00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:26
3 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
46 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Սուրեն Սուրենյանց
Բրյուսելյան հանդիպումից առաջ ՀՀ վարչապետի խոսույթն ավելի պարտվողական է դարձել. Սուրեն Սուրենյանց
09:47
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:40
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նախկին վարչապետները դատարան եկան. Քոչարյանին ազատ արձակելու հարցն է քննարկվում

© Sputnik / Asatur YesayantsКарен Карапетян на судебном заседании по делу 1 марта (8 мая 2020). Еревaн
Карен Карапетян на судебном заседании по делу 1 марта (8 мая 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վարչապետները նշել են, որ Քոչարյանն ազատության մեջ կդրսևորի պատշաճ վարքագիծ ու չի խուսափի վարույթ իրականացնող մարմին ներկայանալուց։

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի - Sputnik. Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատական նիստի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդություն ներկայացրեց դատարան իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխելու վերաբերյալ։ 

«ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը հանդես են եկել Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխարինելու առաջարկով»,–ասաց Ալումյանը։

Անձնական երաշխավորություն ներկայացնելով` վարչապետները նշել են, որ Քոչարյանն ազատության մեջ կդրսևորի պատշաճ վարքագիծ ու չի խուսափի վարույթ իրականացնող մարմին ներկայանալուց։

Ինչպես է կորոնավիրուսը փոխել բանտարկյալների կյանքը

Роберт Кочарян на судебном заседании по делу 1 марта (8 мая 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Ռոբերտ Քոչարյանը եկավ դատարան. նախկին վարչապետները ևս կներկայանան

Դրանից հետո նախկին վարչապետները ներկայացան դատարան։ Դատարանն այժմ քննում է Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցը։

Հայտնել էինք, որ Քոչարյանն ապրիլի 28-ին քննչական մեկուսարանից տեղափոխվել էր Երևանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն: Լուրեր էին շրջանառվում, որ նա չի ներկայանա այսօրվա դատական նիստին, քանի որ պետք է վիրահատվի։ Սակայն երեկ նրա որդին` Լևոն Քոչարյանը, հայտարարել էր, որ հայրը կներկայանա դատական նիստին։

Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 2008 թ–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։ 2018թ-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին: 2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ:

ՀՀ երկրորդ նախագահին նաև կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրված։

Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի նիստին. նրա որդին հերքել է վիրահատության մասին լուրերը

Լրահոս
0