00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ձյունիկ Աղաջանյան
Արցախի վտարանդի կառավարության գոյությունը ՀՀ-ում ամենևին էլ սպառնալիք չէ.Աղաջանյան
09:48
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոստիկանին հեղափոխական «դուխ» է պետք. ինչո՞ւ ոստիկանությունը չի կանխում վենդետաները

© Sputnik / Andranik GhazaryanПолицейские во время акции протеста водителей на площади Республики (15 января 2020). Еревaн
Полицейские во время акции протеста водителей на площади Республики (15 января 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն անդրադարձել է Վանաձորում կատարված վերջին վենդետային` իշխանություններին հորդորելով ոստիկանին հաղորդել այն հեղափոխության օրերի բնորոշ դուխը։

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. Ոստիկանությունը չի կարողանում բացահայտել Հայաստանում սկիզբ առած վենդետաների շղթան ու զինաթափել զինված խմբերին։ Այսօր ԱԺ–ում հայտարարությունների ժամին այս հայտարարությամբ հանդես եկավ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։

«Դրա համար պետք են ոստիկանության բարեփոխումներ։ Այդ բարեփոխումները միայն թղթով չպիտի կատարվեն։ Հնարավոր չէ միայն թղթային տարբերակով ունենալ լավ ոստիկանություն, որն իրականում լավ կաշխատի։ Դա խորքային բարեփոխումներ է ենթադրում։ Օպերատիվ աշխատակցից մինչև վերջին շարքային ոստիկան պետք է իրեն ապահով զգա հանցավորության դեմ պայքարում»,– ասաց նա։

Ընդդիմադիր պատգամավորն իշխանությանը հորդորեց ոստիկանին հաղորդել այն «դուխը», որը կար հեղափոխության օրերին, որպեսզի նա կարողանա պայքարել հանցագործների դեմ։

Сотрудники полиции перед демонтированным кафе на площади Свободы (14 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ոստիկանի սպանությունը ցնցել է մարդկանց, կամ Հայաստանի ոստիկանությանը պետք է «դուխ» տալ

«Այլապես այս վենդետաների շղթան կանգնեցնել չի լինի»,– ասաց Սիմոնյանը։

Պատգամավորը շեշտեց, որ հանցավորության մակարդակը Հայաստանում վերջին 1-2 տարիներին բավականին բարձրացել է, ինչի վկայությունն են նաև Վանաձորում կատարված վերջին սպանությունները։

Հիշեցնենք` փետրվարի 9-ին Վանաձորի Բազում թաղամասից 4 քաղաքացիներ հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Նրանցից 2-ը ճանապարհին մահացել էին։

Նույն թաղամասում ոստիկանները հայտնաբերել էին նաև «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենա՝ ամբողջովին հրկիզված: Ավտոմեքենայում զենք էր հայտնաբերվել:

Մամուլում տարածված և ոստիկանության կողմից չհաստատված ու չհերքված տեղեկություններով` վանաձորյան հանցագործությունները վենդետա են և կապ ունեն տարիներ առաջ Սպիտակում տեղի ունեցած մեկ այլ սպանության հետ:

Մահակով և հակագազով ցուցմունք կորզելու գործով մեղադրանք է առաջադրվել Ճամբարակի բաժնի պետին

Լրահոս
0