00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մահվան ու աղետների դեմ. ում համար է լեգենդար վիրաբույժ Ալեքսանդր Միքայելյանը լքել Մոսկվան

© Sputnik / Евгений Тиханов / Անցնել մեդիապահոցОперационная комната. Архивное фото
Операционная комната. Архивное фото - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ալեքսանդր Միքայելյանն իրավամբ կարելի է բժշկության լուսատու անվանել ու գերադրական աստիճանի ևս մի քանի որակում ավելացնել, ընդ որում` դա չափազանցություն չի լինի։ Այն, ինչ այդ մարդն արել է հայկական, ավելի ճիշտ` համաշխարհային բժշկության համար, վաստակների սովորական ցանկում չի տեղավորվում, դրանց մասին մի մեծ ու բովանդակալից գիրք կարելի է գրել։

Ալեքսանդր Միքայելյանը ծնվել է Թբիլիսիում, 90 տարի առաջ, ավարտել է Մոսկվայի 2–րդ բժշկական ինստիտուտը։ Այն ժամանակ ինստիտուտում իրոք մասնագետներ էին պատրաստում, իսկ խորհրդային մայրաքաղաքի բուժհաստատություններում աշխատում էին անվանի այնպիսի մասնագետներ, ինչպիսին են Բակուլևը, Պետրովսկին, Պարիննը և այլ բժիշկներ։ Ուսանող Միքայելյանի բախտը բերել էր։

CC BY-SA 4.0 / GeoO / Alexander Mikayelyan (resized, color corected)Ալեքսանդր Միքայելյան
Александр Львович Микаелян - Sputnik Արմենիա
Ալեքսանդր Միքայելյան

Բախտը ժամանակավոր բան է, ու եթե ամեն ինչ ինքնահոսի թողնել, ապա մեծ հաջողությունների չես հասնի։ Հատկապես, եթե խոսքը բժշկի մասին է. դա տանջալից, ամենօրյա, ամենժամյա աշխատանք է, փորձի կուտակում ու ստացած գիտելիքների զարգացում։

Вратарь футбольной команды Арарат (Ереван) Алеша Абрамян с завоёванным Кубком СССР по футболу (15 сентября 1975). Москвa - Sputnik Արմենիա
«Արարատի» լեգենդար դարպասապահը. ո՞ր գոլն Ալյոշա Աբրահամյանն իրեն այդպես էլ չներեց

Մոսկվայում 7–8  տարվա ընթացքում Միքայելյանն աշխատել է 1–ին Քաղաքային հիվանդանոցում ու վիրաբուժության համախորհրդային ինստիտուտում, նրա անունը հայտնի էր ամբողջ երկրում։ Այնքան հայտնի, որ 33–ամյա վիրաբույժին Երևան էին հրավիրում Հայաստանի գիտությունների ակադեմիայի պրեզիդիումի մակարդակով. դրանից ավելի հարգելի ու պատվավոր հնարավոր չէ։

Ուրիշը հազար անգամ կմտածեր` արժե՞ կարիերային աճի իր հնարավորություններով խորհրդային մայրաքաղաքից գնալ Երևան, Քանաքեռի ալյումինի գործարանին ենթակա հիվանդանոցի համար վատ հարմարացրած շենք։ Միքայելյանն այդքան չէր մտածում, նա եկավ,  հնարավոր է, հետ գնալու մտքով, բայց մնաց։

Միքայելյանի ու նրա աշակերտների փրկած հարյուրավոր ու հազարավոր մարդկանց, ինչպես նաև մեզ համար քիչ հասկանալի կլինեն նրա գիտական աշխատանքի անունները, նաև բժշկական պրակտիկայի մեջ մտցրած վիրահատությունների տեսակները։ Դա ավելի լավ կհասկանան ու կգնահատեն բժիշկները, իսկ Միքայելյանն ու նրա թիմը զարգացրին «գավառական» հիվանդանոցն ու Հայաստանի բժշկության մեջ նոր էջ բացեցին` 1974 թվականին բացելով Անդրկովկասում ամենախոշոր Վիրաբուժության ինստիտուտը։

Այդ ինստիտուտում ի հայտ եկան եզակի բժիշկներ, սրտանոթային վիրաբուժության, փոխներարկման ու կից ուղղությունների մասնագետներ` անասթեզիոլոգներ, վերակենդանացողներ,  միկրովիրաբույժներ, պլաստիկ ու գրավիտացիոն վիրաբույժներ։

Выступление Дерека Шериняна с Майком Портным, Билли Шиханом и Тони Макальпином (21 Октябрь 2012). Зутермер, Нидерланды - Sputnik Արմենիա
Հայ ամազոնուհին և Ջիվանի դուդուկը. թուրքերից վրեժ առած նախատատը ոգեշնչում է Շերինյանին

Դժվար է գերագնահատել Միքայելյանի ու նրա աշխատակիցների ներդրումն աղետների բժշկության մեջ։ Այնպես ստացվեց, որ տեսականը ստիպված էին ստուգել գործնականով` 1988 թվականի Սպիտակի աղետալի երկրաշարժից հետո։ Ավելի քան 700 ծանր հիվանդ գրեթե միաժամանակ կլինիկա բերվեցին, մի մասին Մոսկվա ուղարկեցին, մնացածին տեղում էին բուժում` երբեմն անհավանական բաներ անելով։

Ապա, երկրաշարժից հետո Միքայելյանի կլինիկա սկսեցին գալ փախստականներ Ադրբեջանից, զինծառայողներ արցախյան ռազմաճակատից…

Հետաքրքիր է, որ Միքայելյանի գործունեությունը խթանում էր ոչ միայն բժշկության զարգացմանը, այլև տնտեսության` արտասահմանյան կապիտալի հետ համատեղ ձեռնարկությունների ստեղծման` զբոսաշրջության ու մեքենաշինության հատուկ տեսակների միջոցով։

1992 թվականին, բժիշկի մահից մի քանի ամիս անց, համախորհրդային ինստիտուտի երևանյան մասնաճյուղի մասնագետները դիմեցին իշխանություններին ` իրենց ուսուցիչի անունը անմահացնելու առաջարկով։ Այսպես` Երևանում հայտնվեց Միքայելյան վիրաբուժության ինստիտուտը։

Լրահոս
0