00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Սա միայն Ոսկեպարի, Կիրանցի կամ Բաղանիսի խնդիրը չէ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:42
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում «օրավարձով աշխատող մարդ» հասկացություն գոյություն չունի. վարչապետ

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция премьер-министра Никола Пашиняна (19 марта 2019). Еревaн
Пресс-конференция премьер-министра Никола Пашиняна (19 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը չբացառեց, որ աշխատանքից զրկված աշխատողներին պետությունն աջակցություն կտրամադրի, բայց դա միայն գրանցվածներին է վերաբերում:

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Այսօր Աժ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին անդրադառնալով արտակարգ դրության ռեժիմի ընթացքում օրավարձով աշխատող մարդկանց չաշխատելու ու գումար չստանալու մասին ահազանգերին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց.

«ՀՀ-ում այսօր «օրավարձով աշխատող մարդ» հասկացություն գոյություն չունի: Կա գրանցված աշխատող և կա չգրանցված աշխատող: Ընդ որում, պարտավորություն է, որ աշխատանքը և եկամուտը պետք է գրանցվի: Հիմա այսօր, այս պայմաններում բոլոր այն մարդիկ, որոնք գրանցված աշխատող են, իրենք կզգան իրենց կարգավիճակի առավելությունը, որովհետև մենք իրենց կարողանում ենք գտնել, կարողանում ենք տեսնել՝ որտեղ է աշխատում, վերջին մեկ տարում ինչքան աշխատավարձ է ստացել, վերջին երկու ամսում ինչքան եկամտից է զրկվել, ու մենք իրեն ինչքան պիտի օգնենք, որպեսզի իր սոցիալական վիճակը հնարավորինս կառավարենք»:

Ճգնաժամը նոր հնարավորություններ է բացում. Փաշինյանը տվյալներ է հայտնել

Իսկ ստվերում, օրավարձով աշխատողները, որոնք, Փաշինյանի բնորոշմամբ, «թքած են ունեցել» կառավարության օրինական պահանջների վրա, հիմա իրենց վրա դրա հետևանքներն զգալու են:

«Իրենք մեր քաղաքացիներն են, ու մենք պարտավոր ենք իրենց աջակցելու համար անել քայլեր: Բայց ո՞նց պարզենք իրենց»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը չբացառեց, որ այդ քաղաքացիները կա՛մ ընդգրկված կլինեն, կա՛մ դիմած կլինեն «Փարոս» համակարգում գրանցվելու համար: Հնարավոր է, որ գրանցված լինեն որպես գործազուրկ: Այս դեպքերում վարչապետը չի բացառում, որ նշված մարդիկ ինչ-որ աջակցություն կստանան այս պետական համակարգերի շրջանակներում:

Пользователь терминала приема платежей - Sputnik Արմենիա
Կառավարությունը պայմանավորվել է. կոմունալ վճարումները կարելի՞ է ուշացնել

Անդրադառնալով աշխատաշուկային՝ վարչապետը հայտնեց, որ պաշտոնական տվյալներով՝ մարտի 13-ից 24-ը Հայաստանում 4000 քաղաքացի ընդունվել է աշխատանքի, ինչը, ըստ նրա, վկայում է, որ աշխատաշուկայում վերադասավորումներ են տեղի ունենում:

Հիշեցնենք, որ Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14-ն արտակարգ դրություն է հայտարարված: Արտակարգ դրությամբ պայմանավորված արգելվել է սրճարանների ժամանցի վայրերի գործունեությունը։ Հանրապետությունում փակվել են առևտրի օբյեկտները (բացառությամբ պարենայինների):

Շատերն այս սահմանափակումների արդյունքում մնացել են առանց եկամտի:

Չի արգելվել տնտեսական գործունեության առանձին տեսակներով զբաղվել, եթե դրանք իրականացվում են բացառապես հեռավար/առցանց եղանակով։ Սուպերմարկետները, կրպակները, դեղատները, գյուղատնտեսական արտադրանքի շուկաները շարունակում են գործունեությունը։

Հնարավոր են նոր խստացումներ․ Տիգրան Ավինյան

Լրահոս
0