00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մի ձեռքով երկու ձմերուկ չես բռնի, կամ ի՞նչ պետք է չլինի հայկական ֆուտբոլում

© Sputnik / Aram NersesyanФутбольный матч отборочного тура Евро-2020 между сборными Армении и Боснии и Герцеговины
Футбольный матч отборочного тура Евро-2020 между сборными Армении и Боснии и Герцеговины - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսական ֆուտբոլում փոփոխություններ են հասունանում, որոնք Հայաստանի հավաքականի օգտին կլինեն։ ԵԱՏՄ երկրների հավաքականների խաղացողներն այլևս լեգեոներներ չեն համարվի։ Այս և այլ թեմաների շուրջ մտորում է մարզիչ, Sputnik Արմենիայի սյունակագիր Ալեքսանդր Գրիգորյանը։

Երևան էի եկել հորս մոտ ու երկու խաղ դիտեցի. «Արարատ-Արմենիան» խաղում էր «Նոայի» հետ, «Ուրարտուն»՝ «Ալաշկերտի»։ Երկրորդը շատ դիտարժան խաղ էր։ Առցանց նայեցի նաև «Արարատ»-«Փյունիկ» հանդիպումը։ Անկասկած, Հայաստանի առաջնությունն անկանխատեսելի ու անչափ հետաքրքիր է դարձել։ Այսօր դժվար է կանխատեսել՝ ով չեմպիոն կդառնա։ Ամենայն հավանականությամբ լավ ելույթ կունենան այն թիմերը, որոնք որակավորված արտասահմանցիների կգնեն ձմեռային պատուհանի ընթացքում։

«Հայ պատանի ֆուտբոլիստները կարող են հայտնվել Պորտուգալիայի սուպեր լիգայում». Ղասաբօղլյան - Sputnik Արմենիա
«Պատանի հայ ֆուտբոլիստները կարող են հայտնվել Պորտուգալիայի սուպեր լիգայում». Ղասաբօղլյան

Եթե մենք ուզում են հայկական ֆուտբոլը զարգացնել, պետք է հույս դնենք մեր խաղացողների վրա։ Ովքեր ծանոթ են թեմային, կասեն, որ տեղացի ֆուտբոլիստների աշխատավարձերը կաճեն։ Բա ի՞նչ էիք ուզում։ Մենք պետք է հասկանանք լեգեոներների անլիմիտ ռեժիմի անիմաստ լինելը։ Հայկական առաջին լիգայում (որն ըստ նշանակության երկրորդն է) կա 17 թիմ, որոնց խաղացողների մեծ մասն արտասահմանցիներ են։

Կարծում եմ, որ Հայաստանում ֆուտբոլի զարգացման մեկ տարբերակ կա` գումար ներդնել մանկապատանեկան ֆուտբոլում։ Այդ առումով Չելոյանցը, Սողոմոնյան ու այդ ուղին ընտրած մյուսները (թող ներեն ինձ նրանք, ում անունը չտվեցի) ճիշտ ուղղությամբ ենք շարժվում։

Հասկանալի է, որ այս պահին ֆուտբոլիստների պակաս կա, և այդ բացը լեգեոներներով է լրացվում։ Բայց նրանք նման են գայլերի, որոնց ինչքան էլ կերակրես, անտառի կողմ են նայում։ Նրանց համար Հայաստանը միայն միջանկյալ փուլ է։ Այդ պատճառով պետք է շտապ լիմիտ սահմանել արտասահմանցի ֆուտբոլիստների համար։ Սեփական փորձից ելնելով՝ կարող եմ առաջարկել, որ դաշտում առավելագույնը հինգ արտասահմանցի լինի։

Եթե խոսենք Հայաստանի առաջնության մասին, ապա Երևանի «Արարատն» ինձ որոշ չափով ծանոթ թիմ է։ Ֆուտբոլիստներից ոմանք ինձ մոտ` մոսկովյան «Արարատում» էլ են խաղացել։ Իսկ քանի որ այդ թիմը ստեղծել է երևանյան «Արարատի» այսօրվա ղեկավարը՝ Վալերա Հովհաննիսյանը, նա այդ ֆուտբոլիստներին Հայաստան է կանչել։

Ֆուտբոլային խաղի ժամանակ զանգվածային ծեծկռտուք է սկսվել. տեսանյութ

Խաղացողներ կան, որոնց հետ ուրիշ ակումբներում եմ աշխատել։ Օրինակ՝ Դենիս Դեդեչկոն։ Շատ բարձր որակավորում ունեցող հենակետային կիսապաշտպան է, խաղացել է Ուկրաինայի պրեմիեր լիգայում, իսկ Ռուսաստանում հանդես եկել այնպիսի թիմերում, որոնք պայքարում էինք էլիտար դիվիզիոն դուրս գալու համար։ Երևանի «Արարատը» հենց այնպես չէ հայտնվել մրցանակային աղյուսակի վերևում։ Նայեցի նրա անվանակից «Արարատ-Արմենիայի» երկու խաղերը։ Ի՞նչ կարող եմ ասել։ Գուցե խաղացողների որակավորումը մրցակցությունից դուրս է, և բյուջեի առումով լավագույն ակումբն է, բայց ոչ խաղի առումով։ Այդ պատճառով կարծում եմ, որ Հայաստանի առաջնությունն անչափ հետաքրքիր է։ Այս պահին 3-4 թիմ հավասարաչափ հավակնում են հաղթանակի։

Футбольный матч отборочного тура Евро-2020 между сборными Армении и Лихтенштейна (8 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ո՞վ է լինելու Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիչը. անուններ` հավանական ու ոչ այնքան

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես Հայաստանի հավաքականի խաղացողներն արտասահմանցի չհամարվեն Ռուսաստանում, ապա լեգեոներների վերաբերյալ փոփոխությունները Հայաստանի դեպքում խնդիրը չեն լուծի։ Ես վստահ եմ, որ եթե ուզում ես խաղալ Հայաստանի հավաքականի կազմում, ապա պետք է ՀՀ քաղաքացի դառնաս ու խաղաս։ Այլ տարբերակ չկա։ Մի ձեռքով երկու ձմերուկ չես բռնի։ Պետք է այրել կամուրջներն ու ընտրություն անել։

Այդ առումով հարգում եմ Վարդան Բիչախչյանին։ Նա սովորական համեստ տղա էր, որը տարիների ընթացքում դարձավ «Գյումրու առյուծ»։ Լավ կլիներ՝ Հայաստանում շատ լինեին այդպիսի մասնագետները։ Իր ձեռագրով, բնավորությամբ․․․

Հայաստանում ինձ շատ են հարցնում՝ Արշակ Կորյանն ու Խորեն Բայրամյանը կկարողանա՞ն ուժեղացնել հավաքականը։ Անկասկած, Բայրամյանը միանգամից կուժեղացնի թիմը։ Բայց այսօր այդ դիրքերում ընտրություն կա։ Հավաքականում խոցելի են կենտրոնական պաշտպանական գոտին ու դարպասապահի գիծը։ Մի՞թե այդ դիրքերը զբաղեցնելու թեկնածուներ կան Ռուսաստանի առաջնությունում։ Այդ խնդիրները պետք է լուծել ներքին ռեսուրսներով։

«Թերացել են բոլորը». հավաքականի նախկին ֆուտբոլիստները` Գյուլբուդաղյանցի հրաժարականի մասին

Ի դեպ, Արշակ Կորյանն ու Ռուսլան Կորյանը բարեկամներ են։ Արշակը 24 տարեկան է, հիանալի տվյալներ ունի, աշխատասեր է, ու սա ամենակարևոր հատկանիշն է։ Արշակը համարձակ է, տեխնիկապես լավ պատրաստված, արագ, այդ պատճառով կարծում եմ, որ մեծ ապագա ունի։ Բայց չգիտեմ` նա Հայաստանի հավաքականում կընդգրկվի, թե ոչ։ Նաև խաղացողները պիտի ցանկություն ունենան։

Իսկ այդ տղաները, ինչպես հասկանում եմ, մտածում են Ռուսաստանի հավաքականում հայտնվելու մասին։ Այնպես որ ոչ մեկին համոզել պետք չէ։ Պետք է խաղալ նրանց հետ, ովքեր ուզում են խաղալ հիմա ու այստեղ։

Հարված գլխով. ֆուտբոլիստը հաղթական գոլը խփել է խաղադաշտի սեփական կեսից. տեսանյութ

Լրահոս
0