00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ձյունիկ Աղաջանյան
Արցախի վտարանդի կառավարության գոյությունը ՀՀ-ում ամենևին էլ սպառնալիք չէ.Աղաջանյան
09:48
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյան և «շքերթաքաղաքականություն». մայիսի 9-ին Մոսկվա կմեկնե՞ն Թրամփը, Էրդողանը և Ալիևը

© Sputnik / Александр Вильф / Անցնել մեդիապահոցВоенный парад Победы в Великой Отечественной войне
Военный парад Победы в Великой Отечественной войне - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը կարող է Թուրքիային ցույց տալ շարային կեցվածքը և իր շքերթային քայլքի հետքը թողնելու ունակությունը։ Ճիշտ է, սա այն դեպքում, եթե Էրդողանն ընդունի Մոսկվայի հրավերը և մասնակցի 2020 թվականի մայիսի 9-ի Հաղթանակի շքերթին։

Հայաստանն առաջիններից է, որ ընդունել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակի առթիվ շքերթի հրավերը. 2020 թվականի մայիսի 9-ին Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ մյուս անդամ երկրների առաջնորդների հետ կլինի Մոսկվայի Կարմիր հրապարակում։

Այսօրվա դրությամբ իրենց մասնակցությունը հաստատել են 17 պետությունների, այդ թվում` Հնդկաստանի, Կուբայի, Ֆրանսիայի, Չեխիայի, Վենեսուելայի, Մոլդովայի և Սերբիայի ղեկավարները։ Հրավեր է ստացել նաև Ամերիկայի նախագահը, բայց դեռ չի նշանակում, որ նա կմեկնի Մոսկվա։

«Այո, ճիշտ է, ես հրավիրված եմ։ Դա շատ կարևոր գործ է, այնպես որ ես բարձր եմ գնահատում հրավերը»,– ասել է Թրամփը։

Նա նշել է, որ մտադիր է նախագահական ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը, իսկ Մոսկվա այցելելու հրավերը համընկնում է քաղաքական թեժ ժամանակաշրջանի հետ։

«Տեսնեմ` կկարողանամ արդյոք դա անել, կցանկանայի մեկնել, եթե կարողանայի», – ասել է ԱՄՆ առաջնորդը։

Այնպիսի զգացողություն է, որ Թրամփն ուզում է, բայց չի կարողանա։ Առավել ևս, որ 2020 թվականի նրա աշխատանքային ուղևորությունների գրաֆիկը դեռ հաստատված չէ։

Իրավիճակը պարզ չէ նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեպքում։  Անկարան դեռ չի հաստատել իր մասնակցությունը։ Բայց կա Հաղթանակի նախկին տոնակատարություններին թուրք առաջնորդի հրավերների ժամանակագրությունը։ Թեև Թուրքիայի նախագահը մյուս առաջնորդներից առավել հաճախ է այցելում Ռուսաստան (2018 թվականին` 7 անգամ, ընթացիկ տարում` 4), այդուհանդերձ մայիսի 9-ի տոնակատարություններին Էրդողանը երբեք չի մասնակցել։

Հայերի ավանդը Հայրենական մեծ պատերազմում - Sputnik Արմենիա
Հայերի ավանդը Հայրենական մեծ պատերազմում

Ահա «Իզվեստիայի» պարզաբանումը. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակի առթիվ հրավերն Էրդողանը մերժել էր. տոնակատարություններին մասնակցելու համար նա ուղարկել էր իր դեսպանին։

Իսկ ինչո՞ւ։ Թերթը գրում է, որ սա թուրք առաջնորդի արձագանքն էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայոց ցեղասպանությանը վերաբերող խոսքերին։ 2015թ-ին Ռուսաստանի նախագահը Երևան էր եկել ու մասնակցել ողբերգական իրադարձությունների 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներին։

Ավելի ուշ` 2017 թվականին, մայիսի 9-ի նախօրեին Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին Սոչիում էր, բայց Հաղթանակի տոնին դարձյալ Մոսկվա չէր մեկնել։ Թե ինչպես կվարվի գալիք տարվա մայիսին, ցույց կտա ժամանակը։

Արդյոք մայիսի 9-ին Կարմիր հրապարակում կլինի՞ Արդբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Այդ կապակցությամբ էլ դեռ տեղեկություն չկա։ Հայտնի է, որ Ադրբեջանի առաջնորդը ներկա է եղել Հաղթանակի 70-ամյակին, ինչպես Հայաստանի` այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը։

Президенты России и США Владимир Путин и Дональд Трамп - Sputnik Արմենիա
Հայտնի են Պուտին–Թրամփ հաջորդ հանդիպման ժամն ու վայրը

«Մեզ համար հատկապես կարևոր է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիններից մեկն է արձագանքել նախագահ Պուտինի` հոբելյանական միջոցառումներին մասնակցելու հրավերին», – ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նա նաև հիշեցրել է, որ Հայաստանում բարի ավանդույթ է դարձել «Անմահ գունդ» ակցիայի անցկացումը։ 2019 թվականին ակցիային մասնակցել է նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Գալիք տարում «Անմահ գունդը» կանցկացվի Հայաստանի 10 մարզերում, և դա շատ բանի մասին է խոսում։ Այլ հարց է, որ հպարտությանը զուգորդվում է նաև տխրությամբ. երկրում Հայրենական մեծ պատերազմի ընդամենը 274 մասնակից է մնացել։  Ամենաակտիվները պատրաստվում են Մոսկվա մեկնել։

Զինվոր Պարգև Սուլթանյան. «սպանվել է», ապա գերության մեջ հայտնվել ու անհետացե՞լ

Միևնույն ժամանակ, հայտնի քաղաքագետ Եվգենի Բենը նշում է` որքան մոտենում է մայիսի 9-ի տոնակատարությունը, այնքան շատանում են համաշխարհային խոշոր առաջնորդների ու նախևառաջ Դոնալդ Թրամփի մոսկովյան այցը ձախողելու փորձերը։ Ո՞րն է մտավախությունը։ Մտավախություն կա, որ ԱՄՆ–ի «անկանխատեսելի» նախագահը կարող է որոշակի համաձայնությունների գալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և դրանք կարող են իբր թե հարվածի տակ դնել Լիտվայի անվտանգությունը։ Համենայնդեպս, նման մտավախություններ է արտահայտել Լիտվայի գերագույն դատարանի իրավաբանական խորհրդատու Դովիլե Սագատիենեն։

Կիսատ մնացած պատմությունները. ինչպես գտնել Հայրենականում անհետ կորած հարազատներին

Մոսկվայի հրավերին դեռ չեն պատասխանել նաև Հյուսիսային Եվրոպայի մի շարք երկրների ղեկավարները։ Բայց տոնակատարությունը բոլոր դեպքերում տեղի է ունենալու։

Լրահոս
0