00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամեն ինչ թափվելու է անդունդը. Ծառուկյան

© Sputnik / Asatur YesayantsЦеремония открытия алмазообрабатывающей компании ADM
Церемония открытия алмазообрабатывающей компании ADM - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գործարար պատգամավոր Գագիկ Ծառուկյանը քննադատում է կառավարության հակաճգնաժամային քայլերն ու առաջարկում 3 ամսով սառեցնել բոլոր վարկերը։

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Արտակարգ դրության պայմաններում բանկային ոլորտի վերաբերյալ ՀՀ կառավարության որոշումը գործարար պատգամավոր Գագիկ Ծառուկյանը ճիշտ չի համարում։ Այս մասին իր դիտարկումներն այսօր Ծառուկյանը հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում։

«1 650 000 վարկառու պիտի անհատական գնա հանդիպումների բանկերի, վարկային կազմակերպությունների հետ։ Եղբա՛յր, եթե օրը միայն 50 000 մարդ գնա, արդեն 2 ամիս ժամանակ է պետք։ Կամ դա ո՞նց պիտի որոշվի։ Բարի ժպիտո՞վ, ծանոթով-բարեկամո՞վ»,- ասաց նա՝ հավելելով, որ անհատական մոտեցման՝ կառավարության ընդունած տարբերակն աշխատող չէ։

Փոխարենը Ծառուկյանն առաջարկում է գլոբալ որոշում այն մասին, որ բանկային ու վարկային կազմակերպություններում գտնվող բոլոր վարկերը 3 ամիս ժամկետով սառեցվեն։

Сотрудница кафе в ТЦ Yerevan Mall в маске - Sputnik Արմենիա
Որոշ օբյեկտներ ժամանակավոր կփակվեն. Հայաստանում սրճարանները կարող են գործել

«Տնտեսությունն այսօր անդունդի եզրին կանգնած է, և եթե խելացի քայլեր չկատարվեն, ամեն ինչ թափվելու է անդունդը և դժվար է լինելու վերականգնել»,-ասաց նա։

Անդրադառնալով ճգնաժամի հաղթահարման համար ձեռնարկություններին ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ` կառավարության նախաձեռնությանը, Գագիկ Ծառուկյանն իր հաշվարկները ներկայացրեց։

«Եթե ասում ենք՝ 50 մլն տրամադրվելու է 67 000 ձեռնարկությունների, եթե 50 մլն-ը բաժանենք, ամեն ձեռնարկությանը հասնում է 700 դոլար։ 700 դոլարը պիտի բաժանվի կոլեկտիվներին, ասենք` 30-35 հոգու։ Ամեն մեկին պետք է հասնի 5000 դրամ»,- ասաց նա։

Ծառուկյանը կորոնավիրուսի դեմ պայքարի համար 60 մլն դրամ է փոխանցել

Ծառուկյանի համոզմամբ` օրավարձով աշխատողների աշխատավարձերը հարկադիր պարապուրդի օրերին պետությունն ինքը պիտի վճարի, քանի որ գործատուներն իրենք էլ հաճախ իրենց ընտանիքը պահելու գումար չունեն։

Գործարարներին տրվող արտոնությունների մասին կառավարության հայտարարությունները նույնպես գործարարը հերքեց՝ ասելով.

«Բյուջեն լցնելու համար սաղի կաշիները դրած քերթում են»։

Բայց բյուջետային մուտքերը, նրա խոսքով, ոչ միայն չեն ավելանում, այլև պակասում են։

Ծառուկյանի դիտարկմամբ` հունվար-փետրվարին բյուջետային մուտքերը 25 մլն դրամով պակասել են։

Հիշեցնենք, որ Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարվել։ Փակվել են բոլոր կրթական հաստատություններն ու մշակութային օջախները, չեղարկվել բոլոր հանրային միջոցառումները։ Արգելվել է ոչ պարենային ապրանքների առևտրով զբաղվող խանութների գործունեությունը։

Մեկուսացման ռեժիմը խախտողները կենթարկվեն պատասխանատվության. ԱԺ–ն օրենք ընդունեց

Լրահոս
0