00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
17:47
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը հանձնարարել է «մաքրել» մաքսանենգ ծխախոտի հետքերը. Մինասյանի նոր տեսաուղերձը

Բաժանորդագրվել
Ըստ Միքայել Մինասյանի՝ մայիսի 9-ին Երևանից մեկնել է մաքսանենգ ծխախոտով լի երկրորդ ինքնաթիռն ու «բռնվել». ամբողջ խմբաքանակն առգրավվել է։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի - Sputnik. ՀՀ երրորդ նախագահի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Facebook-ում հրապարակած նոր տեսանյութում հայտարարեց, որ օրեր առաջ Հայաստանից ՌԴ է մեկնել մաքսանենգ ծխախոտով լի երկրորդ ինքնաթիռը, ու դա արվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գիտությամբ։

Ըստ Մինասյանի՝ մայիսի 9-ին, երբ Հայաստանն ու Ռուսաստանը նշում էին Հաղթանակի օրը, Վորոնեժում՝ մոտավորապես ժամը 20-ին, վայրէջք է կատարել 18 տոննա 831 կգ ծխախոտով բեռնված ինքնաթիռը։ Բեռը նախապես մաքսային փաստաթղթերում ձևակերպված է եղել որպես «товары народного потребления»։

«Հայաստանը գտնվում է մի ժամանակաշրջանում, որ Նիկոլ Փաշինյանն անվանում է հատուկ դրություն, երբ Հայաստանը հատուկ ռեժիմի մեջ է, բոլոր ինքնաթիռները, որոնք մեկնում են Հայաստանի տարածքից և Հայաստանի տարածքով, պետք է ունենան կառավարության թույլտվությունը», - նշում է Մինասյանը՝ նկատի ունենալով, որ ինքնաթիռը ոչ մի կերպ չէր կարող Հայաստանից մեկնել առանց կառավարության ղեկավարի գիտության։

Ըստ Մինասյանի՝ ինքնաթիռը մայիսի 9-ին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից էր Հայաստան ժամանել, վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում, որտեղ բեռնվել էր 18 տոննա 831 կգ ծխախոտով։

Армен Бадалян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ինչո՞ւ Փաշինյանը համարժեք չարձագանքեց Մինասյանին․ փորձագետը՝ ուժերի դասավորվածության մասին

«Ըստ փաստաթղթերի (որը զննումից հետո տալիս է մաքսային կոմիտեն)` գրված է «товары народного потребления»։ Երբ օդանանավը վայրէջք է կատարում Վորոնեժում, ոստիկանները զննում են օդանավը, քանի որ Հայաստանն այլևս նախկին համբավը չունի, ու բոլորը գիտեն, շնորհակալություն Նիկոլ Փաշինյանին, որ Հայաստանը մաս է կազմում միջազգային կրիմինալ համակարգերի»,- ասում է Մինասյանն ու հավելում, որ զննման արդյունքում պարզվել է, որ ծխախոտը պետք է ռուսական ակցիզ ունենար, ինչը չունի։ Ամբողջ բեռն առգրավվել է, հետաքննություն է սկսվել։

Ըստ Մինասյանի՝ երբ Փաշինյանին զեկուցում են, որ մի քանի օրվա տարբերությամբ ունենք խնդիր, «մաֆիոզին վայել նա սկսում է հետքերը մաքրել և հայկական բոլոր ռեգիստրներից հանել այդ թռիչքը։ Ըստ հայկական ռեգիստրների՝ մայիսի 9-ին Երևան-Վորոնեժ թռիչք չի եղել»։ Մինասյանը հավելում է, որ Փաշինյանը «հետքերը վերացնելիս» մոռացել էր միջազգային թռիչքների ռեգիստրների մասին, որոնցում էլ Երևան-Վորոնեժ թռիչքը հստակ նշված է։

Օրեր առաջ Միքայել Մինասյանն իր տեսաուղերձում նշեց, որ ՀՀ գործող վարչապետը փորձում է իր կյանքի այսօրվա որակը պահպանել նաև իշխանությունից զրկվելուց հետո և դրա համար, Մինասյանի խոսքով, «ներքաշել է Հայաստանը միջազգային մաֆիոզական համակարգի մեջ»: Նա ասաց, որ ավելի վաղ ՌԴ-ում հայտնաբերված մաքսնանեգ ծխախոտի խմբաքանակը Երևանում գնել է Նիկոլ Փաշինյանի եղբորորդին՝ «Իմ քայլի» պատգամավոր Սիփան Փաշինյանը՝ այն մաքսանենգ ճանապարհով ՌԴ արտահանելու ու այնտեղ վաճառելու նպատակով:

Кадр из очередного ролика Микаела Минасяна - Sputnik Արմենիա
«Փաշինյանին օգնության եկավ կորոնավիրուսը». Մինասյանը շարունակում է տեսաուղերձների շարքը

Մինասյանի տեղեկություններով` Սիփան Փաշինյանին ՀՀ մաքսային մարմիններում այդ հարցում աջակցել է Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը՝ այնտեղ իր «դրածո» ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշաննա Ներսիսյանի միջոցով: Իսկ որպես միջնորդ է հանդես գալիս Աննա Հակոբյանի եղբայրը՝ «Իմ քայլի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:

Հիշեցնենք՝ ռուսաստանյան աղբյուրները ապրիլի 25-ին հայտնեցին, որ ՌԴ ԱԴԾ և մաքսային ծառայության աշխատակիցները Կրասնոդարի օդանավակայանում առգրավել են մաքսանենգ ծխախոտի 2700 տուփ, և տարբեր ապրանքանիշների տուփերի վրա հայկական ակցիզ է եղել:

Փաշինյանը պատասխանեց հարցին` Միքայել Մինասյանին «գործարք» առաջարկե՞լ է

Ըստ հաղորդագրությունների` ապրանքը Հայաստանից Աֆղանստան էր տարվում՝ Կրասնոդարի և Դուշանբեի կանգառներով։ Ընդ որում` տրանզիտային օդանավը պատկանում է ՀՀ ԱԻ նախարարությանը։

Ավելի ուշ ՀՀ ԱԻՆ–ն արձագանքեց այս հայտարարությանը՝ նշելով. «Արտակարգ իրավիճակների նախարարությունն օդանավ չունի»:

Հայաստանյան լրատվամիջոցներն արդեն տևական ժամանակ է` փորձում են պարզել, թե ում է պատկանում մաքսանենգ ուղեբեռը: Տարբեր լրատվամիջոցներում շոշափվել են Նիկոլ Փաշինյանի կնոջ եղբոր՝ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի, ՊԵԿ փոխնախագահներ Ռաֆիկ Մաշադյանի ու Շուշանիկ Ներսիսյանի, «Զվարթնոց» օդանավակայանի (արևմտյան մաքսատուն) պետ Տիգրան Զաքարյանի, ինչպես նաև «Արմենիան Տոբակո Քոմփանի» ՍՊԸ սեփականատեր, ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի անունները:

Փաշինյանը Հայաստանը ներքաշել է միջազգային մաֆիոզական համակարգի մեջ. Միքայել Մինասյան

Մայիսի 7 – ին «Արմենիան տոբակո քոմփանի» ընկերությունը հայտարարություն տարածեց, որում հայտնում էր, որ որևէ առնչություն չունի մաքսանենգ եղանակով ՌԴ տարածքում հայտնաբերված ծխախոտային արտադրանքի տեղափոխման հետ, քանի որ իր արտադրանքը վաճառել է միջազգային դիստրիբյուտորական ընկերությանը` նրա հետ սահմանված կարգով կնքելով մատակարարման պայմանագիր։ Սահմանված կարգով կազմվել են բեռը ուղեկցող բոլոր փաստաթղթերը, և արտադրանքը ՀՀ տարածքում հանձնվել է գնորդ կազմակերպությանը և այդ պահից սկսած այդ ապրանքի համար այլևս որևէ պատասխանատվություն չի կրում:

Լրահոս
0