00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ձյունիկ Աղաջանյան
Արցախի վտարանդի կառավարության գոյությունը ՀՀ-ում ամենևին էլ սպառնալիք չէ.Աղաջանյան
09:48
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փոթորիկ սևծովյան բաժակում. արդյո՞ք պետք վախենալ Կովկաս–Փոթի լաստանավի շարժման դադարից

© AP Photo / Efrem LukatskyРазгрузка судна в порту Поти
Разгрузка судна в порту Поти - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կովկաս–Փոթի–Կովկաս նավահանգիստ երթուղով լաստանավի կանոնավոր շարժման դադարի մասին լուրը հայկական ԶԼՄ–ներում բուռն արձագանք առաջացրեց։ Հայաստանի համար բացասական հետևանքների մասին խոսում էին տարբեր փորձագետները։ Բայց արդյո՞ք արդարացված է քաղաքագետների ու լրագրողների այսքան կտրուկ արձագանքն այդ լուրին` ահա թե որն է հարցը։

Տպավորություն է ստեղծվում, որ հիմա մեր երկրում «նախընտրական  դողէրոցքից» հետո կարևորությամբ երկրորդ հարցը դեկտեմբերի 1–ից Կովկաս–Փոթի–Կովկաս նավահանգիստ լաստանավի աշխատանքի դադարեցումն է։

«Ի՞նչ է դրա հետ լինելու», «Դա սադրանք է, դավադրություն», «Ինչպես ենք հիմա հացահատիկը Հայաստան ներկրելու». այս թեմային չեն անդրադարձել, երևի, միայն ամենածույլերը։ Աշխուժացել են նաև երկաթուղային տրանսպորտի փորձագետները, վերլուծաբանները, քաղաքագետները, որոնցից շատերը նախկինում համակրանք չեն տածել, ընդհանուր առմամբ, Ռուսաստանի ու մասնավորապես «Հարավկովկասյան երկաթուղու» հանդեպ։

Разгрузка судна в порту Поти - Sputnik Արմենիա
Կովկաս–Փոթի լաստանավային փոխադրումների խափանումները կվնասեն Վրաստանին և Հայաստանին

Ինչ արժե միայն այս վերնագիրը՝ «Ռուսաստանը միանու՞մ է Հայաստանի տրանսպորտային շրջափակմանը»։ Հոդվածում լաստանավի աշխատանքի դադարեցման հետ կապված հիշում են Կարսի ու Արարատի կորուստը, Արցախի ռմբակոծումն ու այդ «պատմական ակնարկից» եզրահանգում են, որ 2019 թվականի հոկտեմբերից Հայաստանը չի կարողանա հացահատիկ ներմուծել ո՛չ ծովային, ո՛չ էլ ցամաքային ճանապարհով։

Մի խոսքով` աշխարհի վերջն է գալիս։ Ու դա այն ժամանակ, երբ երկաթուղու աշխատակիցները պարբերաբար հաղորդագրություններ են ուղարկում, որ հաջորդ լաստանավը գալու է դեկտեմբերի 2–ին, ու բեռնային բազայի նվազեցման պայմաններում լաստանավը այսուհետ դատարկ ռեյսեր չի անելու ու ճանապարհ է ընկնելու միայն վագոնները լցնելուց  հետո (ընդամենը 30 վագոն)։

Այս իրարանցումն առաջացել է  մի հին լաստանավի շուրջ, որը ո՛չ «Հարավկովկասյան երկաթուղու» , ո՛չ էլ «Ռուսական երկաթուղու» սեփականությունն է: Այն տեր ունի, որն, ի դեպ, վաճառում է այն։

Հայրենական ԶԼՄ–ների նման հրապարակումներին արդեն վաղուց չեմ արձագանքում։ Լավ իմունիտետն է օգնում, վերջիվերջո՝ չորս տարի երկաթուղում եմ  աշխատել։

Բայց երբ ռուսական մամուլում տեսա ռուս քաղաքագետ Արթուր Ատաևի ելույթը, որում նա անհանգստություն էր հայտնում, որ «Կովկաս–Փոթի–Կովկաս նավահանգիստի լաստանավային բեռնափոխադրումների նվազումը փաստացի նշանակում է, որ հացահատիկի ներկրումը Հայաստան կդադարի», ու որ ամբողջ աշխարհով պետք է օգնել Հայաստանին լուծել այդ խնդիրը, քանի որ այն մեր դաշնակիցն է, հասկացա, որ պետք է «ստոպ–կռանը» քաշել։

Փոթի - Sputnik Արմենիա
ՀԿԵ-ն շարունակում է Կովկաս-Փոթի-Կովկաս լաստանավային բեռնափոխադրումների հայտեր ընդունել

Գործընկերնե՛ր, փորձագետնե՛ր ու վերլուծաբաններ. գիտե՞ք, թե ինչպես է պետք հաշվարկել գնացքի քարշի էլեկտրաէներգիայի ծախսը կամ գնացքաշարից օրական վազքը…

Իսկ ես գիտեմ։

Երկրորդ հարցը. գիտե՞ք, թե ինչ է 59-րդ նկարի սուր դեֆեկտային ռելսը…

Իսկ ես գիտեմ։ Թեև երկաթուղում աշխատում էին ոչ թե շարժական կազմի տնօրեն, այլ պարզապես հասարակության հետ կապերի բաժնի պետ։ Նույնիսկ երկաթուղային ծառայության մայորի համազգեստը պահում եմ պահարանում՝ որպես հուշ։

Եվ վերջում մի երկու հարց էլ. ինչու՞ եք խուճապ տարածում, ինչու՞ եք ենթադրում, որ հացահատիկը լաստանավով են Հայաստան բերում, ո՞ր «տեղեկատվական աղբյուրն» է ձեզ նման անհեթեթություն  ասել։

Հացահատիկը ցամաքային փոխադրամիջոցով են բերում, որը կարող է ներառել երեք, հինգ,  նույնիսկ դրանից ավելի հազար տոննա բեռ: Այդպես հասնում է մինչև Բաթում կամ Փոթի, իսկ այնտեղ արդեն վերաբեռնում եմ վագոններ ու Երևան հասցնում։ Նման ճանապարհով են տեղափոխում նաև ռազմավարական կարևորություն ունեցող մեծ քանակությամբ այլ բեռներ, ասենք, անմշակ շաքար։

Электропоезд Сапсан - Sputnik Արմենիա
ՀԿԵ-ն պատրաստ է փոխադրումներ իրականացնել Կովկաս-Փոթի երթուղով

Ահա թե ինչ է պետք իմանալ խուճապի մատնվելուց ու մասոնական դավադրություններ փնտրելուց առաջ։

Իսկ եթե մեծ ցանկություն կա լաստանավով ապրանքի փոքր քանակակազմեր կամ փոքր բեռներ անցկացնել (2017 թվականին, որը հաջողված էր համարվում, լաստանավով միայն 590 վագոն էր տեղափոխվել), ապա այն կարելի է գնել։ Ասում են` դրա համար պետք է երկուսուկես միլիոն դոլար է, կարելի է նաև սակարկել։ Վերջիվերջո, եթե պետությունը նպատակահարմար համարի, տնտեսվարող սուբյեկտները կարող են գումար «գցվել», քանի որ վաճառքի բազում լաստանավեր կան, ինչպես հին, այնպես էլ նոր։

Մի բանում վստահ եմ` մեզ, Հայաստանի քաղաքացիներիս,  ավելի լավ է կենտրոնանալ առաջիկա ԱԺ ընտրությունների վրա։

Հավատացեք` տեսանելի ապագայում մեր կյանքի որակը մեծ մասամբ կախված է հենց այն բանից, թե ինչ խորհրդարան կընտրենք, այլ ոչ թե այն բանից, թե ամսական քանի ռեյս կանի Կովկաս–Փոթի երթուղով լաստանավը։

Լրահոս
0