00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:26
3 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
46 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Սուրեն Սուրենյանց
Բրյուսելյան հանդիպումից առաջ ՀՀ վարչապետի խոսույթն ավելի պարտվողական է դարձել. Սուրեն Սուրենյանց
09:47
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:40
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սենց բաներով մեզ չեն վախեցնի, ընդամենը շոու է». Ռուբեն Հայրապետյանն ազատ արձակվեց

© Sputnik / Asatur YesayantsРубен Айрапетян
Рубен Айрапетян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ոստիկանությունը բռնագրավել է ՀՖՖ նախկին նախագահի ավտոմեքենան։ Հայրապետյանը պնդում է` անօրինական կերպով։

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի — Sputnik. Բերման ենթարկելուց 3 ժամ ու 1 րոպե անց ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանն ազատ արձակվեց ոստիկանությունից։

Դուրս գալուց հետո նա մուտքի մոտ հավաքված լրագրողներին հայտնեց, որ բերման է ենթարկվել այն բանից հետո, երբ Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները փորձել են խուզարկել իր ավտոմեքենան, իսկ ինքը դրա համար նրանցից արտոնագիր է պահանջել։

Рубен Айрапетян - Sputnik Արմենիա
Ինչու է բերման ենթարկվել Ռուբեն Հայրապետյանը. ոստիկանությունը պարզաբանեց

«Նրանք էլ մեքենան չեն տալիս, որի իրավունքը չունեն։ Իմ սեփական մեքենան է։ Իմ սեփականությունը, կոպիտ ասած, բռնագրավել են»,– ասաց նա։

Ինչ վերաբերում է բերման ենթարկվելուն, Հայրապետյանը նշեց, որ իրեն «ասֆալտին չեն փռել», բռնություն չեն կիրառել։

«Ես պատրաստ եմ ամեն օր բերման ենթարկվել։ Ամոթ չէ ոստիկանության կողմից ասֆալտին պառկեցնելը։ Բայց մի գեղեցիկ օր ես եմ իրենց ասֆալտին պառկեցնելու ու ոտքերս վրաները սրբելու»,– ասաց նա։

Բերման ենթարկելու հիմք ծառայած` ապօրինի զենք–զինամթերք պահելու կամ կրելու կասկածին Հայրապետյանը հումորով պատասխանեց` նշելով, որ իր գրպաններում «ՍՈՒ–35 տանկ, БТР, БМП» էին փնտրում ոստիկանապետի հրահանգով ու Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ։

Խուզարկության արդյունքում ո՛չ «ՍՈՒ–35 տանկ, БТР, БМП» և ո՛չ էլ այլ զենք–զինամթերք չի հայտնաբերվել։ Փոխարենը Հայրապետյանը հայտարարեց, որ զենք ունի` 3 հատ օրինական, որից 2-ը որսորդական են, 1-ը` ինքնապաշտպանական։

Փաստաբանին թույլ չեն տվել հանդիպել Ռուբեն Հայրապետյանին

«Բա էս շոուն ո՞վ անի։ Բա ի՞նչ նկարեն, տանեն, Նիկոլիկին ցույց տան։ Կամ մի հատ «Ռեմբո» էին բերել, ինձ ասում է` ոտդ ոտիդ մի գցիր։ Ուզում էր ինձ վախեցներ։ Իհարկե, ես չվախեցա։ Սենց բաներով մեզ չեն կարա վախեցնեն։ Ընդամենը շոու է, որ տանեն ցույց տան»,– ասաց Հայրապետյանը։

Հիշեցնենք` ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը այսօր բերման էր ենթարկվել ապօրինի զենք–զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով։

XVI съезд РПА. Аракел Мовсисян - Sputnik Արմենիա
Առաքել Մովսիսյանի որդուն մեղադրանք է առաջադրվել. քննիչը պահանջում է կալանավորել նրան

Ոստիկանության 6-րդ վարչության դիմակավորված աշխատակիցները նրան բերման էին ենթարկել ժամը 15:20-ի սահմանում: Այդ մասին հանրությանը տեղեկացրել էր նրա փաստաբան Ամրամ Մակինյանը։

Հիշեցնենք նաև, որ նոյեմբերի 13-ին Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները խուզարկություններ էին իրականացրել Ռուբեն Հայրապետյանի առանձնատանն ու նրան պատկանող այլ շինություններում։ Մինչ այդ ոստիկանությունը հայտնել էր, որ ՀՖՖ նախկին նախագահին պատկանող բիզնեսների վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում։ Իրավապահները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող ընկերություններում հնարավոր են չարաշահումների դեպքեր։

Հայրապետյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝ 315-րդ հոդվածի 2-րդ մաս (պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 179-րդ հոդվածի 3-րդ մաս (խոշոր չափերով յուրացում), 325-րդ հոդվածի 2–րդ մաս (մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելը) և 214-րդ հոդվածի 2-րդ մաս (առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը):

Լրահոս
0