00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հովիվյանին վերադարձրին, իսկ էշը մնաց. ինչպես նույն կարգախոսը երեք անգամ փրկեց Հայաստանը

© Sputnik / Aram NersesyanСитуация на проспекте Баграмян (16 апреля 2018). Ереван
Ситуация на проспекте Баграмян (16 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիրը պատմում է Հայաստանում բողոքի շարժումների ակունքների մասին խորհրդային շրջանում և արդեն անկախություն ձեռք բերելուց հետո։

«Ամեն ինչ սկսվեց 1987թ.-ին Թատերական հրապարակից, իսկ թե ինչով և երբ կավարտվի, Աստված գիտի»,-նշեց ընկերս, որը դիտում էր զայրացած անասնապահների ելույթները կառավարության շենքի դիմաց։

Այդքան էլ այդպես չէ։ Ամեն ինչ սկսվեց 1960թ.-ին, երբ հայկական ֆուտբոլի ծագող աստղ Սաքո Հովիվյանին զորակոչեցին բանակ և տարան Մոսկվա՝ խաղալու ԲԿՄԱ ակումբում։ Ահա այդ ժամանակ մարդիկ առաջին անգամ փողոց դուրս եկան և պահանջեցին վերադարձնել նրան։ Աղմուկ, աղաղակ, «Հովիվյանը մերն է» կոչեր...

Саркис Овивян - Sputnik Արմենիա
Ինչպես Վազգեն Առաջինն ու մարշալ Բաղրամյանը Հովիվյանին վերադարձրին հայկական ֆուտբոլ

Կոմկուսի առաջին քարտուղար Յակով Զարոբյանը զանգել է Կրեմլ՝ երկրի առաջին դեմքին, իրենց խոսքն են ասել Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն առաջինը, ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանը և Հովիվյանին վերադարձրել են Երևան։

Ուրախ է եղել։

Բողոքի հերթական զանգվածային շարժումը սկսվել է 1987թ.-ին և ավելի նշանակալի առիթով։ 1965թ.-ի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցի օրը, հայերը դուրս են եկել փողոց, այնուհետև հավաքվել օպերայի հրապարակում (այդ ժամանակ՝ «Թատերական»)։ Ոչ ոք չի հաշվել, թե քանի մարդ է հավաքվել, ուստի բավարարվենք «շատ» ասելով։

Թավշյա վերմակ՝ ծծմբական թթվում լողալ կարողացողների համար. հավակնորդները շատ են

Յուրաքանչյուրն իր հիշողությունն ունի, թե «ինչպես է դա եղել»։ Ներկայացնելով իմ անձնականը՝ խոստովանեմ․ այդ ժամանակ դա ավելի շատ հետաքրքրասեր, քան իրադարձություններում ներքաշված երիտասարդի հայացք էր կողքից։ Հարցը միայն այն չէ, որ ես խորհրդային իշխանության ընդդիմության մեջ չէի մտնում, չէի մասնակցում ազգային-ազատագրական շարժմանը, արգելված գրականություն չէի տարածում։

Խնդիրը դպրոցական և բարձրագույն կրթության թերությունն էր, որը Հայաստանի կյանքի պատմական իրադարձությունները թողել էր դասագրքի շրջանակներից դուրս, ինչպես նաև այն, որ Ստալինի կոշտ ձեռքին ծանոթ ավագ սերունդը շրջանցում էր այն ամենը, ինչը չէր համընկնում կուսակցության դիրքորոշման հետ։ Հայոց ցեղասպանությունը չէր համընկնում։

Դրա մասին (այդ ժամանակ օգտագործվում էր «կոտորած» բառը) մենք, իհարկե, լսել էինք, բայց խիստ սահմանափակ ձևով՝ չխորանալով մանրամասների մեջ։ Եվ հանկարծ գարնանը տեղի է ունենում նման բան՝ շփոթեցնելով իշխանություններին, որոնք անակնկալի են գալիս։

Անսովոր էր։

ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի նախագահ Վլադիմիր Սեմիչաստնու հաղորդագրություններից՝ ուղղված Կոմկուսի կենտկոմի քարտուղար Պյոտր Դեմիչևին․ «Ապրիլի 24-ին Երևանում առավոտից ուշ երեկո Լենինի անվան հրապարակում, Կոմիտասի անվան այգում և այլ վայրերում առաջացել են տարերային ցույցեր, որոնց մասնակցել է երեքից ութ հազար մարդ: Ցույցերի ժամանակ ելույթ ունեցած մարդիկ պահանջել են վերադարձնել Հայաստանի հողերը և արդարացի լուծում տալ «հայկական հարցին»»։

События в Ереване в 1988 году - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
ՄԵՆՔ. Թատերական հրապարակ

«Երեքից ութ հազարի» վերաբերյալ կասկածներ կան․ թվում է` ավելի շատ էին։ Իհարկե, 80-ականների սկզբին, առավել ևս` 2018թ.-ի գարնանը հավաքված մարդկանց թվին չէր հասնում, բայց Թատերական հրապարակում ասեղ գցելու տեղ չկար, իսկ դա արդեն ուրիշ թիվ է։

Ինչ եմ հիշում այդ ամենից։ Հրապարակում կանգնած էին մարդիկ, օպերայի թատրոնի շենքում նստած էին Ցեղասպանությանը նվիրված նիստի մասնակիցները։ Կանգնածներն ուզում էին հայտնվել այնտեղ, որտեղ նստածներն էին՝ հասկանալու համար, ինչի մասին է խոսքը։ Նրանց, բնականաբար, ներս չթողեցին։ Շենքի մոտ հրշեջ մեքենաներ էին կանգնած, և երբ բազմությունը շարժվեց կոտրված դռների մոտ, սկսեցին ջուր ցանել մարդկանց վրա, բայց դա կրքերը ոչ միայն չհանդարտեցրեց, այլ ավելի թեժացրեց։

Արցախը բե՞ռ է, թե՞ հաղթաթուղթ. Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության շրջանից մինչև մեր օրեր

Ինչն էր ապշեցրել․ Վազգեն Առաջինին, որը փորձում էր հանդարտեցնել զայրացած բազմությանը, ոչ ոք չէր ուզում լսել, նրան ուղղակի ստիպում էին լռել։ Այնինչ թվում էր` կաթողիկոսից բարձր հեղինակություն չկա․․․ Պարզվեց, որ որոշակի հանգամանքներում զգացմունքները հաղթում են բանականությանը։

Այդ ժամանակվա հաղորդագրություններից. «Օպերային թատրոնի մոտ ամբոխի գործողությունների հետ կապված՝ ձերբակալվել է մի քանի տասնյակ մարդ (նրանց շարքում էր նաև ՀՀ ապագա առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը.– Ս․Բ․)։ Սակայն բոլորին շուտով ազատ են արձակել, և ոչ մի քրեական գործ չի հարուցվել»։

Եվ դա ճիշտ որոշում էր։

Հաջորդ տասնամյակներին Երևանի հրապարակներում և փողոցներում զանգվածային կուտակումներ և զգալի ցնցումներ չեն եղել մինչև 1987թ.-ը։

Եվ կրկին Թատերական հրապարակը՝ որպես այլակարծության հետ քաղաքային միջավայրի համադրության խորհրդանիշ։ Սկսվեց մթնոլորտը չաղտոտելու` էկոլոգիապես մաքուր կոչերից, ավարտվեց Ադրբեջանի ենթակայությունից Արցախի դուրս գալով և ԽՍՀՄ-ից Հայաստանի առանձնանալով։

Փաշինյանը սպանդանոցների հարցի համար վերջնաժամկետ սահմանեց և հայտնեց իր որոշումը

Мардакертский район, Карабах, 1992 год - Sputnik Արմենիա
Ինչու ԽՍՀՄ ղեկավարությունը Բաքվի հետ ձեռք ձեռքի տված քաշեց «Օղակը»

Բազմահազարանոց ցույցեր, ամբիոններից վառվող աչքերով ելույթ ունեցող հռետորներ, գործադուլ-հացադուլներ, չտրորված սիզամարգերով համընդհանուր հիացմունք, մեգաֆոնների պահանջարկ, որը զգալիորեն գերազանցում էր առաջարկը։ Երկու ցուրտ ձմեռ, երեք քաղցած տարի, բազմաթիվ չիրագործված սպասումներ։

Դժվար էր։

Այնուհետև մարդկանց ազատ կամարտահայտման համար «Թատերականը» փոքր թվաց, և վաղուց ծանոթ «Պահանջում ենք»-ը սկսեց հնչել Հանրապետության հրապարակից։ «Քայլ արա, մերժիր Սերժին»։ Սարգսյանին մերժեցին։

Հասկանալի էր։

Մեր օրեր։ Հանրապետության հրապարակ։ «Իմ ֆերմայում միայն մի էշ կա, դա ես եմ», - գյուղացու անկեղծ խոստովանությունից, որն աջակցել է նոր իշխանությանը, իսկ հիմա դժգոհ է անասունի մորթի նոր կարգից։

Արդեն 21-րդ դարն է։

Իսկ դուք իմ վարկը կմուծե՞ք. ֆերմերները բողոքի ակցիա են կազմակերպել կառավարության մոտ

Լրահոս
0