00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ձյունիկ Աղաջանյան
Արցախի վտարանդի կառավարության գոյությունը ՀՀ-ում ամենևին էլ սպառնալիք չէ.Աղաջանյան
09:48
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում կորոնավիրուսի ևս 2 դեպք է բացահայտվել, վարակակիրների ընդհանուր թիվը դարձավ 8

© Sputnik / Andranik GhazaryanМинистр здравоохранения Арсен Торосян на пресс-конференции по теме коронавируса (1 марта 2020). Еревaн
Министр здравоохранения Арсен Торосян на пресс-конференции по теме коронавируса (1 марта 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
2 դեպքերն էլ այն անձանց շրջանակից են, որոնք մեկուսացվել են երեկ Էջմիածնից, ու եղել են վիրուսակիրների հետ շփված անձինք

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի վարակման ևս 2 դեպք։ Facebook–ի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Այդ 2 մարդիկ այս պահին հատուկ գանգատներ չունեն։ Նրանց ընտանիքներն արդեն մեկուսացված են։ Պարզում ենք` մեկուսացման կարիք ունեցող այլ անձինք կան, թե ոչ»,–ասաց նա:

Այս պահին Հայաստանում կա կորոնավիրուսի հաստատված 8 դեպք, որոնցից 5–ն այն անձանց շրջանակից են, որոնք մեկուսացվել են երեկ Էջմիածնից և կապ ունեն էջմիածնեցի կնոջ հետ։

Участники акции солидарности со студентами, соблюдающими режим обсервации в Санкт-Петербурге - Sputnik Արմենիա
Կորոնավիրուսով վարակվածների, մահացածների և բուժվածների թիվն աշխարհում. մարտի 13-ի տվյալներ

«Արդեն վերցրել ենք այն 31 քաղաքացիների թեստերը, որոնք մարտի 1–ից էին գտնվում էին մեկուսացման մեջ, երեկոյան կլինեն այդ թեստերի պատասխանները։ Եթե  կորոնավիրուս չհայտնաբերվի, նրանց կուղարկենք իրենց մշտական բնակության վայրեր»,– նշեց Թորոսյանը։

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ է: Նա Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին:

Մարտի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում կորոնավիրուսի երեք նոր դեպք է բացահայտվել։ Երկուսը ՀՀ քաղաքացի են (45 և 27 տարեկան), մեկը՝ Իտալիայի (51 տարեկան)։

Կաթիլային է ընդունել և գնացել նշանդրեքի. մեկուսացվել են կնոջ հետ շփված ոսկերիչը, վարսավիրը

Մարտի 12-ի երեկոյան ՀՀ վարչապետն ու առողջապահության նախարարը հայտարարեցին ևս 2 նոր հաստատված դեպքի մասին։ Նրանցից մեկը վարակակիրներից մեկի ամուսինն է, մյուսը՝ մորաքրոջ տղան։ Նրանք տեղափոխվել են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց։

Մարտի 12-ի դրությամբ Ծաղկաձորում պաշտոնապես մեկուսացված է ընդհանուր առմամբ 98 մարդ։ Նրանցից 31-ը 2 շաբաթ ժամկետով «Գոլդեն փելես» հյուրանոց են տեղափոխվել դեռ մարտի 1–ին։ Մարտի 11-ին հյուրանոց են տեղափոխել ևս 10 մարդու, իսկ մարտի 12-ին` ևս 57–ին։ Նրանք բոլորը ուղիղ շփում են ունեցել կորոնավիրուսով վարակված մարդու հետ։

Լրահոս
0