00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անասնաբույժից մինչև ալպինիստ. ինչպես Գևորգը Էջմիածնից Հիմալայներ ու Կիլիմանջարո հասավ

© Photo : provided by Gevorg GasparyanГеворг Гаспарян на Гималаях
Геворг Гаспарян на Гималаях - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը տարեցտարի ավելի է հետաքրքրում արշավների, լեռնագնացության սիրահարներին։ Մեր երկիրն ունի «top destination» դառնալու բոլոր հնարավորությունները։ Համակցված տուրերի դեպքում էլ հաճախ զբոսաշրջիկները Հայաստանը հարևան երկրներից ավելի շատ են հավանում։

Սկսեց Արա լեռից, հասավ մինչև Հիմալայներ ու Կիլիմանջարո։ Մասնագիտությամբ անասնաբույժ Գևորգ Գասպարյանը գրեթե 9 տարի է` նվաճում է հայաստանյան ու աշխարհի հայտնի լեռնագագաթները։ «Նվաճել» բառի հետ Գևորգը համաձայն չէ։ Լեռնագնացներն ասում են` լեռնագագաթները չեն նվաճվում։ Դրանք թույլ են տալիս մի քանի րոպե կանգնել, ապա ձյունը կամ քամին մաքրում են բոլոր հետքերը։

© Photo : provided by Gevorg GasparyanԳևորգ Գասպարյանն ու ընկերները, Արարատ լեռ
Անասնաբույժից մինչև ալպինիստ. ինչպես Գևորգը Էջմիածնից Հիմալայներ ու Կիլիմանջարո հասավ - Sputnik Արմենիա
Գևորգ Գասպարյանն ու ընկերները, Արարատ լեռ

Ամեն ինչ սկսվեց արշավներից. հանգստյան օրերին Գևորգն ընկերների հետ Հայաստանում արշավներ էր կազմակերպում։ Այնքան սիրեց, որ մտածեց` անասնաբուժությանը զուգահեռ նաև տուրիզմով զբաղվել։ Իր սերն արշավների նկատմամբ որոշեց ավելի պրոֆեսիոնալ հիմնավորել, մասնակցեց համապատասխան դասընթացների ու որոշեց նաև որպես գիդ աշխատել։ Արշավներին զուգահեռ մեկնարկեց նաև Գևորգի «լեռնային ուղին»։

© Photo : provided by Gevorg GasparyanԳևորգ Գասպարյանն ու ընկերները, Նեմրութ
Անասնաբույժից մինչև ալպինիստ. ինչպես Գևորգը Էջմիածնից Հիմալայներ ու Կիլիմանջարո հասավ - Sputnik Արմենիա
Գևորգ Գասպարյանն ու ընկերները, Նեմրութ

Արա լեռ, Արագած, Գեղամա լեռներ, հետո հասավ Արարատ։ Այստեղից սկսվեց Գևորգի` «համաշխարհային լեռնագագաթների նվաճման պատմությունը»` Կազբեկ, Մոնբլան, Էլբրուս, Հիմալայներ, իսկ ընդամենը օրեր առաջ Տանզանիայից է վերադարձել։ Աֆրիկայի ամենաբարձր կետը` Կիլիմանջարոն, գումարվեց այն լեռնագագաթների թվին, որոնք Գևորգին «թույլ են տվել» կանգնել այդ բարձունքում։

© Photo : provided by Gevorg GasparyanԳևորգ Գասպարյանն ու ընկերները բարձրանում են Արարատ լեռ
Անասնաբույժից մինչև ալպինիստ. ինչպես Գևորգը Էջմիածնից Հիմալայներ ու Կիլիմանջարո հասավ - Sputnik Արմենիա
Գևորգ Գասպարյանն ու ընկերները բարձրանում են Արարատ լեռ

«Տանզանիայում մեր գիդի հետ էինք զրուցում։ Ասացինք, որ Հայաստանից ենք։ Հարցրեց` մե՞ծ երկիր է։ Ասացինք` դե, ՀՀ ներկայիս տարածքը  33.000 քառ. կմ է։ Ասաց` փոքր եք, Տանզանիան մոտ 950 հազար քառ. կմ է։ Ընկերս հարցրեց` «իսկ դուք այստեղ կինո, թատրոն գնու՞մ եք»։ Նա պատասխանեց` ոչ։ Ընկերս էլ ասաց` իսկ Հայաստանում դեռ մ.թ.ա. 1-ին դարում Արտավազդ Բ–ն արդեն թատրոն էր հիմնել»,– պատմում է Գևորգն ու ավելացնում, որ աշխարհում ճամփորդող յուրաքանչյուր հայ նաև իր երկրի դեսպանն է։ Ճամփորդությունների ժամանակ Գևորգն ու ընկերներն ամենուր Հայաստանի դրոշն են ծածանում ու մեր երկրի մասին պատմում։ Նախորդ տարի արշավում էին Հարավային Ամերիկա և նույնիսկ Մաչու Պիկչու հասան։

© Photo : provided by Gevorg GasparyanԳևորգ Գասպարյանն ու ընկերները, Պերու, Մաչու Պիկչու
Անասնաբույժից մինչև ալպինիստ. ինչպես Գևորգը Էջմիածնից Հիմալայներ ու Կիլիմանջարո հասավ - Sputnik Արմենիա
Գևորգ Գասպարյանն ու ընկերները, Պերու, Մաչու Պիկչու

Յուրաքանչյուր արշավ, լեռնային վերելք, իր դժվարություններն ու ռիսկերն ունի։ Անկեղծանում է` երբեմն գիշերով այնպիսի վտանգավոր ճանապարհներ են հաղթահարում, որ երբ լույսը բացվում է և հետդարձի ճանապարհն են բռնում, մտածում են` ինչպես են այդտեղով անցել ու ողջ մնացել։

© Photo : provided by Gevorg GasparyanԳևորգ Գասպարյանն ու ընկերները, Նեպալ, Նամչե-Բազար
Անասնաբույժից մինչև ալպինիստ. ինչպես Գևորգը Էջմիածնից Հիմալայներ ու Կիլիմանջարո հասավ - Sputnik Արմենիա
Գևորգ Գասպարյանն ու ընկերները, Նեպալ, Նամչե-Բազար

Խոստովանում է, որ ալպինիզմը բավականին թանկ հաճույք է` սկսած անհրաժեշտ տեխնիկայից, սարքավորումներից մինչև ուղևորություններ, կեցություն։ Պետք է խնայես, մտածված ծախսեր անես, որպեսզի դրված նպատակիդ հասնես։ Ճամփորդելուց բացի, Գևորգը նաև Հայաստանում տարբեր երկրներից զբոսաշրջիկների է հյուրընկալում։ Ասում է` մեր երկիրը տարեցտարի ավելի է հետաքրքրում արշավների, լեռնագնացության սիրահարներին։ Այս տարվա համար նա արդեն մոտ մեկ տասնյակ տարբեր խմբեր հյուրընկալելու պայմանավորվածություն ունի։

© Photo : provided by Gevorg GasparyanԳևորգ Գասպարյանն ու ընկերները` Արագածի գագաթին
Անասնաբույժից մինչև ալպինիստ. ինչպես Գևորգը Էջմիածնից Հիմալայներ ու Կիլիմանջարո հասավ - Sputnik Արմենիա
Գևորգ Գասպարյանն ու ընկերները` Արագածի գագաթին

Հայաստանը հնարավորություն ունի դառնալու «top destination»։ Նրա խոսքով` մեր երկիրը գրավիչ է հատկապես նրանով, որ այստեղ յուրաքանչյուր տարածաշրջան տարբերվում է` լանդշաֆտով, բնության բազմազանությամբ, կոլորիտով։ Հպարտությամբ է նշում` զբոսաշրջիկներ են լինում, որ դեպի Հայաստան և հարևան երկրներ համակցված տուրեր են անում, և առավել սիրում են Հայաստանը, որովհետև այստեղ բնությունից բացի նաև հարուստ մշակույթ կա։ Ամեն քայլափոխի խաչքար է, ժայռի քերծին կանգնած մի հրաշալի եկեղեցի...

© Photo : provided by Gevorg GasparyanԳևորգ Գասպարյանն ու ընկերները Վայոց ձորում
Անասնաբույժից մինչև ալպինիստ. ինչպես Գևորգը Էջմիածնից Հիմալայներ ու Կիլիմանջարո հասավ - Sputnik Արմենիա
Գևորգ Գասպարյանն ու ընկերները Վայոց ձորում

Քանի որ արշավական բազմաթիվ երթուղիներ Վայոց Ձորով են անցնում, մի օր էլ Գևորգը մտածեց արշավականների համար Եղեգիսի կիրճում հյուրատուն հիմնել։ Ընկերների հետ ուսումնասիրեցին աշխարհի փորձն ու գտան յուրահատուկ լուծում` հյուրատուն կոնտեյներներով։ Հետո էլ այն ձևավորեցին, այսպես ասած, ձեռքի տակ եղածով` առանց ավելորդությունների, մինիմալիստական ոճով։ Այդպես և Վայոց Ձոր եկող արշավականների գիշերակացի հարցը լուծվեց, և տեղացի մոտ մեկ տասնյակ մարդկանց համար աշխատատեղ ստեղծվեց։

© Photo : provided by Gevorg GasparyanԳևորգ Գասպարյան և Վահան Ղազարյան. Հիմալայներ
Անասնաբույժից մինչև ալպինիստ. ինչպես Գևորգը Էջմիածնից Հիմալայներ ու Կիլիմանջարո հասավ - Sputnik Արմենիա
Գևորգ Գասպարյան և Վահան Ղազարյան. Հիմալայներ

Գևորգն ասում է, որ առաջիկայում իրեն սպասում են Խան Տենգրին` Տյան Շանի լեռնագագաթներից մեկը, իր 7010 մետր բարձրությամբ և Ակոն Կագուան` Հարավային Ամերիկայի ամենաբարձր կետը` 6960 մետր բարձրությամբ։ Խոստանում է, որ Հիմալայների ամենաբարձր գագաթը` Էվերեստը, բարձրանալուց հետո «թոշակ կանցնի»։ Մինչ այդ շարունակում է որպես անասնաբույժ աշխատել, աշխարհի տարբեր երկրներից ժամանած մարդկանց Հայաստանի գրավչությունը ներկայացնել ու իր համար  աշխարհի գաղտնիքները բացահայտել։

Լրահոս
0