00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՍԴ-ի վրա նոր «գրոհ» կլինի՞. ի՞նչ է հուշում դատական բարձրագույն մարմնի հայտարարությունը

© Sputnik / Aram NersesyanЛюди перед зданием Конституционного суда Армении (20 мая 2019). Еревaн
Люди перед зданием Конституционного суда Армении (20 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սահմանադրական դատարանի դատավորների այսօր տարածած հայտարարությունը բավականին հետաքրքիր է և նույնպիսի խորհրդածությունների առիթ է տալիս: Ամենից առաջ բնութագրական է, որ հայտարարությունը ստորագրել են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը և ՍԴ բոլոր դատավորները, բացի նորընտիր անդամ և իրեն ՍԴ նախագահ հռչակած Վահե Գրիգորյանից:

Այս օրերին այլ առիթով շրջանառվող ձևակերպման տարբերակով, մոտավորապես «կոնսենսուս՝ մինուս 1» պատկեր է ստացվել, այն իմաստով, որ բոլորը, բացի մեկից միացել են հայտարարությանը:

Հայտարարությունը, որ ստորագրել են՝ ՍԴ նախագահ Հ.Թովմասյանը, Սահմանադրական դատարանի դատավորներ՝ Ա.Գյուլումյանը, Ա.Դիլանյանը, Ֆ.Թոխյանը, Ա.Թունյանը, Ա.Խաչատրյանը, Հ.Նազարյանը և Ա.Պետրոսյանը, բնականաբար, վերաբերում է Սահմանադրական դատարանի շուրջ վերջին օրերին ծավալված իրադարձություններին և քննարկումներին:

Спикер Национального Собрания Арарат Мирзоян на внеочередном заседании парламента Армении (12 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
ՍԴ–ում ճգնաժամ կա. ԱԺ նախագահը սպասում է Հրայր Թովմասյանի «ծանրակշիռ խոսքին»

Սահմանադրական դատարանը, կարելի է ասել՝ գրեթե ամբողջ կազմով, նախ, ընդգծում է. «Այս օրերին Սահմանադրական դատարանի վերաբերյալ հնչեցված կարծիքների գերակշռող մեծամասնությունը քաղաքական է, ուստի մենք դրանց չենք արձագանքում՝ հաշվի առնելով Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունը՝ հրապարակային ելույթներում և ցանկացած այլ հանգամանքում դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն»:

Ասել կուզի, որ այս օրերին, ըստ էության, ընտրվելուց հետո ԱԺ-ում որպես ՍԴ նորընտիր անդամ երդվելու ժամանակ Վահե Գրիգորյանի արած հայտարարություններից հետո ծավալված բուռն քննարկումներն ու ամենատարբեր գնահատականները, ավելի ճիշտ՝ դրանց մեծ մասը, ՍԴ անդամները որակում են որպես քաղաքական: Եվ, որպես այդպիսին, ենթակա չեն արձագանքի ՍԴ նախագահի ու դատավորների կողմից՝ նրանց հրապարակային ելույթների վերաբերյալ սահմանված քաղաքական չեզոքության սկզբունքից ելնելով:

Конституционный суд Армении - Sputnik Արմենիա
Ո՞վ է Սահմանադրական դատարանի նախագահը` Վահե Գրիգորյա՞նը, թե՞ Հրայր Թովմասյանը

Բայց կան նաև իրավական կամ արտաքուստ իրավական շղարշով պարուրված գնահատականներ: Այս կապակցությամբ էլ հայտարարության մեջ նշվում է, որ «մասնավոր կարծիքները, Սահմանադրության յուրօրինակ մեկնաբանությունները Սահմանադրական դատարանի համար բնականաբար որևէ իրավական հետևանք առաջացնել չեն կարող»:

Եվ, անկախ այն բանից, թե ով ինչ կասի կամ կհայտարարի այս կամ այն ամբիոնից կամ առանց ամբիոնի, հայտարարության հեղինակները հիշեցնում և ընդգծում են. «Սահմանադրական դատարանի բացառիկ լիազորությունն է տալ Սահմանադրական նորմերի վերջնական մեկնաբանություն` ընդ որում, դա կարող է արվել միայն կոնկրետ գործի շրջանակներում»:

Այստեղից տրամաբանորեն բխում է հաջորդ հետ-հուշումը, որ եթե իսկապես վերջնական մեկնաբանություն եք ուզում՝ Սահմանադրության այս կամ այն նորմի վերաբերյալ, ապա նախ, պետք է, որ համապատասխան գործ լինի:

Սա, մասամբ, կարելի է նաև մեկնաբանել այսպես. եթե որևէ մեկը կարծում է, որ Վահե Գրիգորյանը պետք է ինքնահռչակվի ՍԴ նախագահ և դա Սահմանադրության նորմերին համապատասխանող պահանջ է, ապա պետք է կոնկրետ գործ լինի, այսինքն՝ համապատասխան դիտում, և դրան ըստ կարգի ընթացք տրվի:

Ու չի բացառվում, որ նման նախաձեռնություն լինի: Համենայն դեպս՝ կարող է լինել: Հենց այդ հեռանկարը հաշվի առնելով էլ, հայտարարությամբ հանդես եկած ՍԴ նախագահն ու դատավորները գերադասել են զերծ մնալ նաև իրավական հարցադրումների վերաբերյալ հրապարակային կարծիք հայտնելուց: Դա յուրօրինակ ծուղակ կլիներ, որովհետև եթե ՍԴ մասին ու հասցեին հնչող հայտարարություններին նրանք հրապարակավ գնահատական տային, ապա ՍԴ նախագահն ու դատավորները, ֆուտբոլային բառապաշարով ասած, կհայտնվեին «արհեստական խաղից դուրս» վիճակում:

Пресс-конференция замначальника Комитета госдоходов Армении Рустама Бадасяна (11 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ո՞վ է «վեթինգում» այս ամենը, կամ արդարադատության նորանշանակ նախարարի բացահայտումը

Եվ վերջին շեշտադրումն էլ, որ Սահմանադրական դատարանը աշխատում և աշխատելու է իր բնականոն հունով՝ ենթարկվելով բացառապես Սահմանադրությանը և ապահովելով Սահմանադրության գերակայությունը, խոսուն է: Ասել կուզի, որ պետական այս կառույցը որևէ քաղաքական կամ կուսակցական գործչի քմահաճույքներից տատանվող ձևական կամ բուտաֆորիկ մի բանի դեռ չի վերածվել:

Դա, որոշակի առումով, նշանակում է նաև, որ առաջիկա օրերին գործադիր իշխանությունը կարող է ուղղակիորեն ավելի կոշտ հարձակում սկսել Սահմանադրական դատարանի դեմ, այն «գրավելու» և, ասենք, Վահե Գրիգորյանին ՍԴ նախագահ հռչակելու նպատակով:

Կարելի է նաև ենթադրել, որ այս անգամ գոնե «ճակատային գրոհ» չի ձեռնարկվի Սահմանադրական դատարանի վրա (դեռ հարց է, թե դատարանների շրջափակման «օպերացիան» ինչ է արժենալու), այլ փորձ կարվի շրջանցող մանևրումներով հասնել արդյունքի: Կամ էլ, բացի «ճակատային գրոհից», կձեռնարկվեն այլ քայլեր:

Ասենք, կանխատեսելի է, որ կփորձեն հիմնավորել Վահե Գրիգորյանի հռչակած ու «ֆեյսբուքներում» շրջանառած (նաև բավականին լուրջ մասնագիտական քննադատության արժանացած) թեզը, թե՝ ՍԴ կազմը համալրված չէ դատավորներով, այլ այնտեղ միայն ՍԴ անդամներ են:

Ապա, իհարկե, կփորձեն նախագահ Արմեն Սարգսյանի միջոցով կամ սահմանված այլ ուղիներով ՍԴ այսպես ասած՝ «վեթինգած» կազմ հավաքել:

ԱԺ-ում ընդհանրապես խնդիր չի ծագի: Քավ լիցի, գործող ԱԺ-ում, մեծամասնություն կազմող «Իմ քայլից» բացի, մնացյալի ներկայությունը զուտ ձևական բնույթ է կրում՝ ցույց տալու համար, որ Հայաստանում միակուսակցական խորհրդարան չէ (դե, օրենքով չի կարող միակուսակցական լինել):

Լրահոս
0