00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:52
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եթե ընդունում եք ձեր սխալները, ուրեմն ուժեղ եք. ՀՀ նախագահի հարցազրույցը հնդկական պորտալին

© Photo / official site of the President of RAПрезидент Армении Армен Саркисян почтил память жертв Геноцида в Османской империи (24 апреля 2020). Еревaн
Президент Армении Армен Саркисян почтил память жертв Геноцида в Османской империи (24 апреля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել հնդկական տեղեկատվական պորտալին` անդրադառնալով Թուրքիայի վարած քաղաքականությանը` Հայոց ցեղասպանության ճանաչման կոնտեքստում։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Եթե մի օր Թուրքիան պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունն, ապա դա առաջին հերթին լավ կլինի Թուրքիայի ժողովրդի և Թուրքիայի համար։ Նման կարծիք է հայտնել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը` տեսակապի միջոցով հնդկական StratNews Global հեղինակավոր տեղեկատվական պորտալին տված հարցազրույցի ժամանակ անդրադառնալով Հայող ցեղասպանության հարցում Թուրքիայի վարած ժխտողական քաղաքականությանը։

«Ցեղասպանության ժխտման խնդիրը գալիս է նրանից, որ այն չի ճանաչվել Թուրքիայի կողմից: Մի քանի կետ կառանձնացնեմ, որից առաջինը կանվանեմ ուժ: Եթե դուք ընդունում եք ձեր սխալներն, ապա ուժեղ եք, կարողանում եք ասել՝ այո՛, սխալ քայլ եմ արել և ցավում եմ դրա համար: Այդ քայլը ձեզ թույլ չի դարձնում, այլ ուժեղացնում է: Երկրորդ կետը կանվանեմ ճշմարտություն և արդարություն»,–ասել է նախագահը։

Սարգսյանն ասել է, որ 1,5 միլիոն մարդ նահատակվեց նախկին Օսմանյան կայսրության տարածքում: Այդ մարդիկ այնտեղ էին ապրում հազարավոր տարիներ. հայերը նորեկներ չէին, իսկ ո՞ւր մնաց նրանց մշակույթը, հազարավոր եկեղեցիները, ամրոցները, մշակութային կենտրոնները, մեծ գրականությունը և այլն:

Здание бывшего турецкого консульства в Гюмри - Sputnik Արմենիա
Մոռացված պատմություն. Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները Ցեղասպանությունից հետո

«Կա պատմություն, և աշխարհն այն ճանաչել է»,–ասել է ՀՀ նախագահը: 

Նա նշել է նաև, որ Թուրքիան ցանկանում է միանալ Եվրոպական միությանը, սակայն եվրոպական ամենամեծ արժեքներից մեկը հանդուրժողականությունն է, որը Եվրոպան միասնական է պահում: Ըստ նրա` կարևոր է ճանաչել պատմությունը և հանդուրժողականության ճանապարհով գնալ:

ՀՀ նախագահն ասել է նաև, որ 1915 թվականին մենք կորցրինք 1,5 միլիոն մարդ: Պարզ մաթեմատիկական հաշվարկով՝ եթե դա չլիներ` ամբողջ աշխարհի հայերը, որոնք այսօր մոտ 10 միլիոն են (որից 3 միլիոնն է Հայաստանում ապրում), կլինեին 20-25 միլիոն: Սա, ըստ Սարգսյանի, միայն 1,5 միլիոն հայերի մահվան մասին չէ, այլ սերունդների կորուստ է։ 

Թուրքիան մենակ է մնում ժխտման մեջ. ֆրանսիական պարբերականը Սարգսյանի հոդվածն է հրապարակել

«Մենք նաև դարեր ի վեր տարբեր մշակույթների, տեղեկատվության կրողներ, վաճառականներ ենք եղել: Հայերը մշտապես կապված են եղել տարբեր մշակույթների հետ: Հայերը քաղաքակրթության խաչմերուկում են եղել, մենք առաջին քրիստոնյա երկիրն ենք աշխարհում, մենք շատ ենք տառապել, ինչը, կարծում եմ, մեզ ուժեղ, վերապրող ժողովուրդ է դարձրել: 21-րդ դարում անհատական վերապրողները դեռ շարունակում են շատ կարևոր լինել»,–ասել է Սարգսյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 25–ին ֆրանսիական հեղինակավոր «Le Monde» պարբերականը հրապարակել էր Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի` «Անցյալի փորձությունների վերաբերյալ հիշողությունը հիմնարար նշանակություն ունի» հոդվածը։

Սարգսյանն իր հոդվածում կրկին անդրադարձել էր Հայոց ցեղասպանության թեմային։

Հայաստանի նախագահը պատմել է՝ ինչպես էր նախկինում տոնում Հաղթանակի օրը. տեսանյութ

Լրահոս
0