00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մառոզ Ալիկն» ու ապրիլի 2–ի լուսաբացը. ինչպես են ապրում զոհված փոխգնդապետի զավակները

© Photo : provided by family of Aleksan AraqelyanОдин из первых героев апрельской войны подполковник Алексан Аракелян
Один из первых героев апрельской войны подполковник Алексан Аракелян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ապրիլյան քառօրյա պատերազմից 4 տարի է անցել, բայց հերոս զավակ կորցրած տղաների ծնողների համար ամեն բան նույնն է՝ վերքն անբուժելի, հիշողությունը միակ սփոփանքը:

Արմենուհի Մխոյան, Sputnik Արմենիա

Գյումրեցի փոխգնդապետ, քառօրյա պատերազմի հերոս Ալեքսան Առաքելյանի հայրը՝  Գևորգ Առաքելյանը,  արդեն 4 տարի ապրիլի 2-ը սկսում է որդու գերեզմանին այցելելով: Ասում է՝  առաջին անգամ, ստեղծված իրավիճակից ելնելով, թոռներին իր հետ չի տարել  որդու գերեզմանին:

© Photo : provided by family of Aleksan AraqelyanԱպրիլյան պատերազմի առաջին զոհերից մեկը` փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանը ծնողների հետ
«Մառոզ Ալիկն» ու ապրիլի 2–ի լուսաբացը. ինչպես են ապրում զոհված փոխգնդապետի զավակները - Sputnik Արմենիա
Ապրիլյան պատերազմի առաջին զոհերից մեկը` փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանը ծնողների հետ

«Չորս տարի  է անցել, բայց ոչ մի բան չի փոխվել՝  ավելի է վերքը խորացել: Ցավալի է, բայց պատկան մարմինները միայն այս օրերին են հիշում ու գնում ծաղիկ դնում: Այլ բան չի արվում՝  չեն հիշում նրանց ծնողներին ու նրանց զավակներին։ Սկզբում գալիս, հետաքրքրվում էին, հիմա ոչ: Չեն էլ հարցնում` 2 երեխա ուներ, ինչպե՞ս են ապրում հիմա հերոսի զավակները»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է Գևորգ Առաքելյանը:

«Ապրիլյան պատերազմը տվեց ամենակարևոր հարցի պատասխանը. Փաշինյան

Ապրիլյան պատերազմի առաջին զոհերից էր փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանը։ Նա զոհվեց հենց ապրիլի 2-ին Մեխակավանի (Ջաբրայիլ) բարձունքում՝ իր 5 զինվորների հետ, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի դեմ մարտերի ժամանակ:  

© Photo : provided by family of Aleksan AraqelyanԱպրիլյան պատերազմի առաջին զոհերից մեկի` փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի զավակները
«Մառոզ Ալիկն» ու ապրիլի 2–ի լուսաբացը. ինչպես են ապրում զոհված փոխգնդապետի զավակները - Sputnik Արմենիա
Ապրիլյան պատերազմի առաջին զոհերից մեկի` փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի զավակները

Սահմանից հեռու նա իր կյանքը չէր պատկերացնում: Ու սահմանին և իր զինվորներին ավելի մոտ լինելու համար 10 տարի էր, ինչ ընտանիքի հետ տեղափոխվել  էր Արցախ:  Իր կյանքը հայրենիքի պաշտպանությանը նվիրված երիտասարդը  հակառակորդի սարսափն էր, խիստ հրամանատար։  Հենց դա էր պատճառը, որ նրան «Մառոզ Ալիկ» մականունն էին տվել, «Մառոզը» միշտ իր զինվորների կողքին էր: 

Նախկինում երազելով էի ապրում. զրույց` ապրիլյան քառօրյայի մասնակից Սաշա Գալստյանի մոր հետ

Հայրն էր նրան զինվորական ոգով դաստիարակել, բայց չէր պատկերացնում, որ որդու մեջ հայրենքի պաշտպանույթունն այդքան խորը արմատներ կգցի: «Ինքն էր ընտրել այդ ուղին ու մինչև վերջ գնալու էր: Երազում էր գեներալ դառնալ. ինձ միշտ ասում էր. «Գևորգ, ես ե՞րբ եմ գեներալ  դառնալու»: Ասում էի՝ երբ դառնաս 38 տարեկան»: Ցավոք, հերոսի երազանքը չիրականացավ, նա մահացավ, երբ ընդամենը 33 տարեկան էր:

© Photo : provided by family of Aleksan AraqelyanԱպրիլյան պատերազմի առաջին զոհերից մեկը` փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանը Արցախում
«Մառոզ Ալիկն» ու ապրիլի 2–ի լուսաբացը. ինչպես են ապրում զոհված փոխգնդապետի զավակները - Sputnik Արմենիա
Ապրիլյան պատերազմի առաջին զոհերից մեկը` փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանը Արցախում

Գևորգ Առաքելյանը հերոս որդու կարոտը թոռներից է առնում: «Ալիկիս մանկությունը նրանց մեջ եմ տեսնում: Որդին՝ Հովհաննեսը դեռ փորք է` 6 տարեկան, բայց Ալիկիս նման ակտիվ է, իսկ դուստրը՝ 13 տարեկան Աստղիկը, հոր պես հայրենասեր է: Նրանց էլ իմ որդու պես կդաստիրակեմ: Ես հերոսի հայր  եմ ու չեմ թողնի իմ թոռները գլուխները կախ քայլեն»,–ասում է Առաքելյանը:

Ապրիլի 2-ի լուսաբացին ժամը 6-ի սահմաններում, Ալեքսանն իր ընկերների հետ  դիրքերում է եղել: Նրանց մեքենան ընկել է շրջափակման մեջ: Զինակից ընկերների զոհվելուց հետո, ուսից վիրավորում է ստացել, սակայն այդ վիճակում 30 մետր վազելով առաջ է գնացել և նռնակով պայթեցրել թշնամու զինվորներին։ Ապա շարունակել է կռվել, մինչև մահացու վիրավորում ստանալը:

© Photo : provided by family of Aleksan AraqelyanԱպրիլյան պատերազմի առաջին զոհերից մեկը` փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանը
«Մառոզ Ալիկն» ու ապրիլի 2–ի լուսաբացը. ինչպես են ապրում զոհված փոխգնդապետի զավակները - Sputnik Արմենիա
Ապրիլյան պատերազմի առաջին զոհերից մեկը` փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանը

 Փոխգնդապետի դին թշնամին փոխանակել է իր զինծառայողների դիակների հետ:

Լրահոս
0