00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ձյունիկ Աղաջանյան
Արցախի վտարանդի կառավարության գոյությունը ՀՀ-ում ամենևին էլ սպառնալիք չէ.Աղաջանյան
09:48
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բոլորը կտեսնեն` Նիկոլ Փաշինյանի աներձագն է ճիշտ, թե Սերժ Սարգսյանի փեսան

© Sputnik / Asatur YesayantsДепутат от фракции "Елк" Грачья Акопян на внеочередном заседании НС (7 июня 2018). Еревaн
Депутат от фракции Елк Грачья Акопян на внеочередном заседании НС (7 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՌԴ-ում հայտնաբերված մաքսանենգ ծխախոտի խնդրին ու Սերժ Սարգսյանի փեսայի հայտարարությանը:

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առցանց ասուլիսի ժամանակ հայտնեց, որ իր կնոջ եղբայրը՝ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, դատական հայց է ներկայացրել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի դեմ, և հրապարակային դատավարության ընթացքում պարզ կդառնա` ինչն է ճիշտ, ինչը` սխալ:

Մինասյանն օրերս հայտարարել էր, որ Հրաչյա Հակոբյանն անմիջական կապ ունի Ռուսաստանում հայտնաբերված մաքսանենգ ծխախոտի հետ։

«Ես ուրախ եմ, որ տեղի կունենա հրապարակային դատական պրոցես, և այդ հարցին ոչ թե ես պատասխանելու կարիք և անհրաժեշտություն կունենամ, այլ դատական պրոցեսի ընթացքում դուք բոլորդ հրապարակային դատավարության ընթացքում հնարավորություն կունենաք տեսնելու՝ ինչն է ճիշտ ու ինչն է սխալ»,- ասաց Փաշինյանը:

Այդուհանդերձ, մաքսանենգության տվյալ փաստին անդրադառնալով` վարչապետը նաև հայտարարեց, որ այս գործում ՀՀ մաքսային մարմինները ոչ մի խախտում, ոչ մի չարաշահում թույլ չեն տվել ու ոչ մեկի համար արտոնյալ պայմաններ չեն ստեղծել:

Депутаты от фракции Мой шаг Андраник Кочарян на заседании Парламента (15 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Իշխանությանը վարկաբեկելու համար է»․ Քոչարյանը` ծխախոտի մաքսանենգության աղմուկի մասին

«Արտահանողներն իրենք պիտի արտահանեին երրորդ երկիր և փորձել են ապօրինի կերպով վաճառքի հանել մի երկրում, որի իրավունքն իրենք չունեին ու չէին կարող դա անել» ,- ասաց Փաշինյանը:

Նա նաև հայտարարեց, որ այդ հարցով պիտի զբաղվեն ՌԴ իրավապահները, նրանք էլ պիտի պատժեն մեղավորներին:

Հիշեցնենք՝ ռուսաստանյան աղբյուրները ապրիլի 25-ին հայտնեցին, որ ՌԴ ԱԴԾ և մաքսային ծառայության աշխատակիցները Կրասնոդարի օդանավակայանում առգրավել են մաքսանենգ ծխախոտի 2700 տուփ, և տարբեր ապրանքանիշների տուփերի վրա հայկական ակցիզ է եղել:

Հայաստանյան լրատվամիջոցներն արդեն տևական ժամանակ է` փորձում են պարզել, թե ում է պատկանում մաքսանենգ ուղեբեռը: Տարբեր լրատվամիջոցներում շոշափվել են Նիկոլ Փաշինյանի կնոջ եղբոր՝ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի, ՊԵԿ փոխնախագահներ Ռաֆիկ Մաշադյանի ու Շուշանիկ Ներսիսյանի, «Զվարթնոց» օդանավակայանի (արևմտյան մաքսատուն) պետ Տիգրան Զաքարյանի, ինչպես նաև «Արմենիան Տոբակո Քոմփանի» ՍՊԸ սեփականատեր, ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի անունները:

Табачная фабрика - Sputnik Արմենիա
Մաքսանենգ ծխախոտի ծուխը հասավ «Արմենիան տոբակո քոմփանի»

Թեմային անդրադարձել էր նաև ՀՀ երրորդ նախագահի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը` ասելով, որ ծխախոտի այդ խմբաքանակը Երևանում գնել է Նիկոլ Փաշինյանի եղբորորդին՝ «Իմ քայլի» պատգամավոր Սիփան Փաշինյանը՝ այն մաքսանենգ ճանապարհով ՌԴ արտահանելու ու այնտեղ վաճառելու նպատակով: Իսկ Սիփան Փաշինյանին ՀՀ մաքսային մարմիններում այդ հարցում աջակցել է Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը՝ այնտեղ իր «դրածո» ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշաննա Ներսիսյանի միջոցով: Իսկ որպես միջնորդ հանդես է եկել Աննա Հակոբյանի եղբայրը՝ «Իմ քայլի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:

Մինասյանը հայտարարել էր նաև, որ մաքսանենգ ուղեբեռը ՌԴ Կրասնոդար քաղաքում հայտնաբերվել է, քանի որ ՀՀ ԱԱԾ-ն մինչ այդ «օպերատիվ տվյալներ է փոխանցել» ռուսաստանցի գործընկերներին: Եվ հիմա, նախկին դեսպանի խոսքով, ՀՀ իշխանությունը ԱԱԾ-ում ջնջում է ծխախոտի բոլոր հետքերը և միաժամանակ ազատվում այդ գործի հետ առնչություն ունեցող ԱԱԾ ավելի քան 20 բարձրաստիճան սպաներից: Նրա խոսքով՝ ԱԱԾ-ում հիմա «չիստկաներ են»:

Լրահոս
0