00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Աղքատությունը մարդկանց գլուխներում է». լավ, իսկ ինչի՞ համար են պետական մարմինները

© Sputnik / Aram NersesyanСторонники мэра города Масис бойкотируют суд административных районов Кентрон и Норк-Мараш (2 июня 2018). Еревaн
Сторонники мэра города Масис бойкотируют суд административных районов Кентрон и Норк-Мараш (2 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գյուղատնտեսության նախարարությունում գրագետ մասնագետների պակաս կա, նախարարությունը պատրաստվում են վերացնել, տեղացի կառավարողները կոմպետենտ չեն, իսկ ոլորտը օրինաչափական հետընթաց է ապրում, որը սպառնում է աղետ դառնալ։ Այդպիսին են գյուղատնտեսության ոլորտը տեսնում փորձագետներն ու գյուղացիները։

Մի քարի օր առաջ «Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահ Սարգիս Սեդրակյանը խոսում էր ոլորտի անթիվ խնդիրների մասին։ Պրոֆիլային նախարարությունը վերացնելուց, ու որպես հետևանք որակավորված վերջին մասնագետների հեռանալուց հետո դաշտը կմատնվի  անհայտության։

Члены правительства Армении слушают речь премьер-министра Никола Пашиняна на внеочередном заседании парламента (12 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Օպտիմալացումներ, որից բյուջեի ծախսերն ու եկամուտները չեն ավելանա, բայց չեն էլ պակասի

Թեև նախագահի խոսքից հասկանալի է դառնում, որ լավ հայտնի է, թե ինչ կլինի` կոլապս։

Եթե տեղեկատուն բացես կզարմանաս, քանի որ պարզվում է` գյուղատնտեսության համար նախատեսված հողերը կազմում են երկրի տարածքի մոտ 57%։ Սակայն պետք է հիշել, որ այդ տոկոսների մեջ մտնում են ոչ թե իսկապես օգտագործվող հողատարածքները, այլև գյուղատնտեսության համար տեսականորեն պիտանի տարածքները։ Բացի այդ, տարածքների կեսից շատը պիտանի են խոտհարքի ու արոտավայրերի համար, մշակվող հողերը քիչ են, հիմնականում` Արաքսի հովտում։ Սրան կարելի է գումարել ոռոգման հետ կապված մշտական խնդիրը, կարելի է չխորանալ մնացած խնդիրների մեջ, դրանք բավականին շատ են։ 

Կարծես նման պայմաններում պետությունը պետք է պահի ոլորտը բյուրեղապակյա տուփի մեջ՝ փափուկ բարձիկի վրա։

Բայց Սեդրակյանի խոսքով` այսօր գյուղատնտեսության նախարարությունում որակավորում ունեցող մասնագետների պակաս կա։ Ոչ մասնագետներն են պաշտոններ զբաղեցնում, իսկ երիտասարդները կարող են միայն ներկայանալի լինել հանրության առաջ։

Кандидаты от блока Мой Шаг следят за онлайн трансляцией подсчета голосов досрочных выборов в НС РА (9 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Դավիթ Սանասարյանը հիշեց անմեղության կանխավարկածի մասին. ինչպես ասում են` բարև ձեզ

Մինչդեռ «թավշյա» իշխանափոխությունից «դուխովացած» գյուղատնտեսները դեռ դրական տեղաշարժ չեն զգացել։ Նրանք հիասթափած են, ասում է Սեդրակյանը, քանի որ ղեկավար պաշտոններ զբաղեցրած երիտասարդները չեն էլ մտածում մասնագետներից  խորհուրդ հարցնելու մասին։

Գյուղատնտեսության նախարարության «օպտիմալացման» հետ կապված ֆերմերների շրջանում անորոշություն է տիրում, քանի որ նրանք կարող են միայն գուշակություններ անել իրենց ոլորտում պետական քաղաքականության մասին։ Դեռ աստված գիտի՝ կլինի՞ ընդհանրապես պետական քաղաքականություն գյուղատնտեսության վերաբերյալ. վառելիք, սերմ, պարարտանյութ կլինե՞ն։

Սեդրակյանը ցավով ասում է, որ նախկինում մարզպետներն ու պաշտոնյաները հակված էին կաշառակերության, բայց գոնե կոմպետենտ էին։ Իսկ նոր ղեկավարությունը լրիվ հակառակը. կաշառք չի վերցնում (համենայնդեպս, դեռևս), սակայն գյուղատնտեսությունից գրեթե բան չի հասկանում։

«Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահը հաշվարկել է, որ ցանքի համար պիտանի հողերի մոտ կեսը չի մշակվում. ձեռնտու չէ, մարդկանց էլ անհասկանալի է` նույնիսկ ցանկության դեպքում ինչ պայմաններով գյուղացին կարող է մշակել հողը։

Заместитель мэра Айк Саркисян - Sputnik Արմենիա
«Փող չկա, սպասե՛ք». Երևանի քաղաքապետը հրաժարվո՞ւմ է խոստումներից

Եթե հակիրճ, բոլորին հետաքրքրում է՝ եթե չլինի գյուղատնտեսության նախարարությունը, ապա կոնկրետ որ ենթակառուցվածքն է նրանցով զբաղվելու։ Անձերն էլ են հետաքրքիր` հաշվի առնելով կոմպետենտության հետ կապված հարցերը։

Համառորեն համայնքները խոշորացնելու փոխարեն ավելի լավ կլիներ ֆերմերական տնտեսությունները խոշորացնեին։ Մասնագետների ու գյուղացիների կարծիքով` դա զգալիորեն կնվազեցնի ծախսերն ու գյուղմթերքի ինքնարժեքը։

«Եթե պետությունը շարունակի այդ մոտեցումն իրականացնել, ապա, վախում եմ` մինչև մյուս տարվա վերջ պետությունը չի կարողանա նույնիսկ թոշակ վճարել»,  –իր մտավախությունն է հայտնում Սեդրակյանն ու ավելացնում է` կարևոր է ցույց տալ գյուղացիներին, որ իրենց խնդիրներով զբաղվող նախարարություն կա։

Բանն այն է, որ եթե օրինակ կրթության ոլորտով չզբաղվեն, կամ այն փչացնելով զբաղվեն, տխուր արդյունքները մի քանի տարուց կերևան։

Գյուղատնտեսության դեպքում աղետի ժամկետը երկու–երեք ամիս կտևի. մթերք կա՛մ չի լինի, կա՛մ կլինի, բայց կփտի, կա՛մ այն չափազանց քիչ կլինի, ու կարտոֆիլի գինը կհասնի կարմիր ձկնկիթի գնին։

Ինչի՞ համար եմ սա ասում։ Աղքատությունը, կարող է մարդկանց գլուխներում է, բայց պետական մարմիններն ամեն դեպքում որոշ պարտականություններ ունեն։ Օրինակ, պարտականություններ գյուղացիների առաջ, հակառակ դեպքում անհիմն չի լինի հարցնել. ինչի՞ համար են ընդհանրապես պետք այդ պետական մարմինները։

Լրահոս
0