00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
Մի′ դժգոհեք վատ լուրերի առատությունից, այլապես
18:47
7 ր
Աբովյան time
Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչ Ռոստոմյանն է
18:54
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սպիրտը չպետք է կտրուկ թանկանա, պետք է վերջ տալ շահարկումներին․ գործարանի տնօրեն

© Sputnik / Aram NersesyanДиспенсер с дезинфицирующим средством в фуд корте ТЦ Yerevan Mall
Диспенсер с дезинфицирующим средством в фуд корте ТЦ Yerevan Mall - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սպիրտը որոշ չափով թանկացել է, քանի որ դոլարի փոխարժեքն աշխարհում բարձրացել է, իսկ հումքն արտասահմանից է բերվում։

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի — Sputnik. Հայաստանում սպիրտի գինը չպետք է կտրուկ աճի, այս թեմայով ցանկացած խոսակցություն շահարկում է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց «Լիզին» գործարանի հիմնադիր Աշոտ Օհանյանը։

Օհանյանի խոսքով՝ սպիրտը կարող էր թանկանալ միայն դոլարի փոխարժեքի փոփոխության պատճառով, քանի որ հումքը արտարժույթով է գնվում։

Նա նշեց, որ վերջին օրերին դոլարի փոխարժեքը փոքր–ինչ աճել է (480-ից 490 դրամ), այդ պատճառով ստիպված են եղել մի փոքր բարձրացնել պատրաստի սպիրտի գինը։ Մյուս բաղադրիչներից ոչ մեկի գինը չի աճել, գործարանի եկամուտն էլ չի ավելացել։ Պետությունը մշտապես հետևում է դրան՝ հաշվի առնելով բժշկական սպիրտի առաջնահերթությունը։

«Իշխանությունը մեզ հետ կապի մեջ է, մենք ամեն օր հայտնում ենք սպիրտի արտադրության ծավալների մասին ու համաձայնեցնում ենք ուր ուղարկելու հարցը», - ասաց Օհանյանը։

Ինչ վերաբերում է քանակին, ապա դեղատներում սպիրտի պակաս իսկապես կարող է լինել, որովհետև հիմա ավելի շատ է օգտագործվում ախտահանիչ միջոցների համար։ Քանի որ դրանք առաջին անհրաժեշտության ապրանք են դարձել, առաջնահերթությունն ավելի շատ տրվում է ախտահանիչ միջոցներին, քան թե բժշկական սպիրտին։ Պետությունն ու գործարանը համաձայնության են եկել ապրանքն այդպես բաշխելու հարցում։

Сотрудница супермаркета Yerevan City в ТЦ Mega Mall в маске - Sputnik Արմենիա
Արտակարգ դրության համար սնունդ ամբարելու կարիք չկա. խանութները չեն փակվի

«Բայց ամսվա վերջին կբացենք սպիրտի թորման ու մաքրման երկրորդ գիծը, որպեսզի հանրապետությունում բժշկական սպիրտի պակաս էլ չլինի։ Ամենաուշը մինչև ապրիլ կլուծենք այդ հարցը», - ասաց գործարանի տնօրենը։

Նա ընդգծեց, որ բժշկական սպիրտի համար հարկերի ավելացման մասին խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը։ Օղու, ինչպես նաև էթիլային սպիրտի ակցիզն իսկապես աճում է։ Սակայն բժշկական սպիրտը բոլորովին այլ ապրանք է և ակցիզով չի հարկվում։

Որպես դրա հաստատում ՝ գործարանը երկու գրավոր հաստատում է ստացել Պետեկամուտների կոմիտեի ղեկավարներից, սկզբում` Արմեն Ալավերդյանից, հետո` Վախթանգ Միրումյանից։ Վերջինիս նամակում, մասնավորապես, նշվում է, որ բժշկական սպիրտը չի կարող ակցիզով հարկվել, եթե այն իրացնում են դեղատներն ու բժշկական հաստատությունները։ Այդ դեպքում իրացումը չի կարող ալկոհոլային խմիչքի վաճառք համարվել։ Հետևաբար բժշկական սպիրտի համար նվազագույն գին չի սահմանվում, ինչպես ալկոհոլային ըմպելիքների կամ սննդային սպիրտի համար։ Օհանյանի խոսքով՝ բժշկական սպիրտի համար որևէ նոր հարկի մասին խոսք անգամ լինել չի կարող։

Женщина на пешеходном переходе перекрестка улиц Амиряна и Закяна - Sputnik Արմենիա
Ի՞նչ կփոխի և ի՞նչ չի կարող փոխել ներկայիս արտակարգ դրությունը

«Ինչ-որ մեկը պարզապես ուղղակի ուզում է շահարկել մարդկանց անհանգստությունն ու աղմուկ բարձրացնել։ Ոմանք էլ փորձում են դրանից օգուտ քաղել», - կարծում է գործարանի տնօրենը։

«Նատալի ֆարմ» դեղատների ցանցի տնօրեն Ասատուր Ասատրյանն իր հերթին նշեց, որ օրվա որոշ ժամերի դեղատներում իսկապես կարող է սպիրտի պակաս լինել։

«Եթե մարդուն մի սրվակ է պետք, իսկ նա հինգն է գնում, ապրանքը կարող է և վերջանալ։ Բայց մի քանի ժամով, քանի որ ամեն օր սպիրտ ենք գնում»,- ասաց նա։

Նա վստահեցրեց, որ իր դեղատներում սպիրտը չի թանկացել․ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մշտապես հետևում է իրենց։

Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 64-ի։ Երեկվանից երկրում արտակարգ դրություն է հայտարարվել։

Լրահոս
0