00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
12 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ ճառագայթներ են որսում մեր ֆիզիկոսները տիեզերքին մոտ Արագածից

© Sputnik / Asatur YesayantsСтанция "Арагац" Ереванского физического института
Станция Арагац Ереванского физического института - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Արագած» ու «Նոր Ամբերդ» բարձրադիր կայանները միավորված են Երևանի ֆիզիկայի ինստիտուտի Տիեզերական ճառագայթների ֆիզիկայի դեպարտամենտում, իսկ տեղեկատվությունը հաղորդվում է ինստիտուտի ֆիզիկական տվյալների վարլուծական կենտրոն։ Այստեղից մինչև Ա.Ի.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա՝ համացանցում մեկ վայրկյան է, իսկ մեքենայով` մեկ ժամ։

Հայրենական մեծ պատերազմի ավարտից առաջ՝1944 թվականին, ստեղծվեց Երևանի ֆիզիկայի ինստիտուտն ու միանգամից վերելք ապրեց՝ ուղղակի և անուղղակի իմաստով։ Այն Արագածի փեշերին էր։

Президент Армении Армен Саркисян встретился с учеными Национальной научной лаборатории имени Алиханяна (17 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Գիտնականներն ու ՀՀ նախագահը. ժամանակակից ֆիզիկայի խնդիրները` քննարկման առարկա
Լեռան վրա մի քանի տարի անց նաև տիեզերական ճառագայթների հետազոտման երկու կայան ստեղծվեց, որտեղիցից աստղերն ավելի մոտ էին։

Քարի լճի մոտ տեղակայված «Արագած» կայանում` ծովի մակարդակից ավելի քան 3000 մետր բարձրության վրա, աստղերն իսկապես ավելի մոտ են։ Ով այդպիսի բարձրության վրա եղել է՝ կհասկանա, մնացածին կարելի է այսպես բացատրել. հուլիսին, երբ Երևանում +35 աստիճան է, կայանում կարելի է ձնագնդի խաղալ։ Միաժամանակ, մի փոքր ավելի ցածր գտնվող հարթավայրում կակաչներ են ծաղկում. Մեկ ժամանոց ուղևորության ընթացքում կարելի է զգալ տարվա բոլոր եղանակները։

© Sputnik / Asatur Yesayants«Արագած» կայան
Ի՞նչ ճառագայթներ են որսում մեր ֆիզիկոսները տիեզերքին մոտ Արագածից - Sputnik Արմենիա
«Արագած» կայան

Մեքենայով ընթանում ենք Երևանի ֆիզիկայի ինստիտուտի վերին կայանի մոտ։

«Ա.Ի.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա: 2011 թվականից ինստիտուտն այդպես է կոչվում, բայց բոլորը, սովորության համաձայն, այն անվանում են «ֆիզիկայի ինստիտուտ» կամ «ֆիզինստիտուտ»»,-ասում է լաբորատորիայի ինժեներ Միխայիլ Մարտիրոսյանը, ով ուղեկցում է մեզ ու էքսկուրսավարի դեր կատարում:

Ֆիզիկայի ինստիտուտ, Երևան. Ալիխանյանից մինչև Ապրահամյան 

Арцрун Ованнисян - Sputnik Արմենիա
Փորձագետ. 5 տարուց պատկառելի թվով գիտնական զինվորականներ կունենանք

Ինստիտուտի բոլոր ղեկավարները խոշոր գիտնականներ են, նրանցից յուրաքանչյուրը անչափ մեծ ներդրում է ունեցել գիտության մեջ, ու իր վաստակն է ավելացրել գիտական կենտրոնի փառքին. Արտեմ Ալիխանյան, Անդրեյ Ամատունի, Ռուբեն Մկրտչյան, Հրաչյա Ասատրյան, Աշոտ Չիլինգարյան։ Այժմ արդեն մոտ մեկուկես տարի է՝ Ա.Ի.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի ղեկավարը կին է` համաշխարհային ճանաչում ունեցող ֆիզիկոս, ամերիկյան Ինդիանա նահանգի Նոտր Դամի համալսարանի պրոֆեսոր։

Տիկին Ապրահամյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ այսօր լաբորատորիայում 7 բաժին է գործում։ Այդ բաժիններում կիրառական և հիմնարար (ֆունդամենտալ) գիտության տարբեր ոլորտների հետազոտություններ են իրականացնում։ Գիտնականների առջև խնդիր է դրված` լինելով աստղաֆիզիկայի տարածաշրջանային առաջատար կենտրոն՝ հետազոտությունները զարգացնել  տեսական ֆիզիկայի, միջուկային ֆիզիկայի ու բժշկության ուղղություններով և հարակից ոլորտներում։

 

© Sputnik / Asatur Yesayants«Արագած» կայան
Ի՞նչ ճառագայթներ են որսում մեր ֆիզիկոսները տիեզերքին մոտ Արագածից - Sputnik Արմենիա
«Արագած» կայան

 

Ինստիտուտն անթիվ-անհամար նախագծեր է իրականացրել: Կան նաև բազմաթիվ ծրագրեր, որոնք շարունակվում են կամ նոր են մեկնարկում։ H.E.S.S. նախագծի հնչեղ  հաջողությունը (դրա ղեկավարներից մեկը խոշոր աստղաֆիզիկոս Ֆելիքս Ահարոնյանն է) ոչ քիչ չափով նաև հայ գիտնականների ու վարպետների վաստակն էր՝ աստղադիտակների համար պատրաստված եզակի հայելիների տեսքով։

Շարունակվում է նաև CANDLE ծրագիրը. երրորդ սերնդի սինխրոտրոն ճառագայթման արագացուցիչը գերժամանակակից սարքավորում է, որը թույլ է տալիս առաջադեմ հետազոտություններ իրականացնել։ Ծրագրի զարգացումը լուրջ առաջընթաց է ապահովում կառուցվածքային կենսաբանության, դեղագործության, հնագիտության, նյութագիտության ոլորտներում։ Ընդ որում` խոսքը համաշխարհային ընդգրկմամբ հետազոտությունների մասին է` արտասահմանյան պատկառելի գործընկերների ներգրավմամբ։

© Sputnik / Asatur Yesayants«Արագած» կայան
Ի՞նչ ճառագայթներ են որսում մեր ֆիզիկոսները տիեզերքին մոտ Արագածից - Sputnik Արմենիա
«Արագած» կայան

Եվ ահա, բոլորովին վերջերս...

«Գործարկվել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տարածքում գտնվող ցիկլոտրոնը։ Գիտնականներն արդեն ստացել են ֆտոր-18 բժշկական իզոտոպը, որն օգտագործվում է բարդ հիվանդությունների (քաղցկեղի, Ալցհայմերի ու Պարկինսոնի և այլ հիվանդությունների) ախտորոշման ու բուժման համար։ Այն լայնորեն օգտագործվում է միջուկային բժշկության, ճառագայթային թերապիայի, կիրառական գիտություններին մեջ։ Բացի այդ` ֆտոր–18 իզոտոպը կարելի է նաև այլ երկրների մատակարարել». – ասաց Անի Ապրահամյանը։

Լեռներից լավ՝ լոկ լեռները կարող են լինել

Եվ այսպես՝ Երևանի ֆիզիկայի ինստիտուտի երկու բարձրադիր կայաններից մեկը` «Արագածը» (օդերևութաբանական կայանի հետ) ծովի մակարդակից 3200 մետր բարձրության վրա է։ Դա ենթադրում է, որ աշխատանքային պայմաններն արտասովոր են, ու գուցե դրանով է բացատրվում այն զգացողությունը, որ գալով կայան՝ ասես հայտնվում ես անցյալ դարի 80-ականներում:

© Sputnik / Asatur Yesayants«Արագած» կայան
Ի՞նչ ճառագայթներ են որսում մեր ֆիզիկոսները տիեզերքին մոտ Արագածից - Sputnik Արմենիա
«Արագած» կայան

Թվում է՝ ժամանակն այստեղ կանգ է  առել, նույնիսկ ճաշարանի աթոռներն են հիշեցնում ավագ սերնդի ուսանողական տարիները, բայց այստեղ շատ բարդ է ինչ-որ բան կառուցել կամ վերանորոգել, թեև անկասկած՝ XXI դարն այստեղ էլ շուտով կհասնի։

© Sputnik / Asatur Yesayants«Արագած» կայանի խոհանոցը
Ի՞նչ ճառագայթներ են որսում մեր ֆիզիկոսները տիեզերքին մոտ Արագածից - Sputnik Արմենիա
«Արագած» կայանի խոհանոցը

21-րդ դարն ինքնին՝ իր գիտական սարքավորումներով ու ժամանակակից տեխնիկայով, թույլ է տալիս լրջագույն խնդիրներ լուծել։ Հիմա ամբողջ մոլորակում սաստկանում է կլիմայական երևույթների անկայունությունը` մե՛կ ջրհեղեղներ են, մե՛կ երաշտներ, մե՛կ փոթորիկներ, մե՛կ կայծակային ակտիվություն, շոգի ու չտեսնված ցրտի անսպասելի ալիքներ, հրդեհներ։ Այդ ամենը պետք է ուսումնասիրել ու սովորել կանխատեսել։

© Sputnik / Asatur Yesayants«Արագած» կայան
Ի՞նչ ճառագայթներ են որսում մեր ֆիզիկոսները տիեզերքին մոտ Արագածից - Sputnik Արմենիա
«Արագած» կայան

Այստեղ ուսումնասիրում են տիեզերական ճառագայթներն ու «տիեզերական եղանակը»։ Մեզ` գործից բան չհասկացողներիս, դա մոտավորապես այսպես բացատրեցին։

Մթնոլորտի, իոնոլորտի ու մագնիսոլորտի գործընթացների շարժիչ ուժն արևն է։ Արևի ու երկրի կապերի համակարգը գտնվում է արևից եկող ճառագայթման, ինչպես նաև արևային ու գալակտիկական տիեզերական ճառագայթների ազդեցության տակ։ Երկրի մերձակայքում ռադիացիոն միջավայրի ու արևային քամու և գեոմագնիսական դաշտի փոխներգործությամբ են պայմանավորված տիեզերական եղանակի պայմանները, որոնք ազդում են երկրի մթնոլորտի վրա:

Старый телефон  - Sputnik Արմենիա
Վերմակի տակ երգող Սեյրանյանը. ինչպես էր երևանցի գիտնականը փող հայթայթում հեռախոսով

Տիեզերական եղանակի փոփոխության մեխանիզմների լիարժեք պատկերացումներից դեռ հեռու ենք, արեգակնային ակտիվության շատ կողմեր էլ դեռ պարզ չեն: Տիեզերական և երկրային եղանակների էֆեկտները կարելի է բացատրել և որակապես գնահատել միայն արեգակնաերկրային համակարգի ամբողջական ուսումնասիրման միջոցով. պարզելով երկրի վրա ազդող արեգակնային ագենտները,  ընկալելով դրանց ծագումն ու էվոլյուցիան, հետազոտելով արեգակնային էներգիայի փոխանցման մեխանիզմները:

© Sputnik / Asatur Yesayants«Արագած» կայան
Ի՞նչ ճառագայթներ են որսում մեր ֆիզիկոսները տիեզերքին մոտ Արագածից - Sputnik Արմենիա
«Արագած» կայան

Հենց դրա համար է այստեղ օդերևութաբանական կայան կահավորվել։ Այն եղանակի տեսությունը կազմելու համար չէ միայն։ Պակաս կարևոր չէ նաև այն հանգամանքը, որ տարատեսակ անոմալիաների առաջացման ու ընթացքի մեխանիզմներն են ուսումնասիրվում։ Եթե տեղյակ ես, ուրեմն զինված ես։ Սա վերաբերում է մեր մոլորակին, իսկ տիեզերական ֆիզիկայի մասին մեզ պատմեցին ներքևի կայանում։

Ամեն դեպքում՝ մի փոքր տարօրինակ է +35–ից հետո միանգամից +12 աստիճան ջերմաստիճանի պայմաններում հայտնվելը։

Ու այստեղ՝ սառցաջրով Քարի լճի կողքին, հայտնի ռեստորան կա, որտեղ ի լրումն ամենի՝ խաշ են տալիս։ Այսպիսի եղանակային պայմաններում խաշը շատ ճիշտ ուտեստ է, բայց պետք է հաշվի առնել, որ հետո ստիպված ես վերադառնալ դեպի երևանյան դժոխային շոգը, այդ իսկ պատճառով բոլորը չէ, որ ռիսկի են դիմում։ Այստեղ զբոսաշրջիկների էլ են բերում, բայց նրանք, որպես կանոն, խաշ չեն ուտում. հիանում են լճով ու զովանում՝ ուղիղ և անուղղակի իմաստներով։

© Sputnik / Asatur Yesayants«Արագած» կայանի խոհանոցը
Ի՞նչ ճառագայթներ են որսում մեր ֆիզիկոսները տիեզերքին մոտ Արագածից - Sputnik Արմենիա
«Արագած» կայանի խոհանոցը

Լճի վրայով թռչուններ են թևածում, լճի մեջ սառցե բեկորներ են լող տալիս։ Ափի մոտ կուտակված սառույցների մեջ ձմերուկներ են դրված, իսկ մի փոքր դեպի հարավ՝ ճիշտ է, չի երևում, բայց գիտես, որ մայրուղու ասֆալտն է շոգից կակղում-հալվում։

© Sputnik / Asatur Yesayants«Արագած» կայանի խոհանոցը
Ի՞նչ ճառագայթներ են որսում մեր ֆիզիկոսները տիեզերքին մոտ Արագածից - Sputnik Արմենիա
«Արագած» կայանի խոհանոցը

«Արագած» կայանում տղաները մեր առջև բացում են ճաշարանի դռները: Այստեղի օդը պարզապես կախարդական է։ Բողոքում են, որ արդեն սեպտեմբերին ամեն ինչ պետք է հերմետիկ փակվի. բավական է պատուհանի մեջ ասեղի չափ անցք թողնել, ու բուքը տարածքը ձնով կլցնի։ Բարձրադիր շրջանների հետ կատակ չեն անում։

Այստեղ դեպքեր են եղել, որ մարդը մի հիսուն մետր հեռացել է դարպասից ու մոլորվել, հետո նրան ամենագնացներով են փնտրել։ Այստեղ ձյունը հաճախ տանիքից էլ բարձր է լինում: Ոչինչ չի երևում. հեշտորեն կարելի է կորցնել ուղենիշերը։ Այդ պատճառով կայանի շենքերը կապված են միմյանց հետ ստորերկրյա անցումներով։ Ձմռանը դա շենքից շենք անցնելու միակ տարբերակն է, իսկ ձմեռն այստեղ ավելի քան կես տարի է տևում։ Ամենագնացներն օգնում են, բայց ոչ միշտ։

«Նոր Ամբերդ» կայանը

«Արագած» ու «Նոր Ամբերդ» կայանները ճանապարհով միմյանցից 20 կիլոմետր հեռավորության վրա են, իսկ հարաբերական բարձրությամբ՝ 1200 մետրի։ Այդ 20 կիլոմետրը արագ է անցնում, նույնքան արագ աչքի առաջ անցնում են եզդի հովիվների վրանները, որոնք միանգամից իրենց զգացնել են տալիս ոչխարի մորթու ուժեղ հոտով։ Մի քանի րոպե մեքենայով գնալուց հետո արդեն բոլորովին այլ կլիմայական գոտի է։ Այստեղ օրհնյալ վայր է, Ծաղկաձորին է նման: Կայանը շրջապատված է խնձորի այգիներով, բայց խնձորները մի փոքր ավելի ուշ են հասնում, քան ներքևում։

«Նոր Ամբերդ» կայանը գտնվում է VII դարի ամրոց Ամբերդի մոտ։ Կայանը գործարկվել է 1960 թվականին։ Ի տարբերություն վերևի կայանի՝ այն այսօր ավելի շատ հանգստյան տուն է հիշեցնում, մոտավորապես՝ չորսաստղանի, կահավորված համարներով, նոր խորհրդակցությունների սրահով։ Այն դատարկ չի մնում. տարատեսակ համաժողովներն ու գիտաժողովներն այստեղ սովորական բան են։

 

© Sputnik / Asatur YesayantsՆոր Ամբերդ կայան«Արագած» կայան
Ի՞նչ ճառագայթներ են որսում մեր ֆիզիկոսները տիեզերքին մոտ Արագածից - Sputnik Արմենիա
Նոր Ամբերդ կայան«Արագած» կայան

Այս կայանում էլ են դիտարկում տիեզերական ճառագայթները, իսկ ընդհանրապես՝ այստեղ անցկացված գիտական ուսումնասիրությունները թույլ են տվել զգալիորեն ընդլայնել տիեզերական ճառագայթման բարձր էներգիայի ադրոնային տարրերի և տարբեր միջուկների հետ դրանց փոխգործակցության փորձարարական բազան, ինչն արվել է ուրույն սարքավորման միջոցով, որն իոնիզացման կալորիաչափը միատեղում է կայծախցերի հետ: 

Երկրի մթնոլորտ թափանցող գերբարձր էներգիաների մասնիկների ուսումնասիրությունը թույլ է տալիս ընդարձակ տեղեկություն ստանալ տիեզերքում տեղի ունեցող առավել էներգետիկական գործընթացների մասին։ Պրոտոններն ու միջուկները, որոնք արագացվում են գերնոր աստղերի մնացորդներում, գերզանգվածային սև խոռոչների մոտակայքում, այլ աստղային համակարգերում ու արևի վրա՝ հասնում են երկիր ու իրենց աղբյուրների մասին տեղեկություն բերում։

 

© Sputnik / Asatur Yesayants«Արագած» կայան
Ի՞նչ ճառագայթներ են որսում մեր ֆիզիկոսները տիեզերքին մոտ Արագածից - Sputnik Արմենիա
«Արագած» կայան

 

Այդ «առաջնային» տիեզերական ճառագայթները բացահայտվել են մեկ դար առաջ դրանցից առաջացած երկրորդային հոսքերի իոնացման էֆեկտի շնորհիվ,  որոնք ձևավորվում են երկրի մթնոլորտի հետ փոխներգործությունից։ Տիեզերական ճառագայթների փոխակերպման համար երկրի մակերեսի  վրա, երկրի ընդերքում ու ջրի տակ բազում փորձարարական մոտեցումներ են մշակվել, որոնք հիմնված են մթնոլորտի ու տիեզերական ճառագայթների փոխներազդման տարբեր ֆիզիկական գործընթացների վրա։ 1957 թվականի հոկտեմբերի 4-ին այստեղ մեկնարկած տիեզերական փորձերում տիեզերական ճառագայթներ են գրանցվել ու հաստատվել է, որ արևը հսկայական արագացուցիչ է։

© Sputnik / Asatur YesayantsՖիզիկայի ինստիտուտի լաբորատորիան
Ի՞նչ ճառագայթներ են որսում մեր ֆիզիկոսները տիեզերքին մոտ Արագածից - Sputnik Արմենիա
Ֆիզիկայի ինստիտուտի լաբորատորիան

«Արագած» ու «Նոր Ամբերդ» բարձրադիր կայանները միավորված են Երևանի ֆիզիկայի ինստիտուտի Տիեզերական ճառագայթների ֆիզիկայի դեպարտամենտում, իսկ տեղեկատվությունը հաղորդվում է ինստիտուտի ֆիզիկական տվյալների վարլուծական կենտրոն։ Այստեղից մինչև Ա.Ի.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա՝ համացանցում մեկ վայրկյան է, իսկ մեքենայով` մեկ ժամ։

Թեպետ՝ Արագածի տիեզերական թեման այս երկու կայաններով չի սահմանափակվում. չէ՞ որ կա նաև Բյուրականի աստղադիտարանը, չհաշված արդեն լեգենդը, բայց դա արդեն այլ պատմություն է, որն առանձին ուշադրության է արժանի։

 

Լրահոս
0