00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ձյունիկ Աղաջանյան
Արցախի վտարանդի կառավարության գոյությունը ՀՀ-ում ամենևին էլ սպառնալիք չէ.Աղաջանյան
09:48
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱԺ փոխխոսնակը կոչ արեց չհավատալ Միքայել Մինասյանի հեռուստաալիքներին ու կայքերին

© Sputnik / Asatur YesayantsВице-спикер НС Армении Ален Симонян перед началом совместного заседания Постоянной комиссии по внешним связям НС Армении и Комитета СФ по международным делам ФС России (18 декабря 2019). Еревaн
Вице-спикер НС Армении Ален Симонян перед началом совместного заседания Постоянной комиссии по внешним связям НС Армении и Комитета СФ по международным делам ФС России (18 декабря 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իշխանության դեմ սկսված քարոզչական պայքարն Ալեն Սիմոնյանը համարում է «նախկին կարկառուն գործիչների նկատմամբ» սկսված քրեական հետապնդումների, ապօրինի գույքի բռնագանձման օրենքի ընդունման հետևանք:

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ԱԺ նիստում հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասաց, որ Հայաստանում ստեղծված տնտեսական ճգնաժամային իրավիճակում լայնածավալ հարձակում է սկսվել իշխանության ներկայացուցիչների ու անհատ քաղաքական գործիչների նկատմամբ:

«Այս ամենը տեղի է ունենում այն օրենքների հետևանքով, որոնք ընդունվում են ԱԺ-ի կողմի, մասնավորապես՝ ապօրինի գույքի բռնագանձման, ինչպես նաև այն քրեական գործերի, հետախուզումների հետևանքով, որոնք այսօր հայտարարվում են նախկին կարկառուն գործիչների նկատմամբ»,- ասաց ԱԺ փոխխոսնակը:

Пленарное заседание Парламента Армении (5 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Խորհրդարանն ընդունեց ապօրինի գույքի մասին աղմկահարույց օրենքը

Սիմոնյանը նշեց, որ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակը քաղաքական որոշ շրջանակների կողմից օգտագործվում է իշխանությանը վարկաբեկելու համար և կոչ արեց չհավատալ ու տեղի չտալ այն ամենին, ինչ ասվում է «Միքայել Մինասյանի հեռուստաալիքներով ու կայքերով»:

«Տեղի չտալ այդ սին ինֆորմացիաներին, այն լարովի դերասաններին, մարիոնետներին ու այն ֆեյքերին, որոնք վարձատրվում են հանրապետությունից գողացած փողերով, որպեսզի այն մթնոլորտը ստեղծեն, որն իրենք ստեղծում են»,- ասաց Սիմոնյանը:

Հիշեցնենք՝ ապրիլի 16-ին խորհրդարանն ընդունեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը, որով ապօրինի ծագում ունեցող գույքը կարող է բռնագանձվել պետության կողմից, եթե ներկայացված ապացույցների գնահատմամբ դատարանը հանգում է հետևության, որ այդպիսի գույքի շուկայական արժեքը հայցի ներկայացման պահին գերազանցում է հիսուն միլիոն ՀՀ դրամը:

Ուսումնասիրության ենթակա են 1991 թվականի սեպտեմբերի 21-ից հետո ձեռք բերված գույքերը, բայց հիմնականում քննության է ենթարկվելու վերջին տասը տարում ձեռք բերված գույքերի օրինականությունը:

Վճռաբեկը որոշել է` Թորոսյանը պետք է ներողություն խնդրի Մինասյանից. նախարարը պնդում է ասածը

Համաձայն նախագծի՝ գույքի շեմը 25 մլն ՀՀ դրամից վերանայվել է՝ սահմանվելով 50 մլն:

Նշենք, որ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մարտի 4-ին, ԱԺ-ում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը ներկայացնելիս ասել էր, որ դրա ընդունումից հետո ՀՀ ներկա ու նախկին (1990թ-ից սկսած) պաշտոնյաների` 25 մլն դրամը կամ 50 000 դոլարը գերազանցող գույքը կհամարվի պոտենցիալ ապօրինի ձեռք բերված։

Միքայել Մինասյանին ՀՔԾ ներկայանալու ծանուցում են ուղարկել

Ուստի պաշտոնյաները ստիպված կլինեն հիմնավորել իրենց ձեռք բերած թանկարժեք գույքի օրինական ծագումը։

Օրենքը ՀՀ շարքային քաղաքացիների նկատմամբ կիրառելի չէ, դրա շահառուները լինելու են բացառապես նախկին ու ներկա պաշտոնյաները։

Լրահոս
0