00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խոսենք հայերեն. Ալիևան իր թիմով նախագիծ է գործարկում Վրաստանի հայերի համար

© Sputnik / Alexander ImedashviliИсторический центр Тбилиси
Исторический центр Тбилиси - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մայիսից գործարկվում է «Բազմազան Վրաստանը» նախագիծը, որի շրջանակում հայերենով հեռարձակման հատուկ ցանց է ստեղծվել։

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Մայիսի 3-ից «Բազմազան Վրաստանը» նախագծի շրջանակում Վրաստանի հանրային հեռարձակման կայքում կգործի բացառապես հայերեն լեզվով թողարկվող նորությունների, ծրագրերի 12-ժամյա հեռարձակման ռեժիմը։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին ասաց Վրաստանի հանրային հեռուստաալիքի գլխավոր տնօրենի օգնական Ռամիլյա Ալիևան։

«Մայիսի 3-ից ՎՀՀ-ի կայքում «Բազմազան Վրաստանը» նախագծի շրջանակում առավոտյան ժամը 10-ից մինչև կեսգիշեր ապահովվելու է հայերեն և ադրբեջաներեն առցանց հեռուստա- և ռադիոհեռարձակում», — ասաց Ալիևան։

Նախագծի յուրաքանչյուր տարբերակի համար առանձին խումբ է աշխատելու։ Հայերեն խմբում այս պահին 8 մասնագետ կա։ 12-ժամյա հեռարձակման ռեժիմում կցուցադրվեն տարբեր ծրագրեր, այդ թվում` երիտասարդների համար, կլինի նաև նորությունների թողարկում։

«Ժամը մեկ հայերեն ռադիոեթեր կհեռարձակվի համացանցում։ Ծրագրում ենք նաև համաժամանակյա հայերեն թարգմանություն ունենալ ՎՀՀ «Մոամբե» գլխավոր նորությունները հեռարձակելու համար», — ասել է Ալիևան։

Парламент Грузии - Sputnik Արմենիա
Պատմական իրադարձություն. Վրաստանի խորհրդարանն ընտրել է հայուհուն, ո՞վ է պաշտպանել նրան

Հայերեն և ադրբեջաներեն նորությունները յուրաքանչյուր ժամը մեկ կհեռարձակվեն Վրաստանի հանրային հեռուստաալիքի առանձին հարթակում։ Ուշադրություն է դարձվելու բոլոր տոներին և միջոցառումներին, որոնք տոնում է Վրաստանի հայ համայնքը։ Այսուհետև դրանք ցուցադրվելու են առցանց ռեժիմում։

Ժամը 20:00-ին հեռարձակվող նորությունների գլխավոր թողարկման հաղորդավարներն են Կարեն Գասպարյանն ու Նանա Հակոբյանը։ Ավելի ուշ հեռարձակման ցանկը կընդլայնվի։

2017 թվականի նոյեմբերի 6-ից Վրաստանի հանրային հեռուստատեսության առաջին ալիքի կայքը հասանելի է միաժամանակ 7 լեզվով, այդ թվում` հայերենով։ Դա արվել է բնակչության բոլոր շերտերին ու ազգություններին տեղեկատվական հոսքի մեջ ներգրավելու նպատակով, քանի որ Վրաստանում դեռևս արդիական է պետական լեզվի` վրացերենի չիմացության խնդիրը։ Տարբեր էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների շրջանում վրացերենն այդքան էլ տարածված չէ։

Հանրային հեռարձակողն այսքանով չի սահմանափակվելու։ Համատեղ աշխատանքներ են տարվում Վրաստանի ժողովրդական պաշտպանի աշխատակազմին կից ազգային փոքրամասնությունների խորհրդի հետ` հեռարձակման ռազմավարություն է մշակվում Առաջին ալիքի ոչ վրացախոս հատվածի համար։

Լրահոս
0