00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:26
3 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
46 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Սուրեն Սուրենյանց
Բրյուսելյան հանդիպումից առաջ ՀՀ վարչապետի խոսույթն ավելի պարտվողական է դարձել. Սուրեն Սուրենյանց
09:47
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:40
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուտել ցորեն-հաց, չուտել մարդու միս… Պահքի խորհուրդը միայն մսեղեն չուտելը չէ

© Sputnik / Aram NersesyanРождественская служба в церкви Святой Анны (6 января 2019). Еревaн
Рождественская служба в церкви Святой Анны (6 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Չարությունը առաջին հերթին չարություն տարածողի հոգին է ներսից «ուտում», հետո արդեն… մնացածին։ Sputnik Արմենիայի սյունակագիր Արմեն Հակոբյանն առաջարկում է խորհել սրա մասին։

Մեծ պահքն է սկսվել: Արդեն երկու օր կլինի, ինչ սկսվել է: Ու դա շատ լավ երևում է մեր հանրության ընդհանուր վարքից, լրահոսից, ֆեյսբուքներից ու հատկապես գրառում-մեկնաբանություններից:

Այս օրերին, հատկապես որևէ հյուրասիրության կամ պարզապես սնվելու շրջանակներում, հնարավոր է, ծանոթ մարդկանցից լսեք՝ «Պահքի մեջ եմ, կենդանական ծագում ունեցող սննդից հրաժարվել եմ» արտահայտությունը կամ նման մի բան: Ճիշտ է` մեր օրերում զուտ բուսական կերակրատեսակների անցնելու համար էլ պետք է որոշակի հնարավորություններ ունենաս, բայց թողնենք դա:

Активисты у входа в ЕГУ (18 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բռնությունը նետենք աղբարկղը. կստացվի՞

Հարցն այն է, որ Մեծ պահքը միայն բուսակերությունը չէ կամ միայն մսեղենից, կենդանական ծագմամբ ուտելիքից հրաժարվելը: Ու պահքի խորհուրդն էլ զուտ գաստրոնոմիական չէ, որքան էլ շատերը հենց այդպես են ընկալում: Այ, հրաժարվեց մարդը նրբերշիկ կամ, ենթադրենք, շաուրմա ուտելուց, ուրեմն ամեն ինչ կարգին է, Բարձրյալի հետ հարաբերությունները կարգավորման փուլում են, ինքնազգացողությունն ու հոգեվիճակը՝ անխռով:

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը ֆեյսբուքյան էջում, անդրադառնալով Մեծ պահքի մեկնարկին, մասնավորապես նշել է. «Սկսվում է Մեծ պահքը, ապաշխարության խորհրդավոր շրջան, որի ընթացքին մենք առանձնակի պատրաստությամբ նորոգում ենք մեր անձերը, միտքն ու հոգին՝ մաքուր սրտերով ընդունելու մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության ավետիսը»:

Հատկանշական է, որ կաթողիկոսի այս խոսքն ու ընդհանրապես Մեծ պահքի մեկնարկի վերաբերյալ հատուկենտ անդրադարձերը անհետացան լրահոսում: Ուրիշ կարևոր դեպքեր ու դեմքեր կային, ուստի լրահոսն ու սոցցանցային գրառումահոսքերը ողողվեցին բռնության դեպքերին, փոխադարձ վիրավորանքներին, պարզապես հայհոյանքներին ու զազրախոսությանն առնչվող լուրերով, տեղեկություններով, մեկնաբանություններով: Սա նրան այս ասաց, նա սրան ասաց՝ «կտամ՝ աչքդ կհանեմ», երրորդը կեղտն ու մաղձը խառնեց իրար: Օրինակներն ու նմուշներն այնքան շատ են, որ մի անգամ էլ այստեղ թվարկելն ավելորդ է:

Հա, բայց որ հարցում անցկացվի, հարցաթերթիկներում ճնշող մեծամասնությունը կնշի, որ քրիստոնյա է: Որ մի քիչ էլ հետաքրքրվես, պարտադիր կհիշեն, որ հայերս պետականորեն քրիստոնեությունն ընդունած առաջին ազգն ենք, երկիրը, ժողովուրդը:

Արմեն Հակոբյան - Sputnik Արմենիա
Ծխելն էլ չխանգարեց. ինչպես հայկական պաշտոնական պատվիրակությունը հաղթահարեց Չինական պատը

Բայց երբ «մտնում» ես սոցցանցեր կամ թեկուզ հետևում ես հասարակական-քաղաքական անցուդարձին, «էլ գող փիսո, էլ քաչալ շուն» վիճակներ ու իրավիճակներ են: Մեկնաբանություններն ես նայում, օրինակ, այս կամ այն գործչի հարցազրույցի կամ թեկուզ անդրադարձի տակ, ինչպես էլ չլինի՝ մի քանի անգամ հանդիպում ես «կախել-գնդակահարել-քառատել»-ու կարգի գրառումների։ Դե, հայհոյանքների ու վերբալ ագրեսիայի մնացյալ նմուշների մասին էլ չասեմ:

Երևի կարիք կա անընդհատ հիշեցնելու, որ դուք ախր օվկիանոսի հասարակածային մասում կորած կղզու մարդակերների ցեղից չեք: Երևի կարիք կա Ռոբինզոնի Ուրբաթի տարբերակով անընդհատ կրկնել տալ՝ խմել այծի կաթ, ուտել ցորեն-հաց, չուտել մարդու միս: Մեծ պահքն է, թե ոչ, գնացեք մի-մի հատ նրբերշիկով կարկանդակ կերեք, մենակ իրար մի կերեք, առաջին քրիստոնյա հայրենակիցներ:

Ախր, այդ չարությունը առաջին հերթին չարություն տարածողի հոգին է ներսից «ուտում», հետո արդեն… մնացածին: Սրա՛ վերաբերյալ արժե խորհել: Թե չէ ստացվում է, որ ընդհանուր առմամբ ծես են կատարում, ասենք՝ միս չուտելով մի 40 օր դիմանում են, որ հետո ներկած-խաշած հավկիթ ուտեն ու ձուկ: Եվ ի՞նչ է ստացվում. կարևորը ստամոքսի աշխատանքն է, հերն էլ անիծա՞ծ, թե լեզուն, միտքն ու հոգին չեն աղտոտվի:

Լրահոս
0