00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ձյունիկ Աղաջանյան
Արցախի վտարանդի կառավարության գոյությունը ՀՀ-ում ամենևին էլ սպառնալիք չէ.Աղաջանյան
09:48
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հետաքրքիր փաստ Ենոքավանի ընձառյուծի մասին. WWF փորձագետների բացահայտումը

Բաժանորդագրվել
WWF-ի փորձագետներն ընձառյուծի նախշերը համեմատել են վերջին տարիներին Հայաստանում լուսանկարված մյուս ընձառյուծների հետ:

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի-Sputnik. Վայրի բնության հիմնադրամը (WWF) Facebook-ի իր էջում հետաքրքիր փաստ է ներկայացրել Ենոքավանի ընձառյուծի անցած ճանապարհի մասին։

«WWF-ի փորձագետներն ընձառյուծի նախշերը համեմատել են վերջին տարիներին Հայաստանում լուսանկարված մյուս ընձառյուծների հետ: Պարզվել է, որ նույն կենդանին նկարվել է նաև FPWC-ի տեսախցիկներով 2018-2019 թվականներին Արարատի և Վայոց ձորի մարզերում: Մեր ընձառյուծը սիրում է ճամփորդել։ Ենթադրաբար, նա, 2019-ի աշնանը հատելով երկրի կեսը, հարավային Հայաստանից եկել հասել է Իջևանի լեռներ»,–ասվում է գրառման մեջ։

Նշենք, որ օգտատերերը բավականին բուռն են արձագանքել այս գրառմանը։

«Փաստորեն տնից հեռանալու անցաթերթիկ է ունեցել լրացված»,-գրել է օգտատերերից մեկը։ Մեկ ուրիշն էլ կատակել է, թե` ներգնա տուրիզմը զարգանում է։

Леопард - Sputnik Արմենիա
Ընձառյուծն ինքնամեկուսացել է Խոսրովի անտառում. նոր լուսանկարի հումորային արձագանքները

Հիշեցնենք` ավելի վաղ Վայրի բնության հիմնադրամի (WWF) հայաստանյան գրասենյակը տեղեկացրել էր, որ 50 տարվա դադարից հետո ընձառյուծը վերադարձել է Տավուշի մարզ։ Գրասենյակը նաև Facebook-ի իր էջում տեսանյութ էր հրապարակել, որտեղ ընձառյուծը երևում էր իր ողջ հմայքով։

Ի դեպ, այդ տարածքում վերջին անգամ ընձառյուծ հանդիպել է 1970-ականներին։ 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս Facebook սոցցանցի իր էջում տարածել էր ընձառյուծի զբոսանքի տեսանյութը, որին կից գրել էր.

«Ընձառյուծը Ենոքավանում։ Ֆանտաստիկ նորություն»։

Հիշեցնենք, որ ենոքավանցի Արման Գաբրիելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել էր, որ 5 րոպե կռիվ է տվել ընձառյուծի հետ, որը ժայռից թռել էր նրա ուղղությամբ։ Երբ Արմանը նկատել էր կենդանուն, ձեռքը բռունցք էր արել ու մտցրել նրա երախի մեջ, որպեսզի նա իր դեմքը չվնասի։

Շուրջ 5 րոպե կռիվ տալուց հետո ընձառյուծը հեռացել էր։

Արտառոց դեպք Իջևանում. ինչպես է տղամարդը հովազի հետ 5 րոպե կռիվ տալուց հետո հրաշքով փրկվել

Լրահոս
0