00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:52
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանի խոստումները կամ ինչպես են աղքատության դեմ պայքարում աշխատատեղեր կրճատելով

© Photo / official site of the Prime minister of RAПремьер-министр Никол Пашинян посетил завод компании “Тавуш текстиль” (10 августа 2018). Берд
Премьер-министр Никол Пашинян посетил завод компании “Тавуш текстиль” (10 августа 2018). Берд - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գործազրկությունն ու աղքատությունը Հայաստանի հանապազօրյա խնդիրներն են, որոնց մեջ հայտնվել ենք առաջին նախագահի և նրա թիմի նախաձեռնած «ազատականացման» հետևանքով։ Առայժմ որևէ մեկին չի հաջողվել լուծել խնդիրը, իսկ եթե անկեղծ` ոչ ոք չի էլ փորձել։

Հայաստանում ազգային նախընտրական քարոզարշավների վառ առանձնահատկությունների շարքն է դասվում հայրենական քաղաքական ուժերի անհասկանալի ձգտումը` ամբիոնից չխոսել այն մասին, թե ինչ լավն ենք մենք, տեսեք` ինչ հիանալի ծրագիր ունենք, որոնց վրա անքուն գիշերներ են անցկացրել մի շարք ոլորտների տասնյակ հզոր մասնագետները։ Մենք ձգտում ենք ամեն ինչ անել, իսկ դուք` ընտրողներդ, պետք է այդ հարցում օգնեք մեզ։

Фрукты, мандарины - Sputnik Արմենիա
Հանրահավաքներ, մանդարին և շտաբ-մեքենաներ. ինչո՞վ կհիշվի նախընտրական այս քարոզարշավը

Ոչ, ինչ եք ասում, նման բաների մասին եթե անգամ խոսվում է, ապա սովորաբար ամենավերջում, կցկտուր և ձևի համար։ Փոխարենը որոտաձայն մեկ այլ բան է հնչում` տեսեք, թե մեր մրցակիցներն ինչ վատն են, և պետք չէ նրանց ձայն տալ։ Ավելի լավ է` քվեները տվեք մեզ, որովհետև մենք լավն ենք։

Բայց ցանկացած նախընտրական քարոզարշավի առանձնահատկությունն ամբողջ աշխարհում աջ ու ձախ անհավանական խոստումներ տալն է, միայն թե այդ խոստումների թեմատիկան պահանջարկ ունենա։ Դրանք հնչում են նաև Հայաստանում, խոստումներն այնքան ամպագոռգոռ են, որ նախընտրական սրընթաց քարոզարշավը ֆիզիկապես ժամանակ չի թողնում ամբիոններից հնչածը վերլուծելու համար։

Բնականաբար, նա, ով ընտրություններում հաղթանակի հավակնություն ունի, խոստանում է առաջին հերթին լուծել հասարակության հանապազօրյա հարցերը։ Հայաստանի լրջագույն խնդիրներից են աղքատությունն ու գործազրկությունը, որոնց մեջ մեզ գցել է առաջին նախագահի թիմը։ Դրանից հետո ոչ մեկին չի հաջողվել լուծել խնդիրը, իսկ եթե անկեղծ` ոչ ոք չի էլ փորձել։

И.о. премьер-министра Никол Пашинян во время прогулки по Старому Еревану (23 ноября 2018). Ереван - Sputnik Արմենիա
Սա ձեզ համար Սերժ Սարգսյանի թուլակամ իշխանությունը չէ. Փաշինյանը՝ «Սասնա ծռերին»

Այսօր մենք լսում ենք խոստումներ այն մասին, որ հինգ տարում կլուծեն աղքատության խնդիրը, պնդումներ, որ կանգնած ենք 500 միլիոն դոլար արժողությամբ ներդրումային նախագծերի շեմին, որ կստեղծվեն հարյուրավոր աշխատատեղեր։ Մենք ընտրությունից ընտրություն լսում ենք նման ելույթներ, և այս ընտրությունների ապագա հաղթողները ո՛չ առաջինն են, ո՛չ էլ վերջինը, որ նման բան են ասում։

Ճիշտ է` Նիկոլ Փաշինյանն այսօր Սպիտակում, խոսելով ներդրումային նախագծերի մասին, հնարավոր անհաջողության պատասխանատվությունը գցեց տեսական ներդրողների վրա` ասելով, որ չի ցանկացել հնչեցնել այդ թիվը, բայց այդ նույն ներդրողները վստահեցնում են, որ ամեն ինչ կստացվի։ Դե, մենք միայն ուրախ կլինենք։

Ահա ինչ խորամանկություն է ստացվում։ Վերջերս բոլորը մեկնաբանում էին Փաշինյանի աղմկահարույց հայտարարությունը` 800 հազար սկզբունքային անբանների մասին, որոնք նստած են 350 հազար աշխատողների վզին։ Մի կողմ թողնենք այն հարցը, թե որքանով է ճիշտ լուրջ խոշոր ներդրողներին հայտարարել, որ երկրում աշխատուժի երկու երրորդն անբաններ են, որոնք երազում են ապրել նպաստով։ Խոսքն այլ բանի մասին է։

И.о. премьер-министра Никол Пашинян ответил на вопросы журналистов во время прогулки по Старому Еревану (23 ноября 2018). Ереван - Sputnik Արմենիա
Փաշինյանն ու կինը սելֆի են արել դասից փախած երեխաների հետ. լուսանկար

Եթե հիշողությունս չի դավաճանում, այսօր խոսում են պետական ծառայողների աշխատակազմը կրճատելու անհրաժեշտության մասին, խոսքը հազարավոր մարդկանց մասին է, որովհետև նախագծեր կան նախարարությունների թիվը, դպրոցներում ուսուցիչներին կրճատելու վերաբերյալ, փակվում են ՊՈԱԿ–ներ, հիմնադրամներ և այլ հաստատություններ։ Այդ մարդկանց հանենք այն նույն 350 հազար աշխատողների շարքից, և թիվը զգալիորեն կկրճատվի։

Բայց եթե հիշենք, որ պետական բյուջեն 2019թ–ին գրեթե ոչ մի տեղ չի ենթադրում աշխատատեղերի ստեղծում, ապա դա մի քիչ հակասում է նախընտրական խոստումներին։ Մյուս կողմից, իհարկե, նախարարության բաժնի ղեկավարը կրճատվելուց հետո կարող է ոչխար կամ կով պահել. Կարապի լճի շրջակայքում խոտը բավական հյութեղ տեսք ունի։

Չի ուզում, իր խնդիրն է։ Բանն այն է, որ ժամանակակից պետությունը, որը ձգտում է քաղաքակիրթ և նույնիսկ տնտեսապես կայուն դառնալ, առաջին հերթին պարտավոր է նպաստել հասարակության այն խավի հայտնվելուն և զարգանալուն, որը կոչվում է «միջին դաս»։ Այսօր Հայաստանում այդ խավը գրեթե չկա, և դա անկախության 27 տարիների տնտեսական կամայակությունների և անգործության հետևանք է։

И.о. премьер-министра Никол Пашинян ответил на вопросы журналистов во время прогулки по Старому Еревану (23 ноября 2018). Ереван - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը բացատրեց` ինչու է ուզում շարունակել վարչապետի աշխատանքը

Բոլոր նախադրյալները կան, որ այդ իրավիճակն ապագայում չփոխվի` չափազանց տարբեր են իրականությունը և նախընտրական խոստումները` չամրապնդված ոչ մի կոնկրետությամբ։ Մենք արդեն անցել ենք դրա միջով և հաճախ ենք կրկնել, ահա և սովորել ենք։

Իհարկե, յուրաքանչյուր մարդու գործն է հավատալ կամ չհավատալ խոստումներին` հիմնված մի շարք թվերի վրա, որոնք կարծես օդից վերցված լինեն։ Միայն կոնկրետ մարդը կարող է պատասխանել այն հարցին, թե պատրաստ է ներդրում անել պայմանական կովի համար, իսկ հետո այդ կովին պայմանականորեն արածեցնել` իրեն կերակրելով պայմանականորեն ստացված կաթով։

Լրահոս
0