00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:26
3 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
46 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Սուրեն Սուրենյանց
Բրյուսելյան հանդիպումից առաջ ՀՀ վարչապետի խոսույթն ավելի պարտվողական է դարձել. Սուրեն Սուրենյանց
09:47
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:40
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

40 տարի առաջ` անհնարին վիրահատություն. հայ բժիշկի բուժած հիվանդն ապրում է Ֆրանսիայում

© Sputnik / Александр Кряжев / Անցնել մեդիապահոցПодготовка к операции
Подготовка к операции - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քառասուն տարի առաջ բժիշկ ուռոլոգ Յուրի Զոհրաբյանը վիրահատել է տասնյոթ տարեկան Գարիկ Այվազյանին։ Գարիկն արդեն վաղուց «մըսյե» է, քանի որ տեղափոխվել ու Ֆրանսիայում է ապրում, իսկ պարոն Զոհրաբյանը վերջերս հրաժարվել է վիրաբուժական պրակտիկայից:

Բայց Այվազյաններն ու Զոհրաբյանները կապը պահպանում են, գրում են իրար, զանգում ու հանդիպում։ Լուսանկարում Փարիզում կայացած հանդիպումից մի հատված է պարտկերված։

© Photo : из личного архива Юрия ЗограбянаԲժիշկ Յուրի Զոհրաբյանը (աջից` առաջինը) և Գարիկ Այվազյանը (ձախից` երկրորդը)
40 տարի առաջ` անհնարին վիրահատություն. հայ բժիշկի բուժած հիվանդն ապրում է Ֆրանսիայում - Sputnik Արմենիա
Բժիշկ Յուրի Զոհրաբյանը (աջից` առաջինը) և Գարիկ Այվազյանը (ձախից` երկրորդը)

Այժմ մի փոքր ավելի մանրամասն։ Տասնյոթ տարեկան Գարիկ Այվազյանը կարող է իրեն թագուհի Վիկտորիայի հետևորդը համարել, քանի որ տառապում է նույն հիվանդությամբ, որով տառապել է Մեծ Բրիտանիայի թագուհին, նրա որդիներից մեկն ու թոռներից և ծոռներից մի քանիսը. այդ հիվանդությամբ է տառապել նաև Ռուսաստանի ցարորդի Ալեքսեյ Նիկոլաևիչը։ Այդ առումով մեր Այվազյանն արքաներից ոչնչով պակաս չէ, ավել էլ չէ։ Վատն այն է, որ հեմոֆիլիան չի բուժվում, ու այստեղ ծագումն արդեն կապ չունի։

Операция в клинике урологии - Sputnik Արմենիա
Հայ բժիշկը բուժել է 4–ամյա երեխային, որին հրաժարվել էին վիրահատել արտասահմանցիները

Պարզաբանեմ։ Մատն է ճղվել, ծնկի վրա վերք է բացվել, բարձր ճնշման ժամանակ քթից արյուն է եկել. այս բոլոր դեպքերում արյան հոսքը կարելի է կանգնեցնել, իսկ հեմոֆիլիա ունեցող մարդկանց դեպքում դա գրեթե անհնար է, հատկապես, եթե արյունահոսությունը ներքին է։ Գարիկ Այվազյանին հենց այդ պատճառով էին Ֆրանսիա տարել, քանի որ այնտեղ ավելի լավ էին օգնություն ցուցաբերում նման հիվանդներին, քան Հայաստանում։ Եվ երբ տեղում անհնար է օգնություն ցուցաբերել, տուժածի հետևից ուղղաթիռ են ուղարկում։

Այն տարիներին, երբ Յուրի Զոհրաբյանը վիրահատում էր Գարիկին, Հայաստանում բարդ էր ոչ միայն ուղղաթիռներով հիվանդ տեղափոխելու հարցը, այլ նաև բժշկական սարքավորների ու դեղորայքի, իսկ ամենակարևորը` Հայաստանում հեմոֆիլիա ունեցողներին (այս դեպքում` երիկամների) վիրահատելու փորձ էլ չունեին։ Բայց դասարանցիս` Յուրան (որին դպրոցում «Յու» էինք ասում,) ռիսկի դիմեց ու արեց։

Ինչու են աշխարհի ավելի քան 600 հայ բժիշկները հավաքվելու Երևանում

Վիրահատությունը նկարագրելու համար հատուկ բժշկական գիտելիքներ են պետք, բայց ասենք, որ ամենամեծ դժվարությունն այն է, որ պետք է կտրվածքները միանգամից կարել, հակառակ դեպքում...  Արյունատար անոթները շատ- շատ են, ժամանակակից սարքավորումներ այն ժամանակ չկային, չկար նաև ժամանակ։

Вараздат Казанчян - Sputnik Արմենիա
Պլաստիկ վիրաբուժության առաջին պրոֆեսորը. ինչպե՞ս հայ բժիշկը Հարվարդում դարձավ հռչակավոր

Ճիշտ է, կարելի էր փորձել Մոսկվայում փրկել տղային, կամ ուղարկել նրան առաջատար եվրոպական երկրներից մեկի հիվանդանոց, բայց Գարիկ Այվազյանը Անգլիայի թագուհու կամ Ալեքսանդր Մանթաշյանցի թոռը չէր, ու այդ պատճառով ստիպված էին բավարարվել ունեցած գումարով ու հույսը դնել ունեցածի վրա։

Ճիշտ է` վիրահատական սեղանի մոտ Զոհրաբյանը միայնակ չէր, գործընկերները նրա կողքին էին։ Այն ժամանակվա համար եզակի վիրահատությունը հրանալի անցավ, դրա մասին ավելի քան քառասուն տարի առաջ «Իզվեստիա» թերթը հոդված գրեց։

Հենց այդքան տարվա պատմություն ունի Այվազյանի ու Զոհրաբյանի ընկերությունը։ Գարիկը Ֆրանսիայում մեծ բեռնատարներ է վարում։ Հեմոֆիլիա ունեցող մարդու համար սա այդքան էլ հարմար մասնագիտություն չէ, բայց փառք Աստծու, ամեն ինչ լավ է։ Բայց Գարիկ Այվազյանն, ամեն դեպքում, չի մոռանում անվտանգության հատուկ կանոնների մասին։

Операция на открытом сердце в Калининградском Центре сердечно-сосудистой хирургии - Sputnik Արմենիա
Ինչ է արել հարյուրավոր կյանքեր փրկած հայ բժշկի ուսուցիչը, երբ հիվանդներից մեկը մահացել է

...Գարիկ Այվազյանը ժամանակ առ ժամանակ գալիս է Երևան։ Այցելություններից մեկի ընթացքում նա դարձել է Զոհրաբյանի թոռան կնքահայրը։

«Այսօր աշխարհում հեմոֆիլիա ունեցող մոտ հինգ հարյուր հազար մարդ է ապրում, – ասում է Զոհրաբյանը, – աշխարհը փորձում է ուշադրություն հրավիրել նրանց վրա ու անտարբեր չմնալ. 1989 թվականից ապրիլի 17–ից նշվում է որպես Հեմոֆիլիայի միջազգային օրը։

Այսօր շատ ավելի հեշտ է փրկել հեմոֆիլիայով հիվանդ մարդու կյանքը` վերահսկելով հիվանդությունը ֆիզիոթերապիայի ու հատուկ ներարկումների միջոցով։ Դրանք ապահովում են արյան մակարդելիություն ու այլ պրոցեդուրաների հետ մեկտեղ կարող են օգնել հիվանդին։

Արդեն լավ է, բայց, միևնույնն է, եղեք առողջ ու ապրեք երկար ։

Լրահոս
0