00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Որտեղ հանգստանալ աշնանը. գրպանին հարմար 5 լավագույն ուղղություն

© Pixabay / TeemujВид на ночной Дубай, ОАЭ
Вид на ночной Дубай, ОАЭ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամառը՝ հանգստի «ամենածանրաբեռնված» ամիսներն արդեն հետևում են։ Հիմա հանգստի թավշյա շրջանն է։ Ու՞ր մեկնել, որպեսզի ուղևորությունը և՛ հաջողված լինի, և՛ խելամիտ արժեք ունենա։

Շատերը նախընտրում են հանգստանալու մեկնել ոչ թե ամռանը, երբ գրեթե բոլորն են դա անում, այլ աշնանը։ Պատճառները մի քանիսն են. նախ` զբոսաշրջային հայտնի ուղղություններից որոշներն այնքան «տուրիստաշատ» չեն լինում, որքան ամռան ամիսներին, երբ բառի բուն իմաստով արևի տակ քո տեղն ունենալու համար պիտի առավոտյան շատ վաղ արթնանաս ու տեղը «քեզնով անես»։ Մյուս պատճառը, այսպես ասենք, գնանկումն է՝ ամառային հանգստի թեժ շրջանի ավարտից հետո տարբեր ուղղություններով թե՛ ավիատոմսերի, թե՛ հյուրանոցների արժեքները փոխվում են ու ավելի մատչելի դառնում։ Եվ վերջապես` «աշնան արև». եթե, օրինակ, ամռան ամիսներին ձեզ կդիմավորի թեժ, երբեմն այրող ու անտանելի արևը, ապա հիմա երկնքում շողշողում ու ջերմացնում է աշնան հաճելի, օգտակար արեգակը։ Այս պատճառով էլ աշունը, հատկապես սեպտեմբերն ու հոկտեմբերն անվանում են հանգստի համար թավշյա շրջան։ Sputnik Արմենիան առանձնացրել է գրպանին հարմար 5 լավագույն ուղղությունները։

Եգիպտոս, Շարմ Էլ Շեյխ

Եգիպտական երկու հայտնի հանգստավայրերից աշնանը նախընտրությունն արժե տալ հենց Շարմ Էլ Շեյխին: Եթե Հուրգադայում աշնանը սովորաբար քամիներ են սկսվում, որոնց պատճառով եղանակը ծովում լողալու համար այնքան էլ հաճելի չէ, ապա Շարմ էլ Շեյխում իդեալական է: Շոգն այլևս անտանելի չէ, հնարավոր է ոչ միայն ժամեր անցկացնել Կարմիր ծովում և ափին` գեղեցիկ արևայրուք ստանալով, այլև զբոսնել քաղաքում: Շոգից բացի աշնանն այս ուղղությունն ընտրելը ևս մեկ առավելություն ունի` ամբողջական հանգստի փաթեթներն արդեն ավելի խելամիտ արժեք ունեն: Երկու հոգու համար մեկշաբաթյա հանգիստը (ներառյալ` ավիատոմսեր, հյուրանոցում կեցություն, սնունդը` all inclusive, դիմավորում և ճանապարհում) կարժենա միջինը 1100-1200 ԱՄՆ դոլար։

© Sputnik / Валерий Мельников / Անցնել մեդիապահոցՇարմ Էլ Շեյխ
Որտեղ հանգստանալ աշնանը. գրպանին հարմար 5 լավագույն ուղղություն - Sputnik Արմենիա
Շարմ Էլ Շեյխ

Հիշեք, որ Եգիպտոսում հյուրանոց ընտրելիս պիտի առաջնորդվել ոչ թե արժեքով, այլ վստահելի մարդու խորհրդով և միանշանակ բացառելով 3 աստղանի հյուրանոցները: Շարմ Էլ Շեյխը հրաշալի ընտրություն է նաև նրանց համար, ովքեր վիզա ստանալու ժամանակ կամ նյարդեր չունեն: ՀՀ քաղաքացիների համար սահմանված է առանց վիզային ռեժիմ (խոսքը մինչև 14 օր կեցության մասին է): Շարմը հարմար է նաև երեխաների հետ մեկնելիս, որովհետև Երևանից շաբաթվա տարբեր օրերին գործում են ուղիղ կանոնավոր և չարտերային թռիչքներ, թռիչքի տևողությունն էլ` 2 ու կեսից 3 ժամ:

Արաբական Միացյալ Էմիրություններ

Եթե ամռանն այստեղ օդի ջերմաստիճանն աներևակայելի է թվում, ցերեկային ժամերին փողոց դուրս գալիս թվում է, թե օդ չկա, թթվածնային բարձիկ է պետք, ավազի վրա բոբիկ քայլելու փոխարեն ստիպված եք թռչկոտել, որովհետև արևից տաքացած ավազն այրում է, ինչպես ասում են, կարելի է ավազի վրա սուրճ եփել, ապա աշնանը շոգը մեղմանում է: Եթե ցանկանում եք ծով և շոփինգ համակցումով հանգստանալ, ապա արժե ընտրել Շարժայի տարբերակը: Հյուրանոց ընտրեք առաջին գծում, որպեսզի մինչև կեսօր ինչքան սիրտներդ ուզի՝ լողաք, արևայրուք ստանաք, իսկ կեսօրից հետո կարող եք գնալ Դուբայ` խելահեղ գնումներ կատարելու, զբոսնելու համար: Սա շատ հարմար տարբերակ է, որովհետև գրեթե բոլոր հյուրանոցները կազմակերպում են իրենց կենվորների համար անվճար տրանսֆերներ դեպի Դուբայ և հակառակ ուղղությամբ:

© Sputnik / Владимир Вяткин / Անցնել մեդիապահոցԴուբայ
Որտեղ հանգստանալ աշնանը. գրպանին հարմար 5 լավագույն ուղղություն - Sputnik Արմենիա
Դուբայ

Նշենք, որ Դուբայն ու Շարժան հարևան Էմիրություններ են և ամենօրյա տրանսֆերի ճանապարհը մի ուղղությամբ միջինը 30-40 րոպե է տևում: Էմիրություններում սպասարկման որակը բավականին բարձր է, այնպես որ հանգիստ կարող եք ընտրել 4 աստղանի հյուրանոց։ Սեպտեմբերին երկու հոգով կկարողանաք սեփական ափով հյուրանոցում հանգիստ անցկացնել միջինը 1300 ԱՄՆ դոլարով՝ ներառյալ ավիատոմսեր, հյուրանոցում կեցություն, նախաճաշ, դիմավորում, ճանապարհում, վիզա։

Այստեղ եղել են Մանդելշտամն ու Սարտրը. Սևանի հանգստյան տունը կարող է վերանալ. տեսանյութ

ԱՄԷ-ի դեպքում ՀՀ քաղաքացիներին վիզա պետք է, բայց լուրջ թղթաբանություն ու քաշքշուկ չի պահանջում։ Եթե վստահելի զբոսաշրջային ընկերության միջոցով եք մեկնում, ապա խնդիրներ չեն լինի: Հավելեմ, որ հոկտեմբերին նշված արժեքը կթանկանա, որովհետև Դուբայում հանգստի բարձր շրջանը կսկսվի։ Ամեն դեպքում ԱՄԷ–ն լավ ընտրություն է նաև այն պատճառով, որ կրկին շաբաթական մի քանի անգամ Երևանից ուղիղ չվերթեր են գործում դեպի Շարժա և Դուբայ:

Շրի Լանկա

Եթե ձեր սիրտն էկզոտիկա է ուզում, բայց «թմբլիկ» բյուջե չունեք, ապա Շրի Լանկան այն է, ինչ ձեզ պետք է։ Միանգամից ասեմ, որ եթե ճամփորդում եք ընտանիքի, փոքրիկ երեխաների հետ կամ չափից դուրս բծախնդիր եք, ուրեմն պետք չէ որպես ուղղություն ընտրել Շրի Լանկան։ Այստեղ եկողը պիտի կարողանա ժամանակ տրամադրել զբոսնելուն, էքսկուրսիաների մասնակցելուն, համեղ, յուրահատուկ խոհանոցը փորձարկելուն։ Եթե անկեղծ, ապա Շրի Լանկան շատ մաքուր երկիր չես համարի, հյուրանոցներից դուրս փողոցները, ռեստորանները ձյունաճերմակ մաքրությամբ չեն փայլում, դա նշանակում է, որ բծախնդիր մարդիկ այստեղ իրենց չեն գտնի։

© Pixabay / amanjahemal / SrilankaՇրի Լանկա
Որտեղ հանգստանալ աշնանը. գրպանին հարմար 5 լավագույն ուղղություն - Sputnik Արմենիա
Շրի Լանկա

Սա հրաշալի վայր է երիտասարդ զույգերի և նորապսակների համար։ Տարին այստեղ բաժանվում է անձրոտ և ոչ անձրևոտ ամիսների։ Մայիսից մինչև հոկտեմբեր ժամանակահատվածը Շրի Լանկայում համարվում է անձրևային։ Սովորաբար սեպտեմբերի վերջից անձրևների քանակը պակասում է։ Սեփական օրինակով կարող եմ ասել, որ օրվա ընթացքում մեկ ժամ անձրևը հանգիստը չի փչացնի, հակառակը՝ ավելի բազմազան ու ռոմանտիկ կդարձնի։

Սա այն երկիրն է, որտեղ մեկնելուց առաջ հատուկ թղթաբանության կարիք չկա։ Վիզան ստանում եք հենց տեղում՝ օդանավակայանում, արժեքը՝ 40 ԱՄՆ դոլար։ Շրի Լանկա հասնելու լավագույն, ամենակարճ ու ամենամատչելի տարբերակը Շարժայով տրանզիտային թռիչքն է։ Մոտ 3 ժամ Երևանից Շարժա, հետո էլ 4 ու կես ժամ Շարժայից Կոլոմբո, այնտեղից էլ դիմավորող ընկերությունը ձեզ կհասցնի ձեր ընտրած հանգստավայր։ Սեպտեմբերին և հոկտեմբերին երկու հոգով կարող եք ռոմանտիկ ու հետաքրքիր մեկշաբաթյա հանգստի ուղեգիր ամրագրել միջինը 1260-1300 դոլարով՝ ներառյալ ավիատոմսեր, հյուրանոցում կեցություն, նախաճաշ, դիմավորում և ճանապարհում։ Սա էժան երկիր է, այնպես որ տեղում շատ գումար ծախսելու կարիք չի լինի։

Իտալիա

Աշունը հրաշալի ժամանակ է ոչ միայն ծովափնյա հանգստի, այլև պատմաճարտարապետական տուրիզմի սիրահարների համար։ Քանի որ պետք է ժամեր շարունակ քայլել՝ երկրի հարստությունն ու գաղտնիքները բացահայտելու համար, ապա ամռան կիզիչ արևի տակ դա մի փոքր դժվար է անել։ Թավշյա հանգստի համար եվրոպական ուղղություններից կարող եք ընտրել Իտալիան։ Եթե առաջին անգամ եք լինելու Իտալիայում, խորհուրդ կտամ ընտրել դասական ծրագրով խմբակային ուղևորություն։ Նախ ասեմ խմբակային ճամփորդությունների արժեքի ու առավելությունների մասին. դրանք բավականին մատչելի են, առաջարկում են գրեթե բոլոր զբոսաշրջային ընկերությունները, 7-8 օր միջինը 250 եվրո մեկ անձի համար։

© Photo : Henrique FerreiraԻտալիա
Որտեղ հանգստանալ աշնանը. գրպանին հարմար 5 լավագույն ուղղություն - Sputnik Արմենիա
Իտալիա

Ի՞նչ է ներառում այս գումարը՝ դիմավորում և ճանապարհում օդանավակայանում, էքսկուրսիաներ իտալական մի քանի քաղաքներով ռուսախոս գիդերի ուղեկցությամբ (ձեզ կառաջարկեն նաև հավելյալ էքսկուրսիաներ, որոնց եթե ցանկանաք մասնակցել, պիտի լրացուցիչ վճարեք), երեք կամ չորս աստղանի հյուրանոցներում նախաճաշով կեցություն։ Հյուրանոցները նախապես չեք իմանա, որովհետև սովորաբար հյուրանոցների ցանկը հայտնի է դառնում խմբակային տուրի մեկնարկից ընդամենը մի քանի օր առաջ։

Իմ կարծիքով, սա բավականին մատչելի և հարմար առաջարկ է գոնե առաջին անգամ Իտալիայում լինելու համար, որովհետև մի քանի օրում խտացված ծրագրով դուք շատ բան եք տեսնում, դա ձեզ կօգնի նաև կողմնորոշվել, թե հաջորդ անգամ, եթե որոշեք ինքնուրույն ճամփորդել այս ուղղությամբ, ապա ինչից սկսել, ինչ անել կամ ինչ չանել։ Ինչ վերաբերում է հյուրանոցներին, ապա դրանք ևս պիտի ձեզ չմտահոգեն, որովհետև սա այն երկիրն է, որտեղ հյուրանոցային համարում պետք է միայն գիշերել, օրվա մնացյալ ժամերը պետք է օգտագործել այս հրաշք երկրում մի բան ավելին տեսնելու համար։

Станислав Попов - Sputnik Արմենիա
«Իսկ ի՜նչ խորոված է այնտեղ». Պոպովն ասել է, թե ինչու է սիրում հանգստանալ հենց Հայաստանում

Ո՞րն է թերությունը... Օրակարգը բավականին հագեցած է ու ծանրաբեռնված, այնպես որ պատրաստ եղեք, որ ուղևորության ընթացքում ոչ թե հանգստանալու եք, այլ հոգնելու, բայց այդ հոգնածությունը շատ արագ կմոռացվի, փոխարենը կմնան հրաշալի տպավորություններ ամբողջ կյանքի համար։ Եթե ՀՀ քաղաքացի եք, վիզա բնականաբար պետք է, որովհետև Շենգենյան գոտու երկիր եք մեկնելու, վիզայի հյուպատոսական վճարը 35 եվրո է, կարող եք դիմել վիզաների աջակցման կենտրոն, որտեղ 12.000 դրամ էլ պիտի վճարեք կենտրոնի ծառայությունների դիմաց։

Ինչ վերաբերում է ավիատոմսին, ապա նախօրոք գնելու դեպքում հարմար համակցումով տարանցիկ չվերթի ավիատոմս կգտնեք միջինը մի 300-350 եվրոյով։

Չեխիա

Այս երկիրը ևս հրաշալի ընտրություն է աշնանային ճամփորդության համար, հատկապես որ կարող եք համատեղել ուղևորությունը հարևան երկրներ՝ Ավստրիա և Գերմանիա մեկօրյա այցելությունների հետ։ Հյուրանոց կարող եք ամրագրել ոչ թե կենտրոնում, այլ ծայրամասում, կարևորը՝ մետրոյի որևէ կայարանին մոտ լինի, այդպես հեշտ ու առանց խնդիրների կտեղաշարժվեք Պրահայում։ Այս դեպքում կարող եք էքսկուրսիաները նախօրոք չամրագրել։

Իմ կողմից փորձված տարբերակ է՝ Պրահայի հենց կենտրոնում կիպ-կիպ տարբեր զբոսաշրջային ընկերություններ կան, որոնց գնացուցակը գրեթե նույնն է, կարող եք այցելել դրանցից մի քանիսը, ծանոթանալ առաջարկվող էքսկուրսիաներին և ընտրել ձեզ հարմար տարբերակները։ Ըստ էության, Չեխիան բավականին մատչելի երկիր է, ասեմ, որ այստեղ գործարքները կատարվում են չեխական կրոնայով։ Խորհուրդ կտամ գնումներ կատարելիս օգտագործել բանկային քարտ, որովհետև տարադրամը փոխանակելիս՝ եվրոն կրոնայի վերածելիս բավականին մեծ միջնորդավճար է պահվում։ Փոխանակեք քիչ քանակի եվրո միայն այն գործարքների համար, որոնք անկանխիկ չեք կարող կատարել։

© Sputnik / Наталья Селиверстова / Անցնել մեդիապահոցՊրահա
Որտեղ հանգստանալ աշնանը. գրպանին հարմար 5 լավագույն ուղղություն - Sputnik Արմենիա
Պրահա

Պրահայում էքսկուրսիաները ևս բարձր արժեքներ չունեն՝ տրամաբանության մոտ և ընդունելի։ Օրինակ` կարող եք ամրագրել City Tour միջինը 15 եվրոյով, էքսկուրսիա դեպի Կառլովի Վարի՝ մի 30 եվրոյով, դեպի Գերմանիա՝ Դրեզդեն՝ մոտ 35 եվրոյով և այլն։ Եթե ձեր ուղևորությունը լինի սեպտեմբերի վերջում, ապա կարող եք մեկնել նաև Մյունխեն՝ մասնակցելու հայտնի Օքթոբերֆեստին։

Ինչ վերաբերում է վիզային, ապա Չեխիան Շենգենյան գոտու տարածքում է, հետևաբար ՀՀ քաղաքացիները պետք է վիզա ունենան, հյուպատոսական վճարը 35 եվրո է։ Իսկ նախապես ավիատոմսը ձեռքբերելու դեպքում հարմար տարանցիկ չվերթի տարբերակ կգտնեք միջինը 300 եվրոյով։

Sputnik Արմենիան մաղթում է ձեզ հաճելի, բացահայտումներով լի, հրաշալի թավշյա հանգիստ։

Տիգրան Քեոսայանի նախկին կինը հանգստացել է Հայաստանում ու հայկական տարազ հագել

Լրահոս
0