00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
12 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արդյո՞ք հետախույզ և դիվանագետ Հակոբ Դավթյանը մրցակից էր Լենինին սիրային գործերում

© Sputnik / Անցնել մեդիապահոցРеволюционерка Инесса Арманд
Революционерка Инесса Арманд - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դավթյանը ոտքի կանգնեցրեց ու կայացրեց Ռուսաստանի արտաքին հետախուզությունը, բայց հետո արդեն պետք էին հատուկ գիտելիքներ ու հմտություններ, որոնք նա չուներ:

Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության թանգարանի հուշատախտակին Հակոբ Դավթյանի անունն առաջին տողում է փորագրված։ Ռուսական ու նույնիսկ բելգիական հեղափոխական, լրագրող, լենինգրադյան պոլիտեխի ռեկտոր, կուսակցական աշխատող ու դիվանագետ Դավթյանն առաջին հերթին փառք ու հարգանքի է արժանացել խորհրդային արտաքին հետախուզության կառույցներում։ Հենց դա էլ, ի վերջո, կործանել է նրան։

Президент РА Армен Саркисян принял участие в церемонии прощания Армана Киракосяна - Sputnik Արմենիա
Ֆանտաստիկ ընկեր ու դիվանագետների ուսուցիչ. Երևանում հրաժեշտ տվեցին Արման Կիրակոսյանին

Խորհրդային Ռուսաստանի ղեկավարությունը 1920 թվականի վերջերին սկսեց խորհել պանական Լեհաստանի դեմ պատերազմում կրած պարտության պատճառների մասին, ու հետևություններից մեկն արտաքին հետախուզությունը համակարգող հուսալի կառույց ունենալու անհրաժեշտության ընկալումն էր: Ֆելիքս Ձերժինսկու հրամանով Չէ-Կա-ի արտասահմանյան բաժին ստեղծվեց, իսկ պետի պաշտոնակատար նշանակվեց Արտաքին գործերի ժողկոմի պատասխանատու աշխատակից Հակոբ Քրիստափորի Դավթյանը։ Գաղտնապահության նպատակով փոքր-ինչ սրբագրվեց միայն նրա ազգանունը. նա դարձավ Դավիդով։

Կինոդերասանի արտաքինով լրտեսը. թե ինչպես ստեղծվեց ԽՍՀՄ ատոմային ռումբը

Յակոբ (Հակոբ) Դավթյանը ծնունդով Վերին Ագուլիս գյուղից է: Ծնվել է 1888-ին մանր առևտրականի ընտանիքում։ Հայրը նրան սովորելու էր ուղարկել Թիֆլիսի առաջին քաղաքային  գիմնազիա։ Հենց Թիֆլիսում էլ 1905 թվականին Հակոբն ընդունվեց բոլշևիկների կուսակցության շարքերը, իսկ երկու տարի անց ընդունվեց Պետերբուրգի համալսարան։ Այնտեղ էլ սկսվեց նրա ակտիվ հեղափոխական գործունեությունը, այնքան ակտիվ, որ նույն՝ 1907 թվականի դեկտեմբերին ուսանողին արդեն ձերբակալեցին։ Նրա համար միջնորդեցին ու տղային գրավի դիմաց ազատ արձակեցին, ինչից հետո մեկնեց Բելգիա, ավարտեց Բրյուսելի պոլիտեխնիկական համալսարանն ու ինժեներ դարձավ։ Բելգիայում նրա անվան հետ կապված բազում լեգենդներ հյուսվեցին։

Այդ ժամանակ Բրյուսելում էր ապրում նաև անմոռանալի Ինեսա Արմանդը։ Նրանք ծանոթ էին, հեղափոխական գործերով շփվում էին, ու սա անհերքելի փաստ է։ Ենթադրությունները սկսվում են այստեղից ու այդ ծանոթության հետ կապված։

Հենց այդ ժամանակ Արմանդը ծանոթանում է Լենինի հետ ու նրա վստահելի անձն է դառնում, որոշ պատմաբաններ չեն կասկածում, որ նաև՝ սիրուհին։ Այլ պատմաբաններ, հերքելով կամ ընդունելով այդ փաստը, ավելացնում են, որ Արմանդը Դավթյանի սիրուհին է եղել։ Իբր, հենց դրանով է բացատրվում հեղափոխությունից հետո նրա սրընթաց կարիերան։ Նաև վարկած կա, որ Դավթյանը չի եղել Արմանդի սիրեկանը, այլ կազմակերպել է նրա ու Լենինի ժամադրությունները։ Ամեն դեպքում, անցած օրերի սիրավեպերը հիմա քիչ հետաքրքրություն են ներկայացնում։

Այսպես թե այնպես, 1918 թվականի ամռան վերջերին Դավթյանը վերադարձել է  Ռուսաստան ու միանգամից կարևոր պաշտոն ստացել՝ Մոսկվայի խորհժողտնտեսության նախագահի տեղակալ։ Դավթյանի ղեկավարներից էր նաև Ինեսա Արմանդը։ Շուտով նրանց Ֆրանսիա են գործուղում՝ 40 հազարանոց Ռուսական էքսպեդիցիոն կորպուսի զինվորների ու սպաների (որոնց մի մասին ձերբակալել էին ֆրանսիական տարածքում) վերադարձն ապահովելու համար։

Դա հեշտ գործ չէր, քանի որ բոլոր զինվորներն ուզում էին տուն վերադառնալ, իսկ սպաները՝ հակառակը` ուզում էին Եվրոպայում մնալ։ Այնուամենայնիվ, լուծում գտնվեց. ով ուզում էր մնալ` թույլ տվեցին Ֆրանսիայում մնալ, մնացածը` վերադարձան։

Հաջողությունից ոգևորված` Դավթյանը Մոսկվայում ցանկություն հայտնեց դիվանագիտական գործունեությամբ զբաղվել ու այդ խնդրանքով դիմեց ՀԱՄԿ(բ) ԿԿ կազմբյուրոյին։ Նրա խնդրանքին լուրջ վերաբերվեցին, բայց ստուգողական հանձնարարություն տվեցին՝ մեկնել Կիև ու վերականգնել կարգուկանոնը երկաթուղային հանգույցում։ Դավթյանի հրաման-հանձնարարականի տեքստից ելնելով՝ պետք էր դադարեցնել զորային էշելոնների անկարգությունները, ձերբակալել դասալիքներին ու նման բաներ։

Басенци Азоян - Sputnik Արմենիա
Ինչպես հայ հետախույզը «ժուչոկ» գտավ թուրքի գլխարկում. Բասենցի Ազոյանի պատմությունը

Դավթյանը փայլուն կատարեց այդ հանձնարարությունը, ու 1920 թվականի հունվարին նա արդեն Տալլինում ԽՍՀՄ մշտական ներկայացուցչության քարտուղարն էր։ Այդ ժամանակ Դավթյանին Լև Կամենևի ղեկավարած պատվիրակության կազմում կարճատև գործուղման ուղարկեցին Անգլիա։ Մի քանի օրվա մեջ Դավթյանն ու Կամենևը ընկերացան: Այդ ընկերությունը տարիներ տևեց, բայց նաև  ճակատագրական դարձավ Դավթյանի համար։

Բայց դա հետո էր լինելու, իսկ 1920 թվականի վերջին Ձերժինսկին  ուշադրություն դարձրեց Դավթյանի վրա։ Երկաթե Ֆելիքսը որոշեց վստահել նրան արտաքին հետախուզությունը։ Դավթյանն այդ գործից գրեթե բան չէր հասկանում, փորձ էլ չուներ, բայց նոր կադրերից ոչ մեկն էլ նման փորձ չուներ, իսկ հին՝ նախահեղափոպական հետախույզները կամ արտասահմանում էին, կամ սպանված, իսկ ով էլ ողջ էր՝ նրանց չէին վստահում։

Կրակոցներ քոչարու տակ և հարբած հերոսներ. երբ թոռները ստիպում են պապին հիշել մանկությունը

Այդ պահից էլ սկսվեց շփոթը. Ձերժինսկին համարեց, որ Դավթյանի կովկասյան խառնվածքն այնքան էլ չի համապատասխանում այդ պաշտոնին ու շուտով նրան հետ՝ դիվանագիտական գործին վերադարձրեց, իսկ արտաքին հետախուզությունը վստահեց ավելի քիչ «կովկասցի» Ռուբեն Քաթանյանին։ Քաթանյանը հիանալի իրավաբան էր, բայց անպիտան հետախույզ և Դավթյանին նորից հետ բերեցին։

Ընդհանուր առմամբ, Դավթյանը ոտքի կանգնեցրեց ու կայացրեց արտաքին հետախուզությունը, բայց հետո արդեն պետք էին հատուկ գիտելիքներ ու հմտություններ, որոնք նա չուներ, ու ստիպված՝ նորից դիվանագիտական ասպարեզ վերադարձավ։ Դավթյանը դեսպանության խորհրդական կամ լիազոր ներկայացուցիչ է եղել Լիտվայում, Չինաստանում, Ֆրանսիայում, Հունաստանում, Իրանում ու Լեհաստանում։

Акция Бессмертный полк (9 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Անմահ գնդի» երթը Երևանում. ՀՀ նախագահի ձեռքերում լեգենդար հետախույզի դիմանկարն է

Իսկ 1930 թվականին նորից հարկ եղավ Դավթյան դառնալ. Դավիդով ազգանունը շատ կասկածելի էր դարձել՝ դիվանագիտական ծառայության անվան տակ աշխատող խորհրդային հետախույզների գործունեության հետ կապված։ Լենինգրադում Դավթյանին ոչ պակաս պատասխանատու հանձնարարություն էր սպասվում` վերակազմավորել պոլիտեխնիկական ինստիտուտը, ինչը նա, որպես ռեկտոր, հիանալի իրականացրեց։

Ինչպես հայ հետախույզը «ժուչոկ» գտավ թուրքի գլխարկում. Բասենցի Ազոյանի պատմությունը

Իսկ հետո վրա հասավ 1936 թվականը և Լև Կամենևին` Դավթյանի ընկերոջը,  գնդակահարեցին «տրոցկիստ-զինովևական կենտրոնի» գործով: Կամենևի ու Զինովևի գործի «թելերը» ձգվեցին տարբեր ուղղություններով, և դրանցից մեկը բերեց դեպի Հակոբ Դավթյանը։ Այն ժամանակ չէին փրկում ո՛չ վաստակը, ո՛չ կապերը: Քննությունը կարճ տևեց. Դավթյանին գնդակահարեցին 1938 թվականի հուլիսի 28-ին՝ 149 մարդուց կազմված գնդակահարվողների ցուցակով։

Հակոբ Դավթյանին 1957 թվականին հետմահու արդարացրին, հետո անունն անմահացրին ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության թանգարանի հուշատախտակին։

Լրահոս
0