00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
12 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆրունզիկ Մկրտչյանի քիթն անցաթուղթ է եղել, կամ ինչպես մարդը մի ամբողջ դարաշրջան դարձավ

© Sputnik / И. Гневашев / Անցնել մեդիապահոցВахтанг Кикабидзе, Георгий Данелия и Фрунзик Мкртчян на Х Московском международном кинофестивале
Вахтанг Кикабидзе, Георгий Данелия и Фрунзик Мкртчян на Х Московском международном кинофестивале - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նրան բոլորը «տխուր աչքերով ուրախ մարդ» են անվանում. այս բնութագրումը ձուլվել է կերպարի հետ. ասես նրա երկրորդ անունը լինի։ Իսկ եթե ուշադիր նայենք, աչքերը տխուր չեն, այլ խելացի, թեև մեկը կապված է մյուսի հետ։ Նա կատակերգու չէ, այլ հումորի ու խելքի հրաբուխ։ Առանց Ֆրունզիկ Մկրտչյանի անհնար է պատկերացնել ոչ միայն հայկական և խորհրդային կինոն, այլ նաև Հայաստանը։

Հիշվում են ոչ թե նրա քիթն ու անհավանական հայացքը, այլ անգամ ամենափոքր դերը, արտահայտությունները, որոնք ակնթարթորեն տարածվել են ժողովրդի մեջ, անթափանց դեմքով հումորը, սուր, ազնիվ և արդար խելքը։

Իսկ քիթը, ի՞նչ քիթը... Քիթն անցաթուղթ է դարձել Կրեմլում կազմակերպված պարգևատրման արարողության ժամանակ, երբ գնացել է առանց փաստաթղթերի։ Այդ քթի շնորհիվ շուկայում փող չեն վերցրել գնումներ անելու ժամանակ, իսկ հետո էլ տաքսիում, որով տուն է գնացել գնումներից հետո։ Քիթն ինչ–որ առումով հեշտացրել է Ֆրունզե Մկրտչյանի կենցաղը, բայց ոչ կյանքը։ Ողբերգական անձնական կյանքը լի էր արցունքներով և արցունքոտ ծիծաղով։

Տարիներ առաջ Հայաստանում նկարել են «Մենք ենք, մեր սարերը», «Ապտակը», «Մեր մանկության տանգոն», «Հին օրերի երգը», «Առաջին սիրո երգը», Խորհրդային Միությունում` «Կովկասի գերուհին» և «Միմինոն», որոնք ոչ մի կապ չունեն այսօրվա սերիալների հետ։

Պատկերացնո՞ւմ եք Ֆրունզիկին, որ խաղար ժամանակակից հայկական սերիալում։ Ո՞չ։ Բնականաբար։

Նրան կարելի է անվանել ազգային հերոս այդ բառի բուն իմաստով. Չէ՞ որ հերոս կարող են լինել ոչ միայն զինվորները։ Նրան համեմատում են Ֆերնանդելի, Չապլինի, Ժակ Թատիի հետ, բայց այդ համեմատությունները թույլ են։ Ոչ այն պատճառով, որ Չապլինը, Ֆերնանդելը կամ Թատին վատ արտիստներ են, բոլորովին ոչ, ուղղակի Ֆրունզիկն ուրիշ է։ Բոլորովին ուրիշ և որևէ մեկին չնմանվող, մինչև ուղնուծուծը լեննականցի։

Мкртчян в фильме Пощечина - Sputnik Արմենիա
Այդ ուրախ և տխուր մարդը․ Ֆրունզիկ Մկրտչյանի 7 հայտնի դերերը

Մի անգամ նա ասել է. «Ես արդեն վաղուց եմ ապրում Երևանում։ Բայց Լենինական ուզում եմ վերադառնալ հատկապես մեծ հաջողությունների կամ ձախողումների օրերին։ Ինձ թվում է, որ այստեղ նույնիսկ լուսաբացները և մայրամուտներն են անկրկնելի։ Ոչ մի տեղ այնքան սուր չեմ զգացել կյանքի գեղեցկությունը, որքան իմ մանկության քաղաքում»։

Գյումրու պատմության մոռացված մասնիկը. ինչ կլինի Ֆրունզիկի և Գալյա Նովենցի «սիրո տան» հետ

Աշխատանքն ու ալկոհոլն օգնել են նրան ժամանակավորապես մոռանալ ընտանեկան խնդիրները։ Մի անգամ նա ասել է Գեորգի Դանելիային. «Ես հասկացել եմ, թե ինչու են աշխարհը ղեկավարում ապաշնորհները. նրանք չեն խմում և ամբողջ ազատ ժամանակը ծախսում են կարիերայի վրա»։

Նա կյանքից հեռացավ Ամանորի տոներից առաջ` 1993թ–ի մութ, ցուրտ, ՀՀՇ–ական անհույս դեկտեմբերյան մի օր։ Հասարակ երևանցիների սառած ձեռքերը տարան նրա դագաղը, իսկ ժլատ, ոչ մի կոպեկ չզիջող, Օպերայի մոտ ծաղիկ վաճառողները փնջերով ծաղիկներ նետեցին նրան։

Ֆրունզիկը նա է, ով ինքն իրենով մի ամբողջ դարաշրջան դարձավ։

Ինչպես էր Ֆրունզիկը խանգարում գյուղացիներին, կամ ինչու Գյումրիում չկա Մկրտչյանի դամբարան

Լրահոս
0