00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Միհրան Մախսուդյան
Ժողովրդից մանդատ ստացածներն այսօր պետք է լինեն ժողովրդի կողքին․ Միհրան Մախսուդյան
18:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հանրայինն ու ՀՔԾ–ն խախտել են Թովմասյանի անմեղության կանխավարկածը. ՄԻՊ–ի հայտարարությունը

© © Sputnik / Asatur YesayantsПредседатель Конституционного суда Армении Грайр Товмасян отвечает на вопросы журналистов после проведения обыска СК (24 января 2020). Еревaн
Председатель Конституционного суда Армении Грайр Товмасян отвечает на вопросы журналистов после проведения обыска СК (24 января 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մարդու իրավունքների պաշտպանն իրավական դիրքորոշում է հայտնել ՀՔԾ-ի տեղեկությունների հիման վրա Հանրային հեռուստաընկերության պատրաստած տեսանյութի վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը լրագրողներին և լրատվական կազմակերպություններին խնդրել է մարդու մեղավորության վերաբերյալ գնահատականներում լինել առավել ուշադիր՝ մինչև իրավասու դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայությունը բացառելով որևէ կանխակալ վերաբերմունք։

«Սատանան մանրուքների մեջ է». Փաշինյանը կրկին խոսեց Հրայր Թովմասյանի գրիչից

Թաթոյանի այս հայտարարության համար հիմք է հանդիսացել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբանի՝ Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված բողոքը և հանրային քննարկումները։

Պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Լուրեր» թողարկման ժամանակ 2020 թվականի հունվարի 29-ին եթեր հեռարձակված «ՀՔԾ-ն մանրամասներ է ներկայացրել Հրայր Թովմասյանի մեղադրանքից» վերտառությամբ տեսանյութը։

Հրայր Թովմասյանը փաստաբաններին խնդրել է հայցադիմում պատրաստել Փաշինյանի դեմ

Ուսումնասիրության արդյունքների հիման վրա, ինչպես նաև հաշվի առնելով լրագրողական բազմաթիվ հարցումները՝ Մարդու իրավունքների պաշտպանն այդ հարցի առնչությամբ իր իրավական դիրքորոշումները հրապարակել է 20 կետից բաղկացած հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

  • 1. Անմեղության կանխավարկածի սկզբունքն արդար դատաքննության իրավունքի անփոխարինելի բաղադրիչ է: Այս հիմնարար սկզբունքի պահպանման պահանջը վերաբերում է բոլորին, այդ թվում՝ պաշտոնատար անձանց ու լրատվամիջոցներին՝ յուրաքանչյուրին ըստ իրավասության կամ կարգավիճակի:
  • 2. Իրավական ցանկացած ընթացակարգ պետք է իրականացվի դրա համար նախատեսված պարտադիր կանոնների խստիվ պահպանմամբ: Այդ պարտադիր կանոններից շեղումը չի կարող արդարացվել անգամ իրավաչափ որևէ նպատակով:
  • 3. Անկյունաքարային նշանակության այդպիսի պահանջ է քրեադատավարական ցանկացած ընթացակարգի ժամանակ անմեղության կանխավարկածի երաշխավորումը: Անմեղության կանխավարկածի չպահպանումը կարող է խաթարել արդարադատության ողջ գործընթացը: Այն պետք է խիստ պահպանվի ցանկացած գործով վարույթի ընթացքում՝ անկախ նրանից, թե ինչ արարքի մասին է խոսքը, հասարակության շրջանում ինչ վարկ ունի անձը և այլն:
  • 4. Այս պահանջն առաջնահերթ ուղղված է հանրային իշխանության բոլոր մարմիններին ու պաշտոնատար անձանց և նշանակում է, որ  նրանք պարտավոր են ձեռնպահ մնալ անձի մեղավորության մասին կանխակալ ու վաղաժամ գնահատականներից՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտի բացակայության պայմաններում:
  • 5. Իրենց հրապարակային դիրքորոշումներում կամ հայտարարություններում առանձնապես պետք է զգույշ լինեն այն մարմինները, որոնք պատասխանատու են քրեական հետապնդման համար և ում քաղաքացին ընկալում է պետության՝ իրավախախտումների, այդ թվում նաև հանցավորության դեմ պայքարի ոլորտի մարմին:
  • 6. Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքով փաստաբանը բարձրացրել է նաև տեսանյութի հրապարակմամբ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի խախտման հարց: Ըստ այս օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի՝ քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները պետք է կատարվեն՝ առավելագույնս ապահովելով մինչդատական վարույթի գաղտնիությունը, դատավորի և դատական իշխանության հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն: Օրենսդրական այս պահանջն ունի հատուկ նպատակ. այն լրացուցիչ երաշխիք է, որ պետք է պարտադիր հաշվի առնվի քրեական վարույթի ընթացքում Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ ցանկացած գործողություն կատարելիս այդ վարույթի կամ ՍԴ դատավորի մասնակցությամբ գործողության վերաբերյալ տեղեկությունների հրապարակման հարցում:
  • 7. Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում հատուկ արձանագրել, որ դատական ու իրավապահ մարմինների գործունեության, այդ մարմիններում քննվող գործերի վերաբերյալ տեղեկություններ լրատվամիջոցներով ստանալը մարդու հիմնարար իրավունքներից է: Դա խոսքի ազատության կարևոր բաղադրիչ է: Հետևաբար, լրագրողները պետք է ունենան քրեական արդարադատության ոլորտին վերաբերող տեղեկություններ ստանալու և ազատորեն տարածելու հնարավորություն:
  • 8. Դրա հետ միասին, Հայաստանի միջազգային պարտավորությունները կոնկրետ քրեական գործերին վերաբերող տեղեկություններ լրագրողների տարածելու հարցում առաջադրում են հատուկ պահանջներ: Մասնավորապես, «Լրատվամիջոցներով քրեական վարույթներին վերաբերող տեղեկությունների տրամադրման մասին» Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի Rec(2003)13 հանձնարարականի 2-րդ սկզբունքի համաձայն՝ անմեղության կանխավարկածի նկատմամբ հարգանքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մաս է: Ըստ նշված միջազգային կանոնի՝ հետևաբար, ընթացիկ քրեական վարույթին վերաբերող կարծիքները և տեղեկությունները կարող են տրամադրվել կամ տարածվել լրատվամիջոցներով, եթե դա չի խախտում կասկածյալի կամ մեղադրյալի անմեղության կանխավարկածը: Նույն հանձնարարականը մեղադրյալին վերապահում է պաշտպանության արդյունավետ միջոցի հնարավորություն, եթե խախտվել է արդար դատաքննության իրավունքը:
  • 9. Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) «Լրագրության էթիկայի մասին» թիվ 1003 (1993) բանաձևի 22-րդ կետի համաձայն՝ լրագրության մեջ տեղեկությունները և կարծիքները պետք է հարգեն անմեղության կանխավարկածը, հատկապես այն գործերով, որոնք դեռ ավարտված չեն և պետք է ձեռնպահ մնալ գնահատականներից:
  • 10. Հետևաբար, անմեղության կանխավարկածի հիմնարար սկզբունքը պետք է պահպանվի նաև լրատվամիջոցների ու լրագրողների աշխատանքում:
  • 11. Անդրադառնալով ուսումնասիրված տեսանյութին՝ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ նախ, մեջբերվող տեղեկությունները, որ ըստ տեսանյութի՝ տրամադրել է Հատուկ քննչական ծառայությունը, խնդրահարույց են անմեղության կանխավարկածի տեսանկյունից: Ուստի, լրատվամիջոցին տվյալներ տրամադրելիս քննչական մարմինը ցանկացած պարագայում պարտավոր է անմեղության կանխավարկածի հետ կապված անհրաժեշտ բոլոր վերապահումներն անել կամ ընտրել այնպիսի ձևակերպումներ, որոնք չեն խախտի անմեղության կանխավարկածն ու նախաքննության տվյալների հրապարակման իրավասության չարաշահման հարց չեն առաջացնի:Դրանից բացի, լրատվամիջոցն ինքը պարտավորություն ունի հրապարակելու միայն այնպիսի տեղեկություններ, որոնք չեն խախտում անձի անմեղության կանխավարկածի նկատմամբ հարգանքի պահանջը:
  • 12. Հղումը պետական մարմնի վրա ինքնին չի կարող համարվել ընդունելի հիմնավորում պատասխանատու լրագրության սկզբունքների տեսանկյունից:
  • 13. Այս դիրքորոշումը բխում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի  Դյու Ռոյը և Մալողին ընդդեմ Ֆրանսիայի (DU ROY AND MALAURIE v. FRANCE, 3 հոկտեմբերի 2000թվական, գանգատ թիվ 34000/96) գործով  վճռի 34-րդ կետից, որի համաձայն՝ ընթացիկ քրեական վարույթի վերաբերյալ նյութ պատրաստող լրագրողները պարտավոր են հարգել մեղադրյալի անմեղ համարվելու իրավունքը:
  • 14. Հաշվի առնելով վերը շարադրվածը՝ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ ցանկացած պարագայում լրատվամիջոցի հրապարակման կամ տեսանյութի ձևակերպումները պետք է լինեն այնպիսին, որ ինքնին չստեղծեն կանխակալ ազդեցություն անձի մեղավորության՝ որպես հաստատված փաստի վերաբերյալ՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի բացակայության պայմաններում: Խոսքը նաև վերաբերում է տեսանյութում օգտագործվող ձևակերպումներին ու բառապաշարին:
  • 15. Ուստի, ինչպես Հատուկ քննչական ծառայությունը, այնպես էլ Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» թողարկման պատասխանատուները հետևողական չեն եղել անմեղության կանխավարկածն ապահովելու հարցում, և տեսանյութով թույլ է տրվել անմեղության կանխավարկածի պահպանման պահանջի խախտում:
  • 16. Հասարակության իրազեկվածության և հավաստի տեղեկություններ ստանալու իրավունքի ապահովման տեսանկյունից լրագրողներն ունեն կարևորագույն առաքելություն: Նրանք իրենց մասնագիտական աշխատանքով ապահովում են հասարակության մոտ պատկերացումների ձևավորումը երկրում ընթացող գործընթացների վերաբերյալ և այդպիսով քաղաքացիական վերահսկողությունն այդ գործընթացների նկատմամբ:
  • 17. Պատասխանատու լրագրության կանոնները ենթադրում են, որ լրագրողի աշխատանքը պետք է հիմնված լինի իրավունքի գերակայության, քրեական վարույթին ներգրավված անձի իրավունքների նկատմամբ հարգանքի, ինչպես նաև լրագրողական նյութի պատրաստման բազմակողմանիության ապահովման վրա:Լրագրողի պատրաստած նյութը կամ վերլուծությունը պետք է լինի հավասարակշռված և բազմակողմանի:
  • 18. Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկումը վկայում է, որ անմեղության կանխավարկածի պահպանման պահանջի խախտումները լրատվամիջոցներով, այդ թվում՝ այլ հեռուստաընկերություններով կրում են տարածված բնույթ: Սա մտահոգիչ երևույթ է, որի վերացման ուղղությամբ պետք է տարվեն համակարգված ու նպատակային աշխատանքներ:
  • 19. Ուստի, լրագրողներին և լրատվական կազմակերպություններին խնդրում եմ մարդու մեղավորության վերաբերյալ գնահատականներում լինել առավել ուշադիր՝ բացառելով որևէ կանխակալ վերաբերմունք մինչև իրավասու դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայությունը: 
  • 20.  Հանրային ու հատկապես՝ իրավապահ մարմինները իրենց գործունեության ընթացքում պարտավոր են խստորեն պահպանել անմեղության կանխավարկածի հիմնարար պահանջն՝ իր բոլոր բաղադրիչներով: Այդ պահանջի խաթարումը խնդրահարույց է ոչ միայն անձի իրավունքների, այլ նաև քննության որակի ու արդյունքների նկատմամբ հավաստիության տեսանկյունից:

Թաթոյանը նշել է, որ հրապարակման համար լրատվամիջոցներին տեղեկություններ տրամադրելիս անմեղության կանխավարկածի երաշխավորման սկզբունքով ղեկավարվելը պարտադիր է:

Հրայր Թովմասյանը խոսում է քաղաքական ընդդիմախոսի լեքսիկոնով. «Իմ քայլը»` ՍԴ–ի խնդրի մասին

Լրահոս
0