00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երբ բնազդը հաղթում է. ինչը կարող էր տղամարդուն դրդել սեփական երեխաներին զրկել կյանքից

© Sputnik / Asatur YesayantsМесто происшествия в Юго-Западном Массиве (5 мая 2020). Еревaн
Место происшествия в Юго-Западном Массиве (5 мая 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հոգեբանները Sputnik Արմենիայի հետ զրույցում փորձել են բացատրել, թե ինչ պատճառներ կարող են մարդուն դրդել սպանել երեխաներին, ապա ինքնասպան լինել։ Նրանք խոսել են այդ քայլի հնարավոր հիմքերի ու պատճառների մասին։

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik, Կարինե Հարությունյան. Երբ մարդը կյանքից զրկում է իր երեխաներին, իսկ հետո նաև իրեն վնասում, ապա նման դեպքերի 90 տոկոսում այդ քայլին գնացողները հոգեկան առողջության շեղումներ են ունենում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց հոգեբան Արկադի Մեհրաբյանը` անդրադառնալով երեկ` մայիսի 5–ին, Երևանում տեղի ունեցած դաժան ու ողբերգական դեպքին։

Ըստ նախնական տեղեկությունների` տղամարդը տան պատուհանից՝ շենքի 9-րդ հարկից, դուրս է նետել իր 8–ամյա որդուն և 5–ամյա դստերը, ապա նաև ինքն է նետվել:

Место происшествия в ЮЗМ - Sputnik Արմենիա
Դեպքի պահին կինն էլ է տանը եղել. մանրամասներ Երևանում գրանցված սարսափելի միջադեպից

«Մարդու կյանքն ու առողջությունն իր ենթագիտակցության համար ամենաթանկ բանն են, և երբ փորձում են իրենց վնասել, ավտոմատ ինքնապաշտպանական ռեակցիան միանում է։ Եթե մարդու մոտ բնազդը հաղթում է, ուրեմն ինչ–որ բան այն չէ»,–ասաց Մեհրաբյանը։

Նրա խոսքով` հոգեպես առողջ մարդը միայն այն պարագայում կարող է նման քայլի գնալ, եթե աֆեկտի տակ է, և գիտակցությունն անջատված է։ Իսկ մարդուն աֆեկտի կարող է հասցնել  ծանր հարվածը` կորուստը, կյանքին սպառնացող վտանգը։ Մյուս կողմից, աֆեկտը նաև պաշտպանողական ռեակցիա է առաջացնում։ Այսինքն` աֆեկտի ժամանակ ագրեսիա առաջանում է, սակայն ոչ ինքդ քո անձի հանդեպ։

Իսկ ինչ վերաբերում է հոգեկան խնդիրներին, ապա մասնագետը նշեց, որոշ դեպքերում դրանք նոպայաձև են դրսևորվում։ Շրջապատի մարդիկ տվյալ դեպքերում կարող է և չնկատեն, որ դիմացինն ինչ-որ շեղումներ ունի։

Գրկել է աղջկան ու նետվել. հարևանները պատմում են երևանյան սարսափելի դեպքի մանրամասները

Հոգեբան Սամվել Խուդոյանն էլ իր հերթին նշեց, որ լիակատար, սթափ գիտակցություն ունեցող մարդը չի կարող նման քայլի գնալ։ Նրա խոսքով`տղամարդը կա՛մ հոգեկան զառանցական նոպայի ազդեցության տակ է եղել, կա՛մ կրոնական ինչ-որ պատկերացումների։

Место происшествия в ЮЗМ - Sputnik Արմենիա
«Մանկասպանը դրսում «հրեշտակ» էր, տանը՝ հրեշ». Տեր Մաղաքիա Օհանյանը` սարսափելի դեպքի մասին

«Նույնիսկ թմրանյութերի, ալկոհոլի ազդեցության տակ մարդը նման քայլի չի գնում։ Իհարկե, հետաքննությունը կբացահայտի մանրամասները, սակայն նման քայլի մարդիկ գնում են զառանցական ինչ-որ մտքերի ազդեցությամբ։ Վարկածները, թե կինը կարող է երեխաներին սրած լիներ ամուսնու դեմ, նրանք կարող է կոպիտ են խոսել հոր հետ` անհիմն են. այդ պատճառները չէին կարող նման քայլի հանգեցնել»,–ասաց Խուդոյանը։

Հոգեբանը կարծում է, որ այս քայլն անգամ կնոջը պատժելու միջոց չպետք է համարել, այն չի կարող լինել նաև դեպրեսիայի, ֆինանսական խնդիրների հետևանք։ Խուդոյանի համոզմամբ` երբ մարդը զրկում է երեխաներին կյանքից ու նաև իրեն վնասում, ուրեմն զառանցական մտքերով է տարված։

Հիշեցնենք, որ երեկ Sputnik Արմենիային տղամարդու հարևանները պատմել էին, որ նրան հաճախ էին տեսնում բակում երեխաների հետ խաղալիս կամ խանութից վերադառնալիս։ Հարևանների խոսքով` տղամարդը վատ սովորություններ չի ունեցել` չի խմել, թմրանյութ չի օգտագործել։ Նրա մոտ նաև հոգեկան շեղումներ չեն նկատվել։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 1-ին կետով և 110-րդ (ինքնասպանության հասցնելը) հոդվածի 1-ին մասով:

Լրահոս
0