00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ձյունիկ Աղաջանյան
Արցախի վտարանդի կառավարության գոյությունը ՀՀ-ում ամենևին էլ սպառնալիք չէ.Աղաջանյան
09:48
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի ծննդատունը վերածվել է ինֆեկցիոն կենտրոնի

© Sputnik / Karine HarutyunyanВход в Медицинский центр "Сурб Аствацамайр"
Вход в Медицинский центр Сурб Аствацамайр - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի ծննդատան հատվածում կսպասարկվեն կորոնավիրուսով վարակված ծանր և միջին ծանրության դեպքերը։

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնի ծննդատունը վերածվել է ինֆեկցիոն կենտրոնի։ Կառավարության մամուլի կենտրոնում մամուլի ասուլիսի ժամանակ նորությունը հայտնեց վարակի կանխարգելման գործողությունները համակարգող օպերատիվ շտաբի ղեկավար, Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը։

«Ծննդատունն ունի շուրջ 150 մահճակալ։ Այստեղ կսպասարկվեն կորոնավիրուսով վարակված ծանր և միջին ծանրության դեպքերը»,–ասաց փոխքաղաքապետը։

Նա տեղեկացրեց, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ մեկուսարան չկա, քանի որ այդ հարցով զբաղվում է առողջապահության նախարարությունը։

Քոչարիով կհաղթենք. «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկները պարում են. տեսանյութ

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ապրիլի 6-ին հայտնել էր, որ կորոնավիրուսով հիվանդների բուժման համար Հայաստանում 1400 տեղանոց մահճակալային ֆոնդ է առանձնացվել, որի կեսն արդեն իսկ զբաղված է:

 Խիստ սահմանափակումներ արտակարգ դրության պայմաններում - Sputnik Արմենիա
Խիստ սահմանափակումներ արտակարգ դրության ռեժիմում․ ի՞նչ է կատարվում ՀՀ-ի ամենամեծ ԲԿ-ում

Ապրիլի 7–ին նա հայտնեց, որ այսուհետ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնը կծառայի միայն որպես կորոնավիրուսի դեմ պայքարող հիվանդանոց՝ ունենալով ամենամեծ մահճակալային ֆոնդը։

Ավելի վաղ Թորոսյանը հայտնել էր` 16 հաստատություն կա, որտեղ պահվում են թե՛ դրական, բայց թեթև վիճակում գտնվող հիվանդները, թե՛ այն քաղաքացիները, որոնք շփվել են վարակված մարդկանց հետ։

Կորոնավիրուսի սպիները․ ինչ է թաքնված հայ բժիշկների դիմակների հետևում

Բայց 9 կազմակերպություն էլ կա, որոնք զբաղվում են գրեթե միայն կորոնավիրուսով հիվանդների բուժմամբ` «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցը, Օրթոպեդիայի ինստիտուտը, Ոստիկանության հոսպիտալը, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ծննդատան մասնաշենքը, Արտաշատի բժշկական կենտրոնը, Գյումրու և Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցները, Կապանի բժշկական կենտրոնի առանձին մասնաշենքը։ 

Այսօրվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 977–ն է։ Արձանագրվել է մահվան 13 դեպք։

Լրահոս
0