00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախը բե՞ռ է, թե՞ հաղթաթուղթ. Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության շրջանից մինչև մեր օրեր

© Photo : PAN Photo via SputnikМитинг оппозиционного Армянского народного конгресса
Митинг оппозиционного Армянского народного конгресса - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայրենի քաղաքական գործիչները հազվադեպ են հայեցակետային գաղափարներ կամ հարցեր առաջադրում, անկախ այն բանից, թե որքան հաճախակի կամ երկար են խոսում: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում ընդգծեց մի միտք, որը կարևոր է ոչ միայն վերջին 25-30 տարվա, այլև առաջիկա տասնամյակների զարգացումների համատեքստում:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձևակերպումն ու միտքը, իհարկե, նոր չեն. Արցախը (Արցախի կամ ԼՂ խնդիրը) բե՞ռ է, թե՞ տարածաշրջանային ու ոչ միայն տարածաշրջանային նշանակության առումով՝ յուրօրինակ հաղթաթուղթ:

Էական հարցադրում է, մանավանդ, երբ անցած տասնամյակների զարգացումները դիտարկում ես այդ գաղափարական հակադրության մեջ, որը ևս նոր չէ: Բանավեճի առանցքային հարցերից մեկը. հնարավո՞ր է զարգանալ (նկատի է առնվում՝ համալիր) Արցախի խնդրի կամ հակամարտության չկարգավորվածության պայմաններում, թե՞ զարգացում հնարավոր է հակամարտության կարգավորման դեպքում միայն:

Заместитель министра иностранных дел Армении Рубен Рубинян на заседании правительства (8 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ի՞նչ «տեխնիկական պատճառ» է ԵԽԽՎ-ում սխալ գրանցել հենց Ռուբեն Ռուբինյանի քվեարկությունը

Ինչ-որ տեղ սա կարող է ձևական հարց թվալ, քանզի Հայաստանի ստաժավոր քաղաքացիներիս համար դա տեսական հարցադրում չէ, այլ ամենօրյա գործնական իրականություն, իսկ օրերի հանրագումարում՝ արդեն տասնամյակների կյանք, ինչպես ասվում է՝ ժամանակի ռեալ ռեժիմում:

Հետահայաց տարբերակով, ինչ խոսք, հասուն տարիքի յուրաքանչյուր քաղաքացի կարող է իր ինքնուրույն պատմական էքսկուրսն անել՝ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության շրջանից մինչև մեր օրեր:

Եթե հակիրճ, ապա ՀՀ առաջին նախագահի մոտեցումը հանգում էր «Լավ չես ապրի, Սերգո ջան, մինչև Ղարաբաղի հարցը չլուծվի…»՝ 1997-ին ասուլիսում հնչեցված ու մեմային դարձած ձևակերպմանը, թեպետ ամեն ինչ այդքան պարզ ու մակերեսին դրված չէ, իհարկե: Պատահական չէ, որ Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման շրջանում հայ-թուրքական հարաբերությունների հաստատման որոշակի փորձեր արվեցին, նույնն է, թե` Հայաստանի կոմունիկացիոն և տնտեսական շրջափակումը գոնե արևմտյան կողմից հաղթահարելու ուղղությամբ, կանխատեսելի ապարդյունությամբ:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ինքը, լինելով հակառակ մոտեցման համոզված կողմնակիցը, որ հնարավոր է զարգացում հակամարտության չկարգավորվածության պայմաններում, ինչ-ինչ գործոնների ազդեցությամբ, այդ գաղափարը չկարողացավ վերածել լիարժեք ու հաստատուն գաղափարախոսության: Բայց երկրի տնտեսական վիճակի կտրուկ փոփոխությունն ու իր պաշտոնավարման շրջանում արձանագրած տնտեսական, տեխնոլոգիական և ենթակառուցվածքային անժխտելի ձեռքբերումները դարձան փաստացի վկայությունն այն բանի, որ այո, հնարավոր է զարգացում, նույնիսկ այդ պայմաններում:

И.о. премьер-министра Никол Пашинян посетил боевую позицию одной из войсковой части (16 ноября 2018). Армения - Sputnik Արմենիա
«Պատերազմի սպառնալիքով որևէ մեկը չի կարող Արցախին և Հայաստանին վախեցնել». Փաշինյան

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանը, դիտարկվող թեզի և մոտեցումների տեսանկյունից, կարելի է բնորոշել նույնպես «և՛… և՛» մոտեցմամբ, այսինքն, որպես հակադրվող երկու տարբերակները համադրելու փորձ: Նմանապես պատահական չէ, որ հայ-թուրքական հարաբերությունների հաստատման ևս մեկ փորձ արվեց («ֆուտբոլային դիվանագիտությունը»), փոքր-ինչ ավելի տեսանելի առաջխաղացմամբ, բայց, միևնույն է՝ կանխատեսելիորեն ապարդյուն:

Հարկ է արձանագրել, որ երեք նախագահների պաշտոնավարման շրջանում եղել են կոնկրետ դրվագներ, երբ թվացել է, որ Արցախի հիմնախնդրի կարգավորման գործընթացը ահա-ահա կհանգուցալուծվի պայմանավորվածությամբ, բայց ինչպես հասկանում եք, նման բան տեղի չի ունեցել:

Թափով գանք մեր օրեր. անցյալ տարի ցնցումային կամ հեղափոխական տարբերակով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիմը (ի դեպ, գաղափարաքաղաքական առումով բավականին բազմաշերտ թիմը) առաջադրված հարցում ի՛նչ մոտեցում ունեն, դժվար է միարժեքորեն պնդել: Պատկերը գրեթե նման է «…իզմերի» վերաբերյալ իշխող ուժի առաջնորդի հռչակած կամ կարծեցյալ բացակայությանը: Լավատեսական տարբերակով ենթադրենք, թե հարցադրման վերաբերյալ որոշակի դիրքորոշում կամ ինչ-որ այլ մոտեցման գաղափարական միջուկ է խմորվում իշխող ուժի ընդերքում: Համենայն դեպս, իշխող թիմի մոտեցումներն Արցախի հարցում ավելի շատ որոնումների ու փորձարկումների տպավորություն են թողնում` ամփոփվելով «ժողովուրդն է որոշելու», «ժողովուրդն է ասելու» գեղեցիկ հնչող, բայց քաղաքական տեսանկյունից գրեթե ոչինչ չասող արտահայտություններով:

Нарек Галстян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Գալստյան. «Ադրբեջանը երբեք չի հրաժարվել ղարաբաղյան խնդրի վերաբերյալ իր մոտեցումներից»

Ու ամեն պարագայում «ժողովուրդն է որոշելու»-ն որոշման մեխանիզմն է, բայց ո՛չ բովանդակությունը, առավել ևս, որևէ քաղաքական ուժի ձևակերպված դիրքորոշում չէ:

Գանք որոշակի ձևակերպմանը. Արցախը բե՞ռ է, թե՞ առավելություն, արժեք կամ արտաքին-քաղաքական յուրօրինակ հաղթաթուղթ: Կա հստակեցման անհրաժեշտություն այն առումով, որ տողերիս հեղինակի համոզմամբ՝ խոսքը գերազանցապես հիմնախնդրի կարգավորվածության մասին է, քանզի Արցախն անջատ դիտարկելու միտքն անգամ անընդունելի է:

Ենթադրենք, ինչ-որ հրաշքով տեղի է ունենում համաձայնություն և կոնկրետ ԼՂ հիմնախնդիրը համարվում է կարգավորված: Կա պատկերացում, որ հայրենիքում մնացած հայությանը դա հնարավորություն կտա շատ ավելի մեծ ռեսուրսներ ուղղել տնտեսական և ենթակառուցվածքային զարգացմանը, այն առումով, որ այլևս կարիք չի լինի բյուջեից ու ոչ միայն բյուջեից լուրջ միջոցներ տրամադրել պաշտպանական կամ ռազմական կարիքները հոգալուն: Ենթադրվում է նաև, որ այդ դեպքում Թուրքիան ու Ադրբեջանը այլևս տնտեսական և կոմունիկացիոն շրջափակում չեն իրականացնի:

Рабочий визит премьер-министра Армении Никола Пашиняна в Карабах (18 сентября 2018). - Sputnik Արմենիա
Առանց Ստեփանակերտի անհնար է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը. Նիկոլ Փաշինյան

Հրապուրիչ է թվում, այնպես չէ՞: Բայց դա միայն առաջին հայացքից: Քանզի բանականությունը հուշում է, որ դա սոսկ վարդագույն երազանք է: Ինչո՞ւ: Իսկ, կներեք, ո՞րն է եղել Թուրքիայի և թուրքական տարրի ռազմավարությունը վերջին, ասենք մի հարյուր տարվա կտրվածքով, և փոխվե՞լ է արդյոք այդ ռազմավարական նպատակադրումը: Ո՛չ, այն չի փոխվել, և հանգում է մեր տարածաշրջանում բնիկ ու իրենց համար այլադավան ժողովուրդներին կլանելուն (ուծացմամբ, թե բնաջնջմամբ, արդեն էական չէ) և տարածքների յուրացմանը: Իսկ դա բերում է անխուսափելի հետևության, որ եթե անգամ ԼՂ հիմնախնդիրը թղթի վրա կարգավորվի, հակամարտությունը չի դադարելու երբեք, ավելին՝ ստանալու է այլ դրսևորումներ: Ու դա կապ չունի «ժողովուրդների բարեկամության» կամ «խաղաղ գոյակցության» տեսությունների հետ, այլ պետությունների ու այդ պետությունների տիրապետող ազգային միավորումների մշտական շահերի հարցն է:

Չկարգավորված հակամարտության պայմաններում տնտեսապես ու ոչ միայն տնտեսապես զարգանալու հեռանկարն, իհարկե, նույնքան հրապուրիչ չի ուրվագծվում, ավելին՝ խրթին ու դժվար է թվում: Բայց հայերս այդ ե՞րբ ենք հեշտ ճանապարհով գնացել: Ի վերջո, լեռնաշխարհում որտե՞ղ եք հեշտ ճանապարհներ տեսել: Հենց այնպես չէ, որ մեր բնօրրանը Հայկական բարձրավանդակն է, իսկ Արցախ-Ղարաբաղն էլ, չմոռանանք՝ լեռնայի՛ն:

Լրահոս
0