00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իշխանությունը վստահո՞ւմ է Մուկուչյանին. պատասխանում է ԿԸՀ նախագահը

© Sputnik / Asatur YesayantsПредседатель ЦИК Армении Тигран Мукучян в день внеочередных выборов в НС РА (9 декабря 2018). Еревaн
Председатель ЦИК Армении Тигран Мукучян в день внеочередных выборов в НС РА (9 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տիգրան Մուկուչյանը լրագրողներին է ներկայացրել սահմանադրական փոփոխությունների նախագծի հանրաքվեի քարոզարշավի նախապատրաստության մանրամասները։

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր ունի մեկ առաքելություն` ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան կատարել սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի գործընթացը: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն այսպես պատասխանեց Sputnik Արմենիայի դիտարկմանը, որ գործող իշխանությունը նախկինում քանիցս քննադատություններ է հնչեցրել նրա հասցեին, արդյոք վստահության հարց չի՞ բարձրացվել։

«Մեր թիվ մեկ խնդիրը սահմանված ժամկետում հանրաքվեն իրականացնելն է։ Մեր կառույցը բազմաթիվ ընտրություններ է կազմակերպել»,–ասաց Մուկուչյանը։

Внеочередное заседание ЦИК РА - Sputnik Արմենիա
Հայտնի են սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քարոզարշավի ժամկետները. ԿԸՀ

Նա նշեց նաև, որ հանրաքվեի ավարտից հետո ցուցակները կհրապարակվեն, իսկ մինչ այդ ԿԸՀ կայքում հրապարակված ընտրության իրավունք ունեցողների ցանկում քաղաքացիները կարող են գտնել իրենց և հարազատների անունները։ Մուկուչյանը հայտնեց` անճշտությունների դեպքում պետք է դիմել ԿԸՀ։

Հիշեցնենք, որ 2013–ի մարտի 19–ին ԱԺ–ում Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր` նախորդ ընտրությունները կեղծվել են, մեկ ամիս առաջ անցկացված նախագահականը` նույնպես, կեղծվելու են նաև մայիսին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունները:

«Եթե Ձեզ թվում է, թե այդ շուտասելուկ բառակույտերով տպավորություն եք թողնում, Դուք չարաչար սխալվում եք: Դաստիարակության մասին եք խոսում, Ձեր դաստիարակությունը հերիքում է, որպեսզի դուք Ազգային ժողովի ամբիոնից մի ամբողջ ժողովրդի և հասարակության ստեք և սուտ փաստեր ներկայացնեք»,–ասել էր Փաշինյանը։

Տիգրան Մուկուչյանը դժվարացավ ասել` ընտրատեղամասերում կլինե՞ն տեսախցիկներ, թե ոչ։ Քանի որ հանրաքվեի համար նախապատրաստական ժամկետը շատ կարճ է (հանրաքվեն ապրիլի 5-ին է նախատեսված), ուստի դեռ պարզ չէ` տեսախցիկներ կհասցնե՞ն տեղադրել։

Հեշտ չի լինի. ի՞նչ պետք է անի Փաշինյանը, որ մարդիկ մասնակցեն հանրաքվեին

ԿՀԸ նախագահը հայտնեց` երեկվանից արդեն տարածքային ընտրական հանձնաժողովների հետ մեկնարկել են նախապատրաստական աշխատանքները և հույս ունեն, որ ժամկետները, որոնք ամրագրված են ԿԸՀ օրենքում, լիովին կպահպանվեն։

Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններին «հասնելուն», ապա անհրաժեշտ է քվեարկության իրավունք ունեցողների ¼–ի «Այո»–ն։

Հիշեցնենք, որ ապրիլի 5–ին նախատեսված սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ին և կավարտվի ապրիլի 3-ին։

«Ես կառաջարկեի ընդհանրապես ՍԴ–ն վերացնել». ի՞նչ են մտածում քաղաքացիները հանրաքվեի մասին

ՀՀ ԱԺ-ն փետրվարի 6-ին արտահերթ նիստում ընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու որոշումը։

Նախագծով առաջարկվում է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին փոփոխված Սահմանադրության 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ և ներկայացնել այսպես. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է»:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 9–ին ստորագրեց նախագիծը։ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի կդրվեի ապրիլի 5–ին։

Լրահոս
0