00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հիշողության կեղծումը վկայում է` դրա հեղինակը չունի պատմության. Նաղդալյանի արձագանքն Ալիևին

© Photo : official site of the Ministry of Foreign Affairs of the RAПресс-секретарь МИД Армении Анна Нагдалян
Пресс-секретарь МИД Армении Анна Нагдалян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աննա Նաղդալյանը, անդրադառնալով Ալիևի հարցազրույցում հնչած մեկնաբանություններին, հարց է ուղղել նրան։

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Ադրբեջանի նախագահը հերթական անգամ փորձ արեց Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիզմի դեմ տարված հաղթանակի 75-ամյակը ծառայեցնելու հայ ժողովրդի հանդեպ տասնամյակներ վարվող իր թշնամական քարոզչությանը: Նման կարծիք է հայտնել ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը` անդրադառնալով  Ադրբեջանի նախագահի՝ «ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը հարցազրույցում Հայաստանի վերաբերյալ մեկնաբանություններին։

Спикер Национального собрания Армении Арарат Мирзоян на заседании Парламентской ассамблеи ОДКБ (5 ноября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Նացիստների և Նժդեհի միջև զուգահեռներն անընդունելի են»․ Միրզոյանը՝ ԱՊՀ գործընկերներին

Ալիևն իր հարցազրույցում հերթական անգամ մեղադրել էր Հայաստանին նացիզմի հետևորդներին հերոսացնելու մեջ և այդ համատեքստում կրկին հիշել էր հերոս Գարեգին Նժդեհին։

«Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակը լավ առիթ է վերհիշելու և հարգանքի տուրք մատուցելու համաշխարհային չարիքի դեմ պայքարի ելած և հաղթանակած բոլոր ժողովուրդների զոհողությանը և միասնությանը: Համոզված ենք, որ պատմական հիշողությունը մարդկային արժանապատվության կարևորագույն արժեքն է։ Այդ  պատմական հիշողության կեղծումը և այն նեղ քաղաքական շահերին ծառայեցնելու փորձերը վկայում են, որ դրանց հեղինակները չունեն ոչ պատմություն, ոչ արժանապատվություն և ոչ էլ հիշողության զգացում»,–ասել է Նաղդալյանը։

Նրա խոսքով` հայ ժողովրդի ներդրումը երկրորդ համաշխարհային պատերազմում դաշնակիցների հաղթանակի գործում ոսկե տառերով է գրված համաշխարհային պատմության էջերին:Նաղդալյանն ասել է նաև, որ հպարտությամբ ենք հիշում բոլոր հերոս հայորդիների անունները թե՛ Կարմիր բանակի և նրա ազգային դիվիզիաների, թե՛ հակահիտլերյան կոալիցիայի անդամ երկրների բանակներում, թե՛ դիմադրության շարժման և թե՛ հետախուզության շարքերում:

«Չի լինելու այնպես, որ ինչ-որ ուժեր մեզ վախեցնեն». Փաշինյանը՝ արցախյան խնդրի մասին

ԱԳՆ խոսնակը հիշեցրել է, որ այսօր ՀՀ տարածքում պետության պահպանության և խնամքի ներքո գտնվում են Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների շուրջ 600 հուշարձաններ: Հենց վերջիններս են հանդիսանում մեր միասնական հաղթանակի պատմության անխոս վկաները:

«Ադրբեջանի ղեկավարությանը պարզապես հարց եմ ցանկանում ուղղել, որի պատասխանը բոլորիս կողմից ակնկալվում է գործով. արդյոք ե՞րբ է վերականգնվելու Չարդախլու բնակավայրում Հայրենական մեծ պատերազմի հերոսների, այդ թվում, խորհրդային մարշալներ Հովհաննես Բաղրամյանին և Համազասպ Բաբաջանյանին նվիրված հուշարձանները, որոնք ավերվել են Ադրբեջանի Հանրապետության շրջանում»,–գրել է Նաղդալյանը։

Պատերազմն այլևս անսպասելի չէ՞․ ինչ դասեր ենք քաղել 2016թ-ից

Նա նշել է, որ դատապարտում է հուշարձանների հանդեպ բոլոր ոտնձգությունները ոչ միայն խոսքով, այլև այն իրողությամբ, որ Հայաստանի պատմության ընթացքում երկրորդ համաշխարհային պատերազմի մարտիկներին նվիրված որևէ հուշարձան չի ենթարկվել ոտնձգության:

 

Լրահոս
0