00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:26
3 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
46 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Սուրեն Սուրենյանց
Բրյուսելյան հանդիպումից առաջ ՀՀ վարչապետի խոսույթն ավելի պարտվողական է դարձել. Սուրեն Սուրենյանց
09:47
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:40
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ե՞րբ են Իրանից Հայաստան եկել առաջին վարակակիրները. դեսպանը նոր մանրամասներ հայտնեց

© Sputnik / Виталий Тимкив / Անցնել մեդիապահոցТест-системы для диагностики коронавируса в Краснодарском крае
Тест-системы для диагностики коронавируса в Краснодарском крае - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կազմակերպած տեսակապի ընթացքում որոշ մանրամասներ պատմեց, թե ինչպես է Իրանից Հայաստան բերվել կորոնավիրուսի վարակը:

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Կորոնավիրուսով առաջին վարակակիրը, որի մասին ՀՀ առողջապահության նախարարությունը պաշտոնապես հայտարարեց մարտի 1-ին, Իրանից Հայաստան էր եկել փետրվարի 26-ին: Այս տեղեկությունն այսօր հայտնեց Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված «COVID 19. տարածաշրջանային իրավիճակ. դիմակայում և հնարավոր զարգացումներ» թեմայով առցանց քննարկման ժամանակ:

Դեսպանը հիշեցրեց, որ ԻԻՀ-ում կորոնավիրուսի վարակի առաջին դեպքերի մասին հայտարարվեց միայն փետրվարի 19-ին, ընդ որում` այդ երկրի իշխանությունը հայտարարեց միանգամից և՛ հիվանդության, և՛ մահվան դեպքերի մասին:

Իրանում ՀՀ դեսպանատունը փետրվարի 26-ին և 28-ին երկու հատուկ չվերթ կազմակերպեց, որոնցով, ինչպես հետագայում պարզվեց, Հայաստան էին ժամանել առաջին վարակակիրները:

«Փետրվարի 26-ի թռիչքով, այդ ինքնաթիռով մենք փաստորեն երկու վարակակիր ենք տեղափոխել, որոնք հետագայում մեկուսացվեցին։ Երկուսն էլ բուժվեցին, ու այդ երկու դեպքերն այլևս շարունակություն չեն ունեցել: Քննադատությունները շատ են եղել, թե ուշացած էր արձագանքը և այլն, բայց այս առումով ես կարծում եմ, որ մենք բացթողումներ չենք ունեցել»,- ասաց Թումանյանը:

Իրանագետ Վարդան Ոսկանյանն էլ համոզմունք հայտնեց, որ Իրանի առողջապահության համակարգը, չնայած վարակի մեծ տարածվածությանը, կարողացել է բավական արդյունավետ աշխատել կորոնավիրուսի դեմ, ինչի վկայությունն է բուժվածների մեծ թիվը:

Медицинский центр Гюмри (6 апреля 2020). Гюмри - Sputnik Արմենիա
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է. նոր տվյալներ

Անդրադառնալով ՀՀ- Իրան սահմանին` Վարդան Ոսկանյանը շեշտեց, որ սահմանն այս ընթացքում երբևէ չի փակվել:

«Հայաստան-Իրան սահմանով տեղի է ունեցել բնակչության տեղաշարժերի սահմանափակում: Իսկ բեռնափոխադրումների ծավալը` որոշ սահմանափակումներով, ու տնտեսական հարաբերութունները երկու երկրների միջև այժմ էլ շարունակվում են: Բնականաբար, որոշակի խնդիրներ կան` կապված այն ապրանքների հետ, որոնք Իրանն արգելել է արտահանել»,- ասաց Ոսկանյանը։ Նա հորդորեց զերծ մնալ «Հայաստան-Իրան սահմանի փակում» արտահայտության կիրառումից` հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկու երկրների հարաբերություններին ուշիուշով հետևում են նաև մեր հարևան ոչ բարեկամ երկրները, որոնք նաև փորձում են օգտվել այդ հանգամանքից:

Հիշեցնենք՝ նախապես հայտարարվել էր, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքի մասին հայտնի էր դարձել մարտի 1-ի վաղ առավոտյան: Վարակվածը 29-ամյա մի տղամարդ էր, որը Իրանից Հայաստան է ժամանել փետրվարի 28-ին:

Մարտի 1-ի դրությամբ Հայաստանում արդեն 32 մարդու մեկուսացրել էին Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում։ Բոլորը կորոնավիրուսով վարակված տղամարդու հետ ինքնաթիռում շփված քաղաքացիներն էին: Ինքնաթիռի մյուս ուղևորների նկատմամբ սահմանվել էր 14-օրյա տնային հսկողություն։

Հիշեցնենք, որ ապրիլի 27-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1808–ի, 848 մարդ առողջացել է, 29-ը` մահացել: Այս պահին փաստացի բուժում է ստանում 931 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 18547 թեստավորում:

Լրահոս
0