ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով Արթուր Մարտիրոսյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արթուր Մարտիրոսյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ, որը հրապարակվել է վարչապետի պաշտոնական կայքում:
Փաշինյանը փաստաթուղթը ստորագրել է այսօր` փետրվարի 12-ին։
Հիշեցնենք` փետրվարի 6-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արևիկ Անափիոսյանը Facebook–ում գրել էր, որ հրաժարվում է պաշտոնից, որովհետև ընդունվել է Հարվարդի համալսարանի բիզնես դպրոց։
«Դուք այդ շնաբարո դուրսպրծուկների վնգստոցն եք լսելու». Փաշինյանի ելույթն ԱԺ-ում