00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ձյունիկ Աղաջանյան
Արցախի վտարանդի կառավարության գոյությունը ՀՀ-ում ամենևին էլ սպառնալիք չէ.Աղաջանյան
09:48
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես են հաշմանդամություն ունեցող երեխաները «էլիտար անշարժ գույք» կառուցել Երևանում

© Sputnik / Aram GareginyanСувениры детей-инвалидов из НПО "Норастх"
Сувениры детей-инвалидов из НПО Норастх - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երեխաների ծնողները կազմակերպություն են ստեղծել, խմբակ բացել, որտեղ բաժակներ, հուշանվերներ ու տարազ են պատրաստում։ Բացի դրանից, համատեղ ուժերով գույնզգույն տնակ են կառուցել։

Փոքրիկ Գեղամի մանկությունն անցնում էր, տարիները` գլորվում, իսկ նա ոչ մի անգամ քաղաքից դուրս չէր գնացել։ Ծնողները պիտի մեքենա վարձեին հաշմանդամության սայլակի համար նախատեսված տեղով, բայց գումար չունեին։

«Եվ վերջապես մենք նրան քաղաքից դուրս տարանք մյուս երեխաների հետ։ Գնացինք Արզնու ձոր։ Այնտեղ առաջին անգամ լողաց գետում։ Միայն լսեիք` ինչպես էր ծիծաղում։ Կյանքում այդպես սրտանց չէր ծիծաղել։ Մայրը նայում էր նրան և արտասվում», – պատմում է Նորա Կարապետյանը։

© Sputnik / Aram Gareginyan«Նորաստղ» հաշմանդամ երեխաների ծնողների միության սաների ձեռքի աշխատանքները
Ինչպես են հաշմանդամություն ունեցող երեխաները «էլիտար անշարժ գույք» կառուցել Երևանում - Sputnik Արմենիա
«Նորաստղ» հաշմանդամ երեխաների ծնողների միության սաների ձեռքի աշխատանքները

Կարապետյանը ղեկավարում է մի կազմակերպություն, որը զբաղվում է նման խնդիրներ ունեցող երեխաներով։ 90–ականների վերջին ծնողները մեկտեղել են իրենց սուղ միջոցներն ու մեծ կամքը։ Այդ ժամանակ քչերն էին լսել «ինտեգրացիա» և «ներառական» բառերը։ Բայց խոսքը խոսք է, իսկ գործը` գործ։ Երեխաները ծնողներից սովորում են այդ պարզ ճշմարտությունը։

«Մեր խմբակներ գալիս են ոչ միայն առողջական խնդիրներ ունեցող երեխաները, այլև նրանց առողջ եղբայրներն ու քույրերը։ Եվ գիտե՞ք` նրանք էլ են սկսում փոխվել, դուք միանգամից կնկատեք դա», – ասում է Կարապետյանը։

Իսկ ի՞նչ կարելի է նկատել

«Դուք երևի հաճախ եք փողոցում կամ այգում տեսել, որ երեխան ընկել, լաց է լինում կամ տխրել ու խոժոռվել է, իսկ կողքին նստած եղբայրը կամ քույրը հեռախոսով են տարված կամ ուրիշ կողմ են նայում։ Մեզ մոտ էլ է այդպես լինում։ Բայց մի քանի ամիս անց երեխան փոխվում է։ Ինչ էլ անի, աչքի պոչով միշտ հետևում է եղբորը կամ քրոջը։ Դուք դա կնկատեք նրա հայացքից, կեցվածքից, ամեն ինչից», – ասում է Կարապետյանը։

Հաշմանդամ երեխաների ծնողների միությանը երեք սենյակ են տվել Նոր Նորքի մանկապարտեզներից մեկում։ Ձմռանն ավելի քիչ են հավաքվում. ջեռուցման համար փող չկա։

«Ծնողներն ամսական մուծում են 200–ական դրամ։ Այդ գումարով վճարում ենք լույսի և ջրի վարձը։ Մեզ մոտ գազով ջեռուցում չկա։ Իսկ եթե ձմռանը ջեռուցենք էլեկտրականությամբ, 40-50 հազար դրամ կստացվի։ Մեզ որտեղի՞ց այդքան փող», – վշտացած ասում է Կարապետյանը։

Լուսանկարում նռան մուլյաժ է, որը պատված է ձվի կեղևով։ Կեղևը մասերի են բաժանում և փռում սեղանին։ Մանկական ուղեղային կաթվածով երեխաները վերցնում են փայտիկը, թաթախում սոսինձի մեջ, վերցնում կեղևի մի կտորը, հետո մյուսը և կպցնում իրար։

«Մանկական ուղեղային կաթվածի դեպքում շատ կարևոր է մատներով աշխատելը։ Կարելի է ավելի հեշտ ինչ–որ բան անել։ Օրինակ` թույլ տալ երեխային խճանկար հավաքել բազմագույն կտորներից։ Նույնիսկ կարելի է սեղանին լոբի լցնել և խնդրել երեխային հավաքել հատիկները», – ասում է Կարապետյանը։

© Sputnik / Aram Gareginyan«Նորաստղ» հաշմանդամ երեխաների ծնողների միության սաների ձեռքի աշխատանքները
Ինչպես են հաշմանդամություն ունեցող երեխաները «էլիտար անշարժ գույք» կառուցել Երևանում - Sputnik Արմենիա
«Նորաստղ» հաշմանդամ երեխաների ծնողների միության սաների ձեռքի աշխատանքները

«Մենք մանկական ուղեղային կաթվածով տղա ունենք, որի ոչ միայն մատներն են բացվել, այլև ձեռքն ու ոտքը։ Հիմա նա լողի է գնում, կարո՞ղ եք պատկերացնել։ Հասկանում եմ, որ նման երեխաների ծնողները, հարազատները երազում են, որ ինչ–որ բարելավում լինի։ Ես նրանց ասում եմ` մի հուսահատվեք։ Ինչ–որ մեկի մոտ հիվանդությունն ավելի թեթև է անցնում, մյուսի մոտ` ծանր։ Ուստի բարելավումն էլ է տարբեր կերպ ընթանում։ Ձեր կամքի դիմաց հիվանդությունը կնահանջի», – նշեց Կարապետյանը։

Այստեղ կարուձևի (հիմնականում աղջիկներ են) և նկարչության (հիմնականում տղաներ են) խմբակներ կան։ Տղաները տիկնիկներ են պատրաստում իրենց թատրոնի համար։ Բրուտագործական խմբակ էլ է եղել, բայց վարպետը ստիպված է եղել հեռանալ. անվճար տեղ չեն տվել, իսկ վարձակալության համար գումար չի եղել։

Երեխաները չգիտեն այդ ամենի մասին։ Նրանք իրենց հոգսերն ունեն. «Հիմա մեծահասակները կգան, Նորա մորաքույրը կգա, իսկ ես երևի նորից ինչ–որ բան եմ փչացրել»։ Շատերին թվում է` որքան շատ նվերներ են ստանում, այդքան շատ են իրենց սիրում։

«Իհարկե, մանկական ուղեղային կաթվածով կամ աուտիզմով երեխաներին մենք չենք նստեցնում կարի մեքենայի մոտ, գործելու շյուղեր չենք տալիս։ Կա երեխա, որ ոտք չունի կամ տեսողությունը շատ թույլ է, բայց նրանց մեջ այնպիսի վարպետներ կան։ Չեք հավատա, մինչև ձեր աչքով չտեսնեք։ Մի փոքր աղջիկ կա, տեսողությունը մինուս 9-10 է։ Հաստ ապակիով ակնոց է դնում, առանց դրա գրեթե չի տեսնում։ Բայց այնպե՜ս է ասեղը թելում, կարի մեքենայով այնպե՜ս է կարում։ Ահա այս ազգային հագուստը նրանք են կարում, տեսեք», – պատմում է Կարապետյանը։

Ամենավտանգավոր աշխատանքը երեխաներին չեն տալիս (օրինակ` կերամիկան վառարանի մեջ դնելը)։ Այստեղ մեծահասակ աշխատողներ կան, գրեթե բոլորը հենց ծնողներն են։ Ձմռանը փորձում են այնպես անել, որ դռներից ու պատուհաններից ցուրտը ներս չխցկվի։ Ամռանը գումար են հավաքում ավտոբուսի համար, որպեսզի երեխաներին բնության գիրկ տանեն։ Իսկ երեխաներն օգնում են միմյանց մեծ բացահայտումների ժամանակ. եթե դու բարձրացել ես բլրի վրա, ինչպե՞ս կարող ես ընկերոջդ թողնել ճանապարհի կեսին։

Նման առողջ սովորություն ունեն նաև առողջ երեխաները։

«Երեխաներից մեկն ավարտել է հիմնական դպրոցը` 9–րդ դասարանը։ Համադասարանցիները գնացել են նրանց տուն, նստեցրել սայլակը, տարել դպրոց և բարձրացրել բեմ։ Այնտեղ նա բոլորի հետ միասին երգել է», – ասում է Կարապետյանը։

Ամենօրյա աշխատանքից ահա այսպիսի տնակ է ստացվել։ Ցուցահանդեսներում շատերն են հավանում այն, բայց տնակը չի վաճառվում։ Այդ «անշարժ գույքը» պատրաստել են երեխաների ու ծնողների համատեղ ուժերով։

© Sputnik / Aram Gareginyan«Նորաստղ» հաշմանդամ երեխաների ծնողների միության սաների ձեռքի աշխատանքները
Ինչպես են հաշմանդամություն ունեցող երեխաները «էլիտար անշարժ գույք» կառուցել Երևանում - Sputnik Արմենիա
«Նորաստղ» հաշմանդամ երեխաների ծնողների միության սաների ձեռքի աշխատանքները
Լրահոս
0