00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:26
3 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
46 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Սուրեն Սուրենյանց
Բրյուսելյան հանդիպումից առաջ ՀՀ վարչապետի խոսույթն ավելի պարտվողական է դարձել. Սուրեն Սուրենյանց
09:47
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:40
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առանց հույզերի ողբերգություն. «Սպիտակ» ֆիլմը մրցանակ ստացավ մոսկովյան կինոփառատոնում

© Photo : provided by Teresa VarzhapetyanКадры со съемок фильма "Спитак"
Кадры со съемок фильма Спитак - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մոսկվայի կինոփառատոնում լավագույն ռեժիսորական աշխատանքի համար պարգևատրվեց 1988-ի երկրաշարժին նվիրված «Սպիտակ» ֆիլմի ռեժիսոր Ալեքսանդր Կոտը։ Sputnik–ի սյունակագիրը եղել է պրեմիերային նախորդած ցուցադրությանը ու զրուցել ֆիլմի հեղինակների հետ։

Տարօրինակություններ ու հանգստություն

Հայաստանում 1988 թվականին տեղի ունեցած սարսափելի երկրաշարժի թեմայով 2016 թվականին նկարահանվել էր Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը, որը կոտրում-անցնում է հանդիսատեսի անտարբերության պատյանի միջով։

Եվ ահա երկու տարի անց այդ ողբերգության մասին նոր ֆիլմ է նկարահանվել, որը ստեղծել են Ռուսաստանի ու Հայաստանի կինեմատոգրաֆիստները, իսկ ռեժիսորը Ալեքսանդր Կոտն է։ Մենք ճանաչում ենք նրան «Բրեստի ամրոցը» ֆիլմից։

Гоар и Ольга - Sputnik Արմենիա
Սպիտակի երկրաշարժի հետքերով. ռուս կինը 28 տարի փնտրում էր հայ ընկերուհուն

Նախապես մի տուփ անձեռոցիկ էի պատրաստել։ Սպասում էի, որ արտասվելու եմ։ Այդ թեմայով նկարահանված ֆիլմը չէր կարող անտարբեր թողնել։ Ու չթողեց։ Բայց արցունքներ չկային։ Ու անձեռոցիկները պետք չեկան։

Փորձենք հասկանալ` ինչու։ Սկսենք նրանից, որ ֆիլմը շատ ձանձրալի է։ Եթե Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմում առնվազն չորս սյուժետային գիծ կա, չորս ողբերգական պատմություն, ապա «Սպիտակում» հազիվ մի պատմություն կա։ Այն էլ հազիվ է զարգանում։ Պատմություն, որը հիմնվում է անբացատրելի արարքների վրա։

Ֆիլմի գլխավոր հերոս Գոռը լքել է կնոջն ու երեխային։ Իմանալով Սպիտակի երկրաշարժի մասին` նա սլանում է քանդված քաղաք, բայց անհասկանալի պատճառով չի կարողանում հիշել` որտեղ էր գտնվում իր տունը։ Նա մոլեգնաբար քանդում է փլատակները։ Պարզվում է` սխալ տուն է։ Գտնում է մուրաբա ուտող տղայի։ Իսկ նրա ընտանիքը ողջ է։ Կինը փլատակների տակ է մնացել, իսկ դուստրը ողջ-առողջ է։

© Photo : provided by Teresa VarzhapetyanԿադրեր «Սպիտակ» ֆիլմից
Կադրեր «Սպիտակ» ֆիլմից - Sputnik Արմենիա
1/4
Կադրեր «Սպիտակ» ֆիլմից
© Photo : provided by Teresa VarzhapetyanԿադրեր «Սպիտակ» ֆիլմից
Կադրեր «Սպիտակ» ֆիլմից - Sputnik Արմենիա
2/4
Կադրեր «Սպիտակ» ֆիլմից
© Photo : provided by Teresa VarzhapetyanԿադրեր «Սպիտակ» ֆիլմից
Կադրեր «Սպիտակ» ֆիլմից - Sputnik Արմենիա
3/4
Կադրեր «Սպիտակ» ֆիլմից
© Photo : provided by Teresa VarzhapetyanԿադրեր «Սպիտակ» ֆիլմից
Կադրեր «Սպիտակ» ֆիլմից - Sputnik Արմենիա
4/4
Կադրեր «Սպիտակ» ֆիլմից
1/4
Կադրեր «Սպիտակ» ֆիլմից
2/4
Կադրեր «Սպիտակ» ֆիլմից
3/4
Կադրեր «Սպիտակ» ֆիլմից
4/4
Կադրեր «Սպիտակ» ֆիլմից

Փրկության պատմությունը զուրկ է լարվածությունից, որևէ սյուժետային զսպանակից։ Գործողությունը հանդարտ է, միապաղաղ։ Թվում է, թե պետք է ցնցի հանդիսատեսին, ստիպի սեղմել բազկաթոռների բռնակները։ Բայց ոչ։

Հերոսներն իրենց լուսնոտների պես են պահում։ Միմյանց հետ գրեթե չեն շփվում, ոչ մի կերպ չեն փոխվում ու չեն զարգանում, հույզեր չեն արտահայտում։ Ես, իհարկե, փորձագետ-հոգեբան չեմ, բայց իմ աչքերով եմ տեսել, օրինակ, «Նորդ Օստի» ողբերգությունը։ Եվ այնտեղ այդպես չէր։ Բոլորը նյարդայնացած էին, փորձում էին ինչ-որ տեղ հասնել, բղավում էին, իրար օգնության էին հասնում։

Երկրաշարժի մասին առաջինը աշխարհին պատմել են  լուսանկարները - Sputnik Արմենիա
Երկրաշարժի մասին առաջին ինֆորմացիան Հայաստանից դուրս եկավ լուսանկարի տեսքով

Իսկ «Սպիտակում» ես ողբերգության այդ աստիճանի զարգացում չտեսա։ Աղջիկը նկուղում չի փորձում մորը փլատակների տակից հանել, չի լացում, խուճապի չի մատնվում, փոխարենը Մալվինայի զգեստը փոխում է նապաստակի շորով։ Ինչու՞։ Ի՞նչ է նշանակում։ Հայտնի չէ։

Այդ ընթացքում ինչ-որ ակնոցավոր զինվոր` իր համար հանգիստ փլատակների վրա նստած, «Պատերազմ ու խաղաղություն» է կարդում։ Հետո ակնոցի ոսպնյակները հանում է ու ֆրանսերեն ասում. «Չեմ կարող տեսնել սա»։ Եվ դա տեղի է ունենում ողբերգության ամենաթեժ պահին, երբ յուրաքանչյուր զույգ ձեռքը ոսկու գին ունի, երբ մարդիկ շնչակտուր են լինում բեկորների տակ։ Այդ պայմաններում կոմս Տոլստոյ կարդալն ու ակնոց փչացնելը դասալքություն է համարվում։

Սակայն հերոսը բարոյական ոչ մի դատողության չի ենթարկվում։ Նուրբ հոգի ունի։ Բնակիչներն իրենք կփրկվեն։

Հերոսներին մարմնավորած դերասանները տարօրինակ բաներ են խոսում ոչ մի բանի մասին։ Փոխարենը ոչ պրոֆեսիոնալ դերասանները, որոնք նկարահանվում են զանգվածային տեսարաններում, հուզական լարվածությունն իրենց վրա են վերցնում։ Սպիտակի հիանալի կանայք, որոնք բղավում են ֆրանսիացի լուսանկարչի վրա, ապահովում են ֆիլմի հույզերի 90%-ը։ Այդ ոչ պրոֆեսիոնալ դերասանուհիները հիանալի են ու բնական։ Իսկ մեծ դերերով պրոֆեսիոնալներին ասես զոմբիացրել են։

Մաշված զգացմունքներ

Ֆիլմը չափազանց լի է խորհրդանիշներով, ինչն իր բացատրությունն ունի. ֆիլմը նկարահանվել է հին, ակնհայտորեն հարյուր անգամ գրած ու կտրած սցենարով, որում որևէ տրամաբանություն չկա։

Ավելի բարդ է բացատրել ակնհայտ անիմաստությունները։ Այսպես` քանդված Սպիտակի տների արանքի ճանապարհները մաքուր են, իսկ փլատակները սիրուն բուրգերով են դրված։

Последствия землетрясения в Ленинакане - Sputnik Արմենիա
Գաղտնիքը բացահայտվեց. Սպիտակի երկրաշարժից առաջ բնությունը հուշում էր, բայց նրան չէին «լսում»

Մի լրագրող աղջիկ էլ կա։ Ֆրանսիացի է։ Պարզվում է` նա իր կյանքում առաջին առաջադրանքն է ստացել և միանգամից գործուղվել է երկրաշարժի գոտի` «երկաթե վարագույրի» այն կողմ։ Ներողություն, բայց այդպես չի լինում ոչ մի խմբագրությունում։ Նույնն է, թե Հոլիվուդում մի կողմ դնեն Սփիլբերգին ու բազմամիլիոնանոց ֆիլմի նկարահանումը վստահեն, ասենք, ռուսական հեռավոր գյուղերից մեկում ապրող Վասյա Պուպկինին։

Գուցե սխալվում եմ, բայց այդ ֆիլմում ո՛չ ցավ տեսա, ո՛չ կարեկցանք, ո՛չ էլ որևէ զգացմունք։ Այնպիսի տպավորություն է, որ «Սպիտակը» ստեղծել են մարդիկ, որոնք չեն հասկանում` ինչ է մեծ ցավը։

Շատ զգուշորեն

Բազում հարցեր առաջացան։ Ֆիլմից հետո կայացած ասուլիսի ժամանակ կարող էի հարցերս ուղղել ֆիլմի հեղինակներին։ Ռեժիսոր Ալեքսանդր Կոտին ու սցենարի հեղինակ Մարինա Սոչինսկայային հարցրի` նրանք 1988 թվականի ողբերգության հետ կապված անձնական ցավ ունե՞ն։

«Հայաստանյան ողբերգության մասին միայն դպրոցական հիշողություններ ունեի, — ասաց ռեժիսոր Կոտը, — մենք հայաստանցի երեխաների համար նվերներ էինք հավաքում` տաք զուգագուլպաներ, շարֆեր։ Մեզ համար ասես մրցույթ լիներ` ով ավելի շատ կբերի։ Այդ տարիքում ոչ մի ցավ չէի զգում։ Ողբերգությանը ծանոթացա միայն այն ժամանակ, երբ սկսեցի զբաղվել այս նախագծով։ Միայն այդ ֆիլմը նկարահանելիս հասկացա ամբողջ խորությունը»։

Մտածեցի` երևի սցենարի հեղինակ Մարինա Սոչինսկայան է անձնական ցավ ապրել։

«Ճիշտն ասած, սա իմ առաջին սցենարն է, որը գրել եմ տասը տարի առաջ, — ասաց Սոչինսկայան, — իսկ առաջին ստեղծագործությունն ավելի լավ է գրել այն մասին, ինչը շատ է քեզ հուզում։ Իսկ այս թեման հենց այդպիսին է։ Ես կիսով չափ հայ եմ։ Ապրել եմ Հայաստանում։ Ընկերներից շատերը գնացել են այնտեղ օգնելու։ Շատ բաներ նրանց պատմելով եմ գրել։ Իսկ ընդհանրապես սա սրտով է գրված։ Չգիտեմ` որքանով ստացվեց ցույց տալ, բայց այս թեման ինձ համար շատ կարևոր է»։

2009 թվականին գրված բազմաչարչար սցենարը գրեթե մեկ երրորդով կրճատել են` որոշ մասերը հանելով հայկական կողմի խնդրանքով։

Самвел Агасинович Гарибян - Sputnik Արմենիա
Ղարիբյանի հիշողության ֆենոմենը. Սպիտակի երկրաշարժից հետո նա հիշում էր կորածների տվյալները

«Մենք այս ֆիլմը շատ զգուշությամբ ենք նկարել, որպեսզի ոչ ոքի չվիրավորենք», — ասաց պրոդյուսեր Թերեզա Վարժապետյանը։

«Սպիտակի» հեղինակները խնդրեցին իրենց ստեղծագործությունը չհամեմատել Սարիկ Անդրեասյանի ֆիլմի հետ։

«Երկու նախագիծն էլ միաժամանակ են պատրաստվել, — ասաց Ալեքսանդր Կոտը, — հանգամանքների բերումով է այդպես ստացվել։ Ոչ ոք չի արգելում նույն թեմայով ֆիլմ նկարահանել։ «Երկրաշարժը» շատ լավ կոմերցիոն ճակատագիր ունեցավ։ Մեր ֆիլմն ի սկզբանե ոչ կոմերցիոն է։ Մենք լայն ցուցադրությունների հույս չունենք։ Մեր ֆիլմը ո՛չ ավելի վատն է, ո՛չ ավելի լավը։ Ուրիշ է»։

«Մենք մրցումների չէինք մասնակցում, — հաստատեց ֆիլմի պրոդյուսեր Ելենա Գլիկմանը, — մեզ մոտ միաժամանակ երկու ֆիլմ է նկարահանվում տիեզերքի կամ Եկատերինա II-ի մասին, դա նորմալ է։ Ավելի վատ է, երբ ողբերգության մասին ոչ մի ֆիլմ չի նկարահանվում։ Որքան ավելի շատ լինեն այդ կարևոր թեմաներով ֆիլմերը, երևի այդքան ավելի լավ կլինի։ Յուրաքանչյուր նկարիչ կարող է արտահայտվել»։

Ֆիլմի պրոդյուսերը հայտնեց, որ ֆիլմը կսկսի ցուցադրվել Սպիտակի երկրաշարժի տարելիցից առաջ։ Իսկ դեկտեմբերի 7-ին ֆիլմը կհեռարձակվի Հայաստանի ու Ռուսաստանի պետական ալիքներով։

Լրահոս
0