00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քայլ դույլով, կամ ինչ պետք է սովորենք շվեդներից աղբի «հախից» գալու համար

© Photo : provided by Ashot TirabyanКонтейнеры из оцинкованной стали для раздельного сбора мусора
Контейнеры из оцинкованной стали для раздельного сбора мусора - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եթե մենք կռահեինք և աղբագիտությունը ներառեինք պարտադիր դպրոցական ծրագրում (ինչպես ժամանակին շախմատն արեցինք), Հայաստանը կարող էր աշխարհում առաջին երկիրը դառնալ, որտեղ կենցաղային մշակույթին սովորեցնում են առաջին քայլերից։

Ցավոք, հնարավորությունը կորսված է։ Մենք աղբի հարցը չլուծեցինք, այժմ աղբն է լուծում մեր հարցերը։ Նայեք պատուհանից և կհասկանաք։ Փողոցներում և բակերում տեղադրված նոր աղբամանները պատկերը միայն մասամբ են փոխում, իսկ քաղաքապետարանի պայքարը «Սանիթեքի» դեմ միայն սրում է իրավիճակը։

«Այս սերունդը ապրելու է կոմունիզմի օրոք», – խորհրդային մարդկանց խոստացան բոլշևիկներն ու քաշեցին։

Он-лайн пресс-конференция «Санитек» - Sputnik Արմենիա
«Սանիթեքի» դեմ գործը քաղաքական ենթատեքստ ունի. ուզում են խլել մեր ունեցվածքը. տնօրեն

«Հայերի հաջորդ սերունդը չպետք է ապրի աղբի մեջ». սա պետք է դառնա քաղաքային և գերագույն իշխանության աշխատանքի գլխավոր շեշտերից մեկը, սակայն խնդիրը հնարավոր է լուծել, եթե փոքր տարիքից սովորեցնեն աղբի դեմ պայքարի մարտավարությունն ու ռազմավարությունը։

Շվեդիայում սկսել են։ Այնտեղ աղբ, իհարկե, կա, սակայն աղբանոցներ` արդեն ոչ։ Այդ ինչպե՞ս։

Դաս առաջին։ Շվեդները մանկուց գիտեն, թե որ կոնտեյների մեջ պետք է գցեն խնձորը, որի մեջ` կոնֆետի տուփը, իսկ որի` գարեջրի պլաստիկ շիշը։ Մանկապարտեզներում սովորեցնում են (ֆիզկուլտուրայի և երաժշտության հետ զուգահեռ), ինչպես կոմպոտ եփել կարտոֆիլի կեղևից և սննդի այլ թափոններից, դրանցով հետո սեփական այգին կամ բանջարանոցը պարարտացնելու համար։

Այսօր Շվեդիան ամեն տարի վերամշակում է իր (խնդրում եմ ուշադրություն դարձնել «իր» բառի վրա) աղբի 33 տոկոսը և ևս կեսը այրում է էներգիա ստանալու համար։ Եվ այսպես, սեփական աղբն այլևս չի հերիքում շվեդներին, և նրանք այն գնում են հարևաններից։ Ինչպես, օրինակ, եթե մենք այն ներկրեինք Վրաստանից, Իրանից կամ Ռուսաստանից` ծովով։

Աշխարհը խորտակվում է աղբի մեջ. Հայաստանն առաջին հորիզոնականներում է

Ցավոք, սկանդինավյան այդ երկրի հետ մենք սահման չունենք, մեր «բարիքը» արտահանել չենք կարող, իսկ եթե մի օր կարողանանք, ապա, ամենայն հավանականությամբ, այն չեն գնի։ Ցածր որակի և ոչ պատշաճ ու պիտանի տեսքի համար։

Ինչո՞վ է մեր աղբը վատը։ Վատն է և նույնիսկ անտանելի, որովհետև տեսակավորված չէ, ամբողջը մի կույտում է, իսկ այդ կույտը սկսվում է ոչ թե Նուբարաշենի աղբանոցից, այլ սեփական տան խոհանոցից։

Он-лайн пресс-конференция «Санитек» - Sputnik Արմենիա
«Սանիթեքը» կարող է արբիտրաժային դատարան դիմել. ի՞նչ է պահանջում ընկերությունը

Դաս երկրորդ. սեփական դիտարկումներից։ Շվեյցարիայում, որն այդ առումով ավելի հզոր է, քան Շվեդիան, յուրաքանչյուր խոհանոցում առնվազն 7 տարբեր գույներով ներկված արկղեր կան, չեխովյան` «ճանճերն առանձին, կոտլետներն առանձին» սկզբունքով։ Տեսակավորման կարգը մեծահասակները սրբորեն պահպանում են, դպրոցականները տեսնում են, սովորում են, և դա կարծես տնային առաջադրանք լինի նրանց համար։ Տանձի մնացորդները ապակու համար նախատեսված արկղի մեջ գցել` նման բան այնտեղ չես տեսնի։

Մանկության տխուր հիշողություններից։ Ես տեղացի եմ, այս երկրում առաջին տարին չէ, որ ապրում եմ, երևանցիների այն սերնդին եմ պատկանում, որոնց աչքի առաջ աղբի մնացորդները նետում էին նույնիսկ ոչ թե բակում գտնվող արկղի մեջ, այլ հենց պատի տակ, գետնին։ Այնուհետև եկան իրենց կառուցվածքով և դիզայնով սարսափելի աղբամաններ, զանգերի ներքո բակեր սկսեցին մտնել կեղտոտ բեռնատարներ, և ոչ պակաս կեղտոտ շորերով տղամարդիկ լցնում էին «խառնիխուռն զիբիլն» անմիջապես թափքի մեջ։

Վատ իրականացվող աղբահանությունը չի՞ պատժվում, կամ ջարդոնի համար բողոքողները լավ են պրծել

Գարշահոտ տարածելով` բեռնատարն առաջ էր շարժվում, և այդպես օրեցօր, ամսեամիս, տարեցտարի, մինչև դպրոցականները դառնում էին ուսանողներ, ուսանողները ընտանիքներ էին կազմում և այլն։ Այդպիսով, կենցաղային մշակույթի առումով մեր անցյալը կարելի է համարել բացարձակ անհուսադրող, սակայն, ինչ կար, կար, հիմա պետք է մտածել ներկայի մասին։ Շվեդիայում մտածում են։

Контейнеры из оцинкованной стали для раздельного сбора мусора - Sputnik Արմենիա
Նախագիծ Բելառուսից. Հայաստանն էլ չի՞ խորտակվի աղբի մեջ

Է՞լ ինչի մասին են մտածում։ Տանը սեփական աղբը տեսակավորելուց հետո գալիս է այն դուրս հանելու ժամանակը։ Աղբի տարբեր տեսակները դուրս են հանում շաբաթվա տարբեր օրերի։ Սեփական տների բնակիչները երթևեկելի մասին են մոտեցնում տեսակավորված այն թափոնը, որը նախանշված է հենց այդ օրվա համար (ճիշտ նույնկերպ վարվում են նաև Ամերիկայում)։

Աղբահանությունը, բնականաբար, վճարովի է և, հայկական դրամով կազմում է մոտավորապես 70 հազար դրամ։ Անպատասխանատու բնակիչների (այդպիսիք կան նաև Շվեդիայում) նկատմամբ կիրառվող տուգանքներն առանձին են։

Դաս երրորդ. սուպերմարկետների, դեղատների և բենզալցակայանների մեծ մասում հատուկ սարքեր են տեղադրված, որոնք ապակի, պլաստիկ շշեր, լամպեր և մանր էլեկտրոնիկա են ընդունում։ Քեզ համար ոչ օգտակար իրը գցում ես անհրաժեշտ տեղում, գումար ստանում, որը միշտ էլ պետք է, գնումներ կատարում և շարունակում ճանապարհդ։

«Զավեշտի հասնող պնդումներ են». Հայկ Մարությանը կպատասխանի «Սանիթեքին»

Դաս չորրորդ. պլաստիկը և մեր առողջությունը։ Ավստրալիացի գիտնականները փորձարկում են իրականացրել այն մարդկանց շրջանում, որոնք կանոնավոր կերպով պլաստիկ շշերի մեջ լցված ըմպելիքներ են օգտագործում։ Նրանց մեզի մեջ հայտնաբերվել է կանցերոգեն, որը մեծացնում է ոչ միայն քաղցկեղի զարգացման վտանգը, այլև արտրիտների, շաքարախտի, սրտի և անոթների հիվանդությունների առաջացման պատճառ է դառնում։

Ամեն տարի Եվրոպայում 26 մլն տոննա պլաստիկ աղբ են նետում, որի 70 տոկոսը մնում է աղբանոցներում։ Այդ թվում` Նուբարաշենի։ Արդյո՞ք մեզ պետք է դա։

Լրահոս
0