00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատռած ջինսեր, օնլայն ծանոթություններ. այն, ինչն արգելված էր երեկ, այսօր դարձել է նորաձև

© Photo : Matheus FerreroМолодой человек с татуировками в потертых джинсах
Молодой человек с татуировками в потертых джинсах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եթե նախկինում մարդկանց կենսակերպի էվոլուցիան դիտարկում էին մեկդարյա կամ կեսդարյա կտրվածքով, ապա այսօր փոփոխություններն այնքան արագ են տեղի ունենում, որ ամեն տասնամյակի ավարտ կարծես նոր դարաշրջանի սկիզբ է ազդարարում։

2020թ.-ի նախաշեմին Sputnik Արմենիայի թղթակիցը փորձել է ամփոփ ներկայացնել` ինչպե՞ս փոխվեց մեր կյանքը 21-րդ դարի երկրորդ տասնամյակում։

Սմարթֆոններն ու պլանշետները դարձան մեր կյանքի անբաժան մասնիկը, մեր «երկրորդ կեսը»

Եթե տարիներ առաջ միայն հեռավոր ապագայի, ասենք 3050 թ.-ի մասին պատմող ֆիլմերում կարելի էր պատկերացնել touchscreen պլանշետներով հեռակառավարվող համակարգեր, օրինակ՝ մեքենա, հրթիռ ու ինչ ասես, ապա այսօր արդեն այդ ամենն իրականություն է։ «Ապագան» շատ ավելի շուտ եկավ, քան դա իննսունականների առաջադեմ ֆիլմերի սցենարիստները կարող էին կանխատեսել։ Ընդամենը մեկ սմարթֆոնը կամ պլանշետը փոխարինեց տասնյակ այլ գործիքների՝ ձայնագրիչներ, ֆոտոապարատներ, հաշվիչ, մագնիտոֆոն, MP3 փլեյեր, հեռուստացույց, սքաներ  և այլն։

Пешеходы - Sputnik Արմենիա
Նրան պարգևատրել են Ջոն Քենեդին ու Իրանի շահը․ ինչպես հաշմանդամ տղան փոխեց աշխարհը

Հիմա մենք մեր պայուսակում կամ գրպանում մշտապես պահում ենք անհաշվելի, անչափելի ինֆորմացիա ու ֆունկցիաներ։ Այլևս պետք չէ կարևոր ամսաթվերը հիշել. սմարթֆոնները միշտ կհիշեցնեն այն, ինչը ուզում եք։ Այսօր առհասարակ ինչ-որ ինֆորմացիա հիշելու կարիք չկա։ Սմարթֆոնը դա կանի Ձեր փոխարեն։ Անգամ սովորական ստացիոնար համակարգիչներն ու լափթոփերն այսօր այնքան էլ հաճախ չեն օգտագործվում, ինչպես մեկ տասնամյակ առաջ։ Հիմա սմարթֆոնի դարաշրջանն է։  

Սովորական հեռուստատեսությունը հոգեվարք է ապրում

Տարիներ առաջ, երբ առաջին անգամ լսեցի եթերը կանգնեցնելու, հետ կամ առաջ տալու մասին, ուղեղս պարզապես ի վիճակի չէր այդ տեղեկությունը մարսել։ Այն, որ այլևս ստիպված չեմ լինի մեկը մյուսից նյարդայնացնող գովազդները դիտել, երբ ցանկացած պահի կարող եմ եթերը տեսագրել, ծրագրում մեկ շաբաթ առաջ հեռարձակված հաղորդումը գտնել ու դիտել...Նման բաներ պատկերացնելու համար տասը տարի առաջ շատ վառ երևակայություն էր պետք։ Խելացի հեռուստատեսության դեպքում անգամ հեռուստացույցն այլևս մոդայիկ չէ, հեռուստատեսությունն էլ հոգեվարք է ապրում։ Յութուբն իր դիտումների քանակով արդեն որերորդ տարին է` «ջախջախում է» հեռուստատեսությանը։ 

Հեռուստաընկերությունների մի մասն արդեն հասկացել է՝ ապրելու համար պետք է օնլայն տիրույթ տեղափոխվել։ Ավելի շուտ դա հասկացել է տպագիր մամուլը, որն աստիճանաբար վերածվում է օնլայն ԶԼՄ-ի։

Ինտերնետը փոխեց աշխարհն ու մեր բոլորի կյանքը

Այն, որ մի օր կկարողանաս տանն ինտերնետից օգտվել և դրա համար հեռախոսագիծը զբաղեցնելու կարիք չի լինի, ևս դժվար էր պատկերացնել։ Dial up արտահայտությունն արդեն նոր սերունդը չի էլ հասկանում, չի պատկերացնում, որ դա մեր բանալին էր դեպի համաշխարհային սարդոստայն։

Утро в наших маршрутках - Sputnik Արմենիա
Առավոտը` մեր երթուղայիններում. զվարճալի տեսանյութը «սպանել է» համացանցը

Ինտերնետային կապն այնքան մատչելի ու հասանելի է, որ աշխարհում հաշված թվով մարդիկ դրանից չեն օգտվում։ Wi-Fi կապը փոխեց ամեն ինչ, այսօր Հայաստանում դժվարությամբ կգտնեք մի սրճարան կամ ռեստորան, որն իր այցելուների հարմարավետության համար անլար ինտերնետ չունենա։ Ի դեպ, սա ոչ բոլոր երկրներում է ընդունված։ Wi-Fi կապի անվճար տարածմամբ Հայաստանն առաջատարներից է։ Բջջային կապը նույնպես զարգանում է լույսի արագությամբ՝ 3G, 4G, այժմ արդեն սպասում ենք հինգերորդ սերնդի տեխնոլոգիայի ներդրմանը՝ 5G-ին։ Այսօր նոր ստեղծված տեխնոլոգիան վաղն արդեն հին է։

Ինտերնետի արագ զարգացումն ու տարածումն օնլայն տիրույթ տեղափոխեցին մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտները, անգամ` գնումները։ Կոշիկից մինչև մի փունջ կանաչի կարող ենք գնել համացանցի միջոցով։ Գործարկվեցին նաև սննդի առաքման օնլայն ծառայություններ։ Արդեն անգամ ուտելիք պատվիրելու համար պետք չէ զանգահարել։ Ամեն ինչ կարելի է մեկ-երկու քլիքով կազմակերպել, նաև դրա դիմաց վճարել։ Այսօր արդեն օլնայն տարբերակով հնարավոր է վճարել կոմունալ ծախսերի դիմաց, ԱՊՊԱ պայմանագիր կնքել, ավիատոմսեր գնել, նույնիսկ երկրագնդի մյուս կողմում էքսկուրսիաներ ամրագրել։

Տիկնիկի կերպար և ո՛չ բարձրակրունկին. 2019–ի ամռան նորաձևությունը կզարմացնի հայուհիներին

Բա տաքսի ծառայությունը... Թող ինձ ներեն աշխարհի բոլոր դիսպետչերները, բայց իրենց մոլորեցնող, սուտ, նյարդայնացնող, հունից հանող բացատրություններից ազատվելը վերջին  տասնամյակի ամենամեծ ձեռքբերումներից է։ Այսօր բավական է հեռախոսի մեջ ունենալ օնլայն որևէ տաքսի ծառայության հավելված և ձեռքի մեկ հարվածով տաքսի պատվիրել, ընտրել մեքենայի տեսակը, տեսնել, թե քանի րոպեից վարորդը կմոտենա և ուղևորության արժեքն իմանալ։

Տասը տարի առաջ նույնիսկ ամոթ էր խոստովանել, որ ինչ-որ մեկի հետ համացանցով ես ծանոթացել։ Իսկ այսօր մարդիկ անկաշկանդ են այդ հարցում, որովհետև բոլորն են այդպես անում։ Եթե համացանցում սեր չգտնեն, ընկերներ ու գաղափարակիցներ հաստատ կգտնվեն։ Ապացույցը` հայաստանյան «Թավշյա հեղափոխությունը»։ Դժվար է ասել՝ ինչպիսի ընթացք այն կունենար, որքան կազմակերպված կլիներ, եթե համացանցը չլիներ։

Кейс с видом человеческой кожи - Sputnik Արմենիա
Սարսափելի՞, թե՞ զվարճալի սմարթֆոն. պատյանը մարդու մաշկի է նման. տեսանյութ

Աշխարհի սահմանները դեռ երբեք այսքան բաց չեն եղել․ հեռավորությունը, ժամային գոտին՝ այլևս ոչինչ կապ չունի։ Համացանցայի միջոցով հնարավոր է աշխարհի ցանկացած կետում ընկերներ ձեռք բերել։ Telegram, Twitter, Snapchat, Viber, WhatsApp, Messenger… Շարքը երկար կարելի է շարունակել, սոցցանցային շփման, ինֆորմացիայի փոխանակման համար նոր ուղիներ ու ծրագրեր ամեն տարի են գործարկվում։ Կապը դեռ երբեք այսքան արագ ու հասանելի չի եղել, միաժամանակ մենք էլ դեռ երբեք այսքան վերահսկելի չենք եղել։ Մեր գործողությունները համացանցում մեր մասին ամեն ինչ են պատմում՝ ինչ ենք սիրում, ինչով ենք հետաքրքրված, որոնք են մեր ուժեղ ու թույլ կողմերը, որտեղ ենք եղել, ում հետ ենք հանդիպել։

Բաց կրծքերն այսօր ավելի եկամտաբեր են, քան երբևէ

Համացանցային առաջընթացին զուգահեռ նոր մասնագիտություններ ստեղծվեցին, զարգացավ բլոգինգը, SMM-շիկների պահանջարկը մեծացավ, իսկ եթե ուզենաք լրագրող դառնալ` բավական է Facebook-ում մի քանի «ստատուս» գրել։

Համացանցը նաև գումար վաստակելու նոր հնարավորություններ է տվել։ Կարելի է նույնիսկ ոչ մի տաղանդ չունենալ, փոխարենը եթե գեղեցիկ մարմին ամեն ինչ կապահովի. անհրաժեշտ են միայն չափազանց անկեղծ լուսանկարներ, հետևորդների մեծ բանակ և գումար վաստակելն այնքան հեշտ է։ Այդպես են ծնվել «ինստագրամյան ու ֆեյսբուքյան աստղերը», որոնց մեկ հրապարակումը գումար արժե։

Նորաձևություն

Տասը տարի առաջ ինչ-որ տեղում տեսել էի ծնկի հատվածում թեթև մաշված ջինս։ Անկեղծ ասած` շատ էի հավանել։ Տուն եկա, վերցրեցի իմ հին, մաշված ջինսե տաբատն ու սկսեցի ծնկի հատվածում այն ավելի մաշեցնել։ Ինձնից գոհ հագնվեցի, կանգնեցի մայրիկիս առաջ։ Մայրս սկսեց մտածել, թե ինչպես կարելի է այն կարել։ Մինչ ես բացատրում էի, որ դա նորաձև է, հետաքրքիր է, իմ ջինսե շալվարն ու նորաձևության վերջին ճիչով հագնվելու երազանքս, մայրիկի ձեռքով, հայտնվեցին աղբարկղում։ Իսկ այսօր խանութներում վաճառվող ջինսե տաբատների մեծ մասը պատռված է։

Ակնոցավոր կենսաբանը՝ որպես գիտափորձի սխալ. երբ եղևնիները ծնվում էին ատելյեներում

Այն, ինչը տարիներ առաջ անտուններն էլ չէին հագնի՝ չափազանց մաշված համարելով, հիմա ուրախությամբ կրում են մեծահարուստներն ու երիտասարդները։ Այսօր ամեն մեկն իր ոճն ունի՝ կապույտ մազեր, փիրսինգ, կարմիրի և էլեկտրիկ կապույտի համադրություն։ Ոչինչ այլևս որևէ մեկին չի հետաքրքրում և չի զարմացնում։

21-րդ դարի երկրորդ տասնամյակը Հայաստանի համար

Այս տասնամյակը պատմական էր մեր երկրի համար։ Հենց 2010 թ․-ին մեկնարկեց ավտոտրանսպորտային միջոցների պարտադիր ապահովագրությունը՝ ԱՊՊԱ-ն։

Посетитель со смартфоном на стенде Samsung на Mobile World Congress (26 февраля 2019). Барселона - Sputnik Արմենիա
Samsung-ը պատրաստվում է երեք էկրանով սմարթֆոն արտադրել

Իսկ 2015թ․-ին սպասում ու պատրաստվում էր համայն հայությունը ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի տարբեր երկրներում։ Ապրիլի 12-ին Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագ մատուցեց։

Պատարագի ընթացքում Հռոմի պապը մեծարեց սուրբ Գրիգոր Նարեկացուն՝ նրան շնորհելով «Տիեզերական եկեղեցու վարդապետ» տիտղոսը, որին մինչ օրս արժանացել է ընդամենը 35 մարդ։ Ապրիլի 24-ին տեղի ունեցավ Ցեղասպանության զոհ դարձած մեկուկես միլիոն հայերի սրբադասման արարողությունը։ 

Մերկապար, ջինս ու սթեյք. արդյո՞ք ԽՍՀՄ–ում սեքս կար

Վերջին տասնամյակում մենք նորից իսկական պատերազմ տեսանք ու հաղթեցինք։ 2016թ․-ի ապրիլյան դեպքերը սթափեցրին ու հիշեցրին, որ 21-րդ դարի երկրորդ տասնամյակում էլ պատերազմը դեռ չի ավարտվել։

Եվ վերջապես, այս տասնամյակում «Նիկոլի թիվ» արտահայտությունը դադարեց Նիկոլայ Ցարի ժամանակները հիշեցնել …

Լրահոս
0