00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ամեն քայլ անում ենք այնպես, ինչպես անհրաժեշտ է մեր ազգային շահի համար». Մնացականյան

© Sputnik / Aram NersesyanЗограб Мнацаканян посетил выставку Christmas Bazaar
Зограб Мнацаканян посетил выставку Christmas Bazaar - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանը խոսել է հայ–թուրքական հարաբերություններից և նշել Թուրքիայի կողմից արվող այն քայլերը, որոնք խորացնում են խնդիրը։

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Քաղաքականության մեջ յուրաքանչյուր քայլ սառնասիրտ և հավասարակշռված հաշվարկի արդյունք պետք է լինի։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Զոհրաբ Մնացականյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդարադարձել է երկու երկրների` Հայաստանի և Թուրքիայի միջև փոխհարաբերությունների կարգավորման համատեքստում Թուրքիայի կողմից առաջ քաշվող մի շարք նախապայմաններին։

Здание бывшего турецкого консульства в Гюмри - Sputnik Արմենիա
Մոռացված պատմություն. Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները Ցեղասպանությունից հետո

«Մենք ապրում ենք ժխտված արդարության պայմաններում, իսկ դրան ավելանում են նաև այլ քայլեր Թուրքիայի կողմից, որոնք էլ ավելի խորացնում են խնդիրը. դա և՛ փակված սահմանն է, և՛ անվերապահ աջակցությունն Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հարցում»,- ասել է Մնացականյանը՝ նշելով, որ բոլոր այս հանգամանքները միասին վերցրած մեզ համար սպառնալիք են, և մենք այդ սպառնալիքին անդրադառնում ենք այնպես, ինչպես պետք է անդրադառնա պետությունը, այսինքն՝ սառնասիրտ և հավասարակշռված հաշվարկով մենք ապահովում ենք մեր ազգային անվտանգությունը։

«Յուրաքանչյուր քայլ մենք անում ենք այնպես, ինչպես անհրաժեշտ է մեր ազգային շահի համար»,- հավելել է նա։

Մնացականյանն անդրադարձել է նաև Էրդողանի խոսնակ և գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալըմի՝ արձանագրություններին վերաբերող հայտարարությանը։ Նա ասել էր, թե սա Թուրքիայի կողմից մի քայլ էր Արցախի հարցի լուծման, քաղաքական-տնտեսական կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղությանը և կայունությանն ուղղված, որը Հայաստանը մերժեց։ Արտգործնախարարը նշել է, որ այս խեղաթյուրված մեկնաբանությունը քննարկելը նույնիսկ պատիվ չի բերում մեզ, որովհետև պատմությունը շատ լավ գիտենք:

Գաղտնի ժողովներն ու Թալեաթի նամակները. ինչպես որոշվեց սպանել միլիոն ու կես հայի

«Հայաստանն իր կողմից ներդրում էր կատարել, որպես պետություն, որը ներկայացնում էր ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, իր կողմից ներդրում էր կատարել՝ այդ գործընթացը մինչև վերջ տանելով առաջ։ Եվ Դուք շատ լավ հիշում եք, որ դա շատ համազգային, խորը և շատ դժվար քննարկումների առարկա էր։ Եվ այդ ամենն իրականացնելով՝ մենք ինչի՞ն հանգեցինք։ Հանգեցինք նրան, որ Թուրքիան, իրականում, ուղղակի պատուհանից դուրս նետեց այդ ամենը։ Եվ սա նորից ի ցույց է դնում այն, որ այդ վտանգը խորքային է։ Եվ մնացած այդ մեկնաբանությունները, որ արվել են, արդեն համադրում են, ավելի են խորացնում ժխտողականությունը, որովհետև ժխտողականությանը նաև միանում է ցեղասպանության արդարացումը։ Այդ ամենը միասին դառնում է անպատժելիություն և վտանգ»,- հայտարարել է Մնացականյանը։

Մի գաղթականի պատմություն. ինչպես եղեռնից փրկվածներն ամուսնացան Էջմիածնի պատերի տակ

Հարցազրույցի ընթացքում ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաև մեր արտաքին քաղաքականության կարևոր օրակարգային հարցերից մեկին՝ Հայաստանը որպես պետություն և հայ ժողովուրդը  որպես ցեղասպանություն վերապրած ազգ, պարտավորություն ունի իր ներդրումն ունենալ աշխարհում ցեղասպանությունների կանխման գործում։

Լրահոս
0