00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ձյունիկ Աղաջանյան
Արցախի վտարանդի կառավարության գոյությունը ՀՀ-ում ամենևին էլ սպառնալիք չէ.Աղաջանյան
09:48
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեկ տարում պետությանը 45 մլրդ դրամի վնաս են հասցրել. ՀՀ գլխավոր դատախազություն

© Sputnik / Aram NersesyanАкция протеста матерей пропавших из роддома детей перед зданием генпрокуратуры Армении (10 января 2020). Еревaн
Акция протеста матерей пропавших из роддома детей перед зданием генпрокуратуры Армении (10 января 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պետական շահերի պաշտպանության ոլորտում կատարված աշխատանքի շնորհիվ դատախազությունը վերականգնել է պետությանը պատճառված վնասի 2.2 մլրդ դրամը:

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի — Sputnik. ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը տեղեկացնում է` միայն պետական շահերի պաշտպանության ուսումնասիրություններով` 2019թ.–ին հայտնաբերել է պետությանը պատճառված մոտ 45 մլրդ դրամի վնաս, որից միայն նույն գործառույթի շրջանակում վերականգնվել է մոտ 2.2 մլրդ դրամը։

Президент Серж Саргсян посетил Комитет Гос.Доходов (18 января 2013). Еревaн - Sputnik Արմենիա
Նախկին պաշտոնյաներից ով որքան գումար է վճարել պետբյուջե. «Ժողովուրդ»

«Ինչպես հանրապետական, այնպես էլ մարզային ընդգրկման բազմաթիվ ոլորտներում կատարվել է պետական շահերի պաշտպանության հարցադրումներով 1136 ուսումնասիրություն՝ 2018թ. համեմատ 12.5 տոկոսով ավելի: Ուսումնասիրություններն ընդգրկել են պետական և հանրային գույքի պահպանության, մասնավորեցման, հողօգտագործման, ճանապարհաշինության, էներգետիկայի, բնապահպանության, ընդերքօգտագործման, ինչպես նաև սպառազինության, ռազմաբժշկական ոլորտները»,–նշված է հաղորդագրության մեջ:

Ուսումնասիրությունների արդյունքներով պետությանը պատճառված վնասների վերականգման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու նպատակով պետական մարմիններին ներկայացվել է ընդհանուր 158 հաղորդում և միջնորդագիր:

Ոստիկանների ու բժիշկների մասնակցությամբ հանցավոր սխեմա է գործել

Դատախազների կողմից դատարաններ է ներկայացվել ընդհանուր մոտ 1.7 մլրդ դրամի բռնագանձման պահանջով պետական շահերի պաշտպանության 76 հայց: Մոտ 6 մլրդ 350 մլն դրամ պահանջով հայցերի քննություն գտնվում է ընթացքի մեջ: Առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող փաստերի առթիվ հարուցվել է 269 քրեական գործ, իսկ 338 դեպքերով ուսումնասիրությունների արդյունքներն ուղարկվել են ըստ ենթակայության նյութեր նախապատրաստելու համար։

Ավելի քիչ հարկային մուտքեր, աշխատատեղերի կրճատում. ինչ է սպասվում Հայաստանի տնտեսությանը - Sputnik Արմենիա
«Այս տարվա պլանները շատերը կչեղարկեն». կորոնավիրուսը կարող է կաթվածահար անել աշխարհը

Քրեական գործերը հարուցվել են, մասնավորապես, պետական միջոցներով իրականացված առանձին, այդ թվում ստրատեգիական նշանակության օբյեկտների շինարարության և վերանորոգման ընթացքում կատարված յուրացումների ու վատնումների, օտարման ոչ ենթակա օբյեկտների ապօրինի օտարման համար։ Բացի այդ, պետական կամ համայնքային սեփականության գույքի վարձակալության տրման, կառավարման, ներդրումային պարտավորությունների կատարման, հանրապետական նշանակության հուշարձանների պահպանության, պետական գնումների ոլորտներում թույլ տրված չարաշահումների դեպքերում են քրգործեր։

2018-2019թթ. պետական շահերի պաշտպանության ոլորտում կատարված աշխատանքի շնորհիվ հայտնաբերված՝ պետությանը պատճառված վնասը ընդհանուր կազմել է մոտ 82 մլրդ դրամ, որը 2.5 անգամ գերազանցում է նախորդող 9 տարիների հանրագումարային արդյունքը:

Հայաստանում պաշտոնատար անձինք խոշոր չարաշահումներ են թույլ տվել. ինչ կապ ունի Հռոմի պապը

 

Լրահոս
0