00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:26
3 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
46 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Սուրեն Սուրենյանց
Բրյուսելյան հանդիպումից առաջ ՀՀ վարչապետի խոսույթն ավելի պարտվողական է դարձել. Սուրեն Սուրենյանց
09:47
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:40
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

1988-ի դեկտեմբերի 7-ի խրոնիկա. Կիրովական, լացող վրացին, թխսկան տատս ու պապիս խնձորենիները

© Sputnik / Arpi BeglaryanПамятник в городе Спитак в благодарность за международную гуманитарную помощь после землетрясения 1988 года
Памятник в городе Спитак в благодарность за международную гуманитарную помощь после землетрясения 1988 года - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
1988 թվականի դեկտեմբերի 7-ի աղետի սարսափելի հարվածը մեր հարազատ Կիրովականին ևս վնասեց, սակայն ավելի թեթև։ Քարուքանդ էին եղել Սպիտակը, Լենինականը, գյուղեր: Կիրովականը, որտեղ ապրում էին պապս ու տատս, շատ չտուժեց։ Քաղաքում միայն ծայրամասային շրջաններից մեկն էր ավերվել…

Սարսափելի ճանապարհ դեպի անհայտություն` հիմնահատակ քանդված Սպիտակի միջով

Երբ Երևանում իմացանք ողբերգության մասին, հորս հետ  անմիջապես սլացանք Լոռի՝ տատիկի և պապիկի մոտ։ Քրոջս մոտ, որն այդ ժամանակ դպրոցական էր, և նրանց հետ էր ապրում։ Հորաքրոջս ընտանիքի մոտ...

Աղետի հարվածին հաջորդած մի քանի ժամերին Կիրովականից ոչինչ հայտնի չէր։ Ոչ մի հեռախոսակապ, ոչ մի տեղեկություն՝ ո՛չ ռադիոյով, ո՛չ հեռուստատեսությամբ։ Այնպես որ մենք մեր «Նիվայով» գնում էինք դեպի անհայտություն՝ աղետից մոտ մեկ ժամ անց։

Первый секретарь Спитакского райкома Армении (1988–1990гг) Норик Мурадян - Sputnik Արմենիա
Որ չխելագարվեմ. Վրաստանից ժամանած փրկարարները Սպիտակից ճերմակած մազերով էին վերադառնում

Ճանապարհի առաջին հատվածից (մինչ Աշտարակ) հիշվեց միայն այն, որ հանդիպակաց երթևեկող ավտոմեքենաներ չկային. խիտ շարքը միայն այնկողմ էր գնում՝ դեպի սարսափեցնող անհայտություն։

Աշտարակում, մինչ կամրջին կանգնած (այն ժամանակ կար միայն հին, փոքր կամուրջ քաղաքի կենտրոնում) հերթի մեջ սպասում էինք, սկսեցին հանդիպակաց կողմից ավտոմեքենաներ երևալ։ Միացրած լուսարձակներով, ձայնային ազդանշաններով և բարձր արագությամբ սլացող... Որոշակի ժամանակ պահանջվեց, որ հասկանայինք` վիրավորներին են տեղափոխում։ Այդ ժամանակ Երևանից «այնտեղ» մեկնողների մոտ իսկական խուճապ սկսվեց։

Իսկ երբ արդեն Աշտարակից հետո ոչ միայն շտապօգնության մեքենաներ, այլև «Ժիգուլիներ» և «Վոլգաներ» սկսեցին մեծ հոսքերով, միացրած լուսարձակներով և ազդանշաններով գալ այն կողմից, հասկացանք, որ իսկապես սարսափելի բան է տեղի ունեցել։

Եվ ոտքս սեղմակի միջոցով ակամայից սկսեց հին «Նիվային» համոզել սլանալ ունեցած ողջ հզորությամբ...

Առաջին ավերակները հիշում եմ այսօրվա պես։ Ապարանից անմիջապես հետո գտնվող մայրուղու ավտոբուսի կանգառն էր։

Առանց վաղեմության ժամկետի. 1988 - Sputnik Արմենիա
Առանց վաղեմության ժամկետի. 1988

Երկաթբետոնե շինությունը կարծես տակնուվրա էր եղել և դուրս ցցվել, բոլոր կողմերը` ներսի նստարանների տախտակներով և ամրանների հաստ ձողերով։

Այնուհետև հիշում եմ Սպիտակի բուն կենտրոնում խցանված ավտոմեքենաների երկար, մի քանի կիլոմետրանոց շարասյունը։ Փլուզվել էին բոլոր բնակելի բարձրահարկ շենքերը, բառացիորեն թաղելով քաղաքի միջով տանող ճանապարհը։ Իսկ Լենինական ու Կիրովական շտապող և ավերածությունների այս սարսափելի մասշտաբները տեսնող վարորդների հիստերիան լրացրեց մնացյալը։

Քարուքանդ եղած քաղաքներին ավտոմեքենաներով օգնության շտապող մարդիկ բազմակիլոմետրանոց խցանման մեջ հայտնվեցին արգելափակված։ Ճիչեր, բղավողներ, կոտրված մեքենաներ, որոնք փորձում են առաջ անցնել ավերակների միջով, բազմաթիվ վթարներ, որոնց ոչ ոք ուշադրություն չէր դարձնում. ահա թե ինչպիսին էր Սպիտակը` աղետի հարվածից հետո առաջին ժամերին։

Посол Армении в Грузии Рубен Садоян поблагодарил грузинского врача Теймураза Гогидзе за помощь оказанную во время Спитакского землетрясения (7 декабря 2018). Тбилиси - Sputnik Արմենիա
Երկրաշարժից տուժածներին բուժած վրացի բժիշկը փնտրում է իր վիրահատած աղջկան

Հորս հետ մեր բախտը բերեց այն առումով, որ մենք «Նիվայով» էինք, որից այն ժամանակ Երևանում հատուկենտ էր պատահում։ Պարզապես դուրս եկանք մայրուղուց, ինչ–որ փակուղիներ մտանք Սպիտակի արվարձաններում, շրջանցեցինք մի քանի փլուզված տներ ու դաշտ դուրս եկանք։

Հիշում եմ միայն սարսափելի ավերակները, որոնք ինչպես պարզվեց դպրոցի ավերակներն էին։ Գիտակցությունս հրաժարվում էր ընդունել ակնհայտը. այն, որ այդ ավերակներից ոչ ոք ողջ չի պրծել, շուրջբոլորը որևէ մեկը չկա, և առաջին ժամերին ոչ ոք չի եկել երեխաներին փրկելու։ Հրաժարվում էր ընկալել, որ կողքիս մարդու անգլուխ մարմին է...

Ոտքս շարունակում էր սեղմել աքսելերատորի սեղմակին` շարժիչից քամելով հնարավորը։

«Պրոսպեկտ», «Բակալե». միայն իմ տատը կարող էր թխսկանի պես միանգամից 30 երեխա փեշի տակ առնել

Դուրս եկանք դաշտ և հեռվից շրջանցեցինք Սպիտակն՝ իր ավերակներով և քաղաքում խցանման մեջ հայտնված հազարավոր մեքենաներով։ Ինչ–որ առուներով, մարգերով երկրի երեսից ջնջված քաղաքի մյուս ծայրը հասանք և դուրս եկանք դեպի Կիրովական տանող դատարկ մայրուղի։

Учительница школы Ширакамута Анаит Ераносян - Sputnik Արմենիա
Էպիկենտրոնը` Շիրակամուտ. այստեղ հիշում են մահացող երեխաների հառաչը և օտարների բարի գործը

Մնացած 20-30 կմ–ը կողքերը չէինք նայում։ Սպիտակի հսկայական էլեվատորի հողին հավասարված ու հողի հետ միախառնված ավերակներին նույնիսկ ուշադրություն չդարձրեցինք. Կիրովական էինք շտապում... Այն մեզ դիմավորեց կենտրոնական բացարձակ ամայի պողոտայով։ Բայց այն երբեք այդպես չէր լինում։

Տպավորություն էր, որ այս քաղաք ես ու հայրս Երևանից առաջինն էինք հասել։ Մյուսները խցանման մեջ էին մնացել Սպիտակում, իսկ մենք «Նիվայի» շնորհիվ` առաջ ընկանք։ Անցանք քիմգործարանը, որն ամբողջությամբ կանգուն էր երևում։ Բայց լքված ու դատարկ էր։

Մանկությանս քաղաքում առաջին ավերակները հենց այստեղ եմ տեսել, այս պողոտայում (այն ժամանակ այն Լենինի պողոտա էր կոչվում): Անկյունային հինգհարկանի շենքը փլուզվել էր հենց խաչմերուկի վրա` փլատակների տակ թողնելով ինչ–որ մեկի սպիտակ 24-ը։

Սպիտակի երկրաշարժ. 1988թ. - Sputnik Արմենիա
Փլատակների վերածված քաղաքներ, անհույս մարդիկ. երկրաշարժը` լուսանկարներում

Նույնիսկ չգիտեմ, թե այնտեղ կար որևէ մեկը, թե ոչ. պապիկիս տուն հասնելուն 100 մետր էր մնացել։ Ողջ ուշադրությունս այնտեղ էր, կենտրոնացած երկհարկանի շենքի վրա, որը Կիրովականում «Բակալե» էին անվանում, առաջին հարկում գտնվող խանութի անունով։ Առաջին հայացքից տունը կանգուն էր, նույնիսկ ճաքեր չկային։

Իսկ բակում, մանկական սպորտային հրապարակի կենտրոնում, որտեղ մենք փոքր տարիքում բասկետբոլ էինք խաղում, նստած էր տատս, կարծես թխսկան հավ լիներ. Իր շուրջ հավաքել ու իր երկար վերարկուի փեշով ավելի քան 30 երեխայի էր ծածկել։ Բակի բոլոր երեխաներին։

Իհարկե տեղը չէր, բայց մտքումս այդ տեսարանը ներվային ծիծաղի առիթ տվեց. միայն տատս կարող էր հաջողացնել հավաքել ու իր փեշի տակ տեղավորել այդքան երեխա։

Դե, որ հարևան շենքերին մոտ չգնան, որոնք պարզապես ճոճվում էին և ամեն վայրկյան սպառնում էին փլվել...

Այնուհետև կյանքիս ամենացուրտ գիշերն էր (երկրաշարժին հաջորդած գիշերը սարսափելի ցուրտ էր, ականատեսները կհիշեն): Իսկ պապս այդպես էլ թույլ չտվեց մոտենալ ճոճվող շենքին. ուզում էինք այնտեղից դուրս բերել դռները, կահույքը, որպեսզի թեժ պահենք խաղահրապարակի կենտրոնում վառած կրակը։

Պապիս խնձորենիները և հաց ու վերմակ բերած վրացի եղբայրը

Պապս պարզապես վերցրեց ու առանց ձեռքերը դողալու սղոցեց մեր տան պատուհանների տակ իր աճեցրած խնձորենիները։

Землетрясение 1988 года: уникальные кадры - Sputnik Արմենիա
Վայրկյանների ընթացքում ավերակների վերածված քաղաքը. արխիվային տեսանյութ

Ինչքան հիշում եմ ինձ, հիշում եմ նաև այդ խնձորենիները, որոնց նա փոքր երեխաների պես էր խնամում. վաղ առավոտյան ջրում էր, հատուկ մշակում հողը։ Մեզ` երիտասարդներիս վրա խիստ բարկանում էր, եթե հանկարծ որոշեինք ճաշակել չհասած պտուղները։

Խնձորենիներն էլ պապիս երախտապարտ էին լինում մեծ, 200-300 գրամանոց կարմրաթուշ բերքով։ Ի դեպ, երբ բերքը հասնում էր, նա հյուրասիրում էր մեր բակի կողքով անցնող յուրաքանչյուրին։

Իսկ այդ ցրտաշունչ սարսափելի գիշերը պապս պարզապես կտրեց բոլոր երեք խնձորենիները, անձամբ քարշ տվեց ծառի բները խարույկի մոտ։ Եվ միայն հետո, արդեն ճոճվող շենքից հեռու, ձայն տվեց ինձ, որպեսզի ես մանրացնեմ փայտերն ու նետեմ կրակի մեջ։

Ես կտրում էի ու կուլ տալիս արցունքներս, սղոցում էի ու աչքերիս առաջ սևանում էր...

Բայց շատ ցուրտ էր, և երեխաներին տաքություն էր պետք։

Николай Иванович Рыжков на месте землетрясения в Армении - Sputnik Արմենիա
«Աստված քո ցավն ինձ տա». Ռիժկովը հիշում է Լենինականի սարսափելի օրերը

Հիշում եմ նաև, թե ինչպես այդ սարսափելի գիշերը մեր բակ մտավ վրացական պետհամարանիշներով դարչնագույն «06»։ Եվ մեքենայից դուրս եկած վարորդը, հեծկլտալով, բացեց բեռնախցիկն ու սկսեց այնտեղից հանել վերմակներ և ուտելիք. պանիր, շոթի հաց, ինչ–որ մրգեր։ Եվ այդ ամենը հանում էր հեծկլտալով և վրացերեն ինչ–որ բան շշնջալով։

Պարզվեց՝ Վրաստանի ինչ–որ գյուղից էր եկել, Ստեփանավանի միջով։ Որպես օգնություն էր բերել այն, ինչ հասցրել ու կարողացել էին հավաքել գյուղացիները։ Կիրովականում հանկարծակի հայտնվել էր այն շրջանում, որտեղ շենքեր էին փլվել։ Մոռացել էր այն մասին, որ օգնությունը մեքենայում է, շտապել էր օգնելու, փլատակները մաքրելու, վիրավորներին ու մահացածներին գտնելու։

Город, разрушенный за 30 секунд. Землетрясение в Спитаке 1988 года - Sputnik Արմենիա
Ճիչ, լաց, մթություն. փլատակների տակ հայտնված 7–րդ դասարանցիների հուշերը

Միայն գիշերն էր հիշել, որ բեռնախցիկում տաք վերմակ և հաց կա։ Եվ նրան անմիջապես բակ էին ուղարկել, որտեղ խարույկի մոտ երեխաներ են տաքանում։

Վրացին լալիս էր ու բողոքում, որ ողջ մարդ այդպես էլ չէր հաջողվել գտնել. միայն զոհվածներ էին...

Այդ մարդուն երբեք չեն մոռանա։ Ի դեմս նրա նույնիսկ այսօր, այն սարսափելի ողբերգությունից 30 տարի անց, ուզում եմ երախտագիտություն հայտնել մեր եղբայրական հարևան ժողովրդին։ Վրաստանի սահմանին ավելի մոտ գտնվող Կիրովական նրանք առաջինն էին օգնության հասել։

Անչափ շնորհակալ ենք նրանց։

Լրահոս
0