00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սարոյան եղբայրներ», կամ երբ «պրո» և «հակա» փաշինյանական կռիվները ընտանիք են քանդում

© Sputnik / А. Кочар / Անցնել մեդիապահոցКадр из художественного фильма "Братья Сарояны"
Кадр из художественного фильма Братья Сарояны - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հանրության երկու ճամբարի բաժանվելը՝ ներկա իշխանությունների կողմակիցների և ընդդիմախոսների, շատերին է անհանգստացնում։ Sputnik Արմենիայի սյունակագիրը զուգահեռներ է անցկացնում Հայաստանում այժմյան իրադարձությունների և անցած դարի 20-ականների իրավիճակի միջև։

Ռեժիսորները ֆիլմ էին նկարում անցյալի մասին, բայց պարզվեց՝  ներկայի մասին է։ Այն առումով, որ «սպիտակներ» և «սևեր» բաժանումը գոյություն ուներ նաև 100 տարի առաջ, այնպես որ մեծ չափազանցություն է համարել, թե այսօր կատարվողը նախադեպ չունի։ Ունի։ Կարճ ասած՝ դիտեք «Սարոյան եղբյարներ» ֆիլմը և մտածեք։ 

Директор Фонда Открытого Общества Армении Лариса Минасян на пресс конференции (29 января 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Իրարանցում Սորոսի հիմնադրամում. կոչ են անում չմասնակցել «հակահեղափոխությանը»

Դժվարությամբ կարելի է հավատալ (եթե, իհարկե, այն տարիներին չեք ապրել), որ դաշնակկցները, որոնք այսօր կարող են ձեր հարևանները կամ գործընկերները լինել, հանդիսանալ հաջողակ գործարարներ, 60-ականներին դասվում էին ժողովրդի թշնամիների շարքին, որոնք խանգարում էին Սովետական Հայաստանին երջանիկ ապագա կառուցել։

Որպեսզի անհանդուրժողականության աստիճանը, որը ժամանակ առ ժամանակ ատելության էր վերածվում, հասկանալի լինի, ահա մի քանի տող «Սարոյան եղբայրներ» ֆիլմի՝ այն ժամանակվա թերթերից մեկում տպված համառոտ բնութագրից․

«Ծանր և ողբերգական էին Հայաստանի համար այդ ժամանակները։ Դաշնակցական կառավարության արկածախնդիր քաղաքականությունը հայ ժողովրդին լիակատար ոչնչացման վտանգի առաջ էր կանգնեցրել։ Բոլշևիկները, ընդհատակյա հեղափոխական կոմիտեն պայքարում էին Հայաստանում սովետական իշխանության հաստատման համար»։

«Ձևական պայքարում մենք անելիք չունենք». 2 ընդդիմադիր կին պատգամավոր հրաժարվում են աշխատել

Այսպիսվ՝ մի կողմն իբր բնաջնջման վտանգի առաջ էր կանգնեցնում, մյուս կողմն իբր բարգավաճման համար էր պայքարում։ Եղբայրներից մեկը՝ Գևորգը, դաշնակցական էր, հետևաբար՝ խոչընդոտում էր Խորհրդային իշխանության հաստատմանը, մյուսը՝ Հայկը, բոլշևիկ էր, ուրեմն՝ ժողովրդի երջանկության ջատագով։ Նրանց միջև կանգնած էին մայրը, որի համար երկու որդին էլ հավասարաչափ թանկ էին, պապը, որը պաշտում էր Հայկին ու Գևորգին, բայց համակրում և անգամ օգնում էր բոլշևիկներին, հարազատները և անգամ պարզապես ծանոթները, որոնք վառ արտահայտված քաղաքական ուղղվածություն չունեին։

Гарик Керян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
«Քաղաքական շահը թույլ չի տալիս համախմբվել մեկ տանիքի տակ». Քեռյանը` «ոչ»–ի շտաբի մասին

Կինոսյուժեի դրաման նրանում է, որ ինչ-որ պահի եղբայրների քաղաքական լատենտ հակամարտությունը անկառու է դառնում, և քանի որ ոչ մեկը չի ուզում զիջել՝ Սարոյանները բռունցքներով հարձակվում են իրար վրա։ Հետո զոհվում են։ Երկուսն էլ։ Հայկին գնդակահարում են դաշնակցականները, Գևորգին՝ նույնպես դաշնակցականները, որովհետև նրա աչքերը սկսում են բացվել և կարող էր հանկած անցնել բոլշևիկների կողմը։

102 րոպե էկրանային ժամանակ, երբ եղբայրը կռվում է եղբոր դեմ, որտեղ մի կողմից մերոնք են, մյուս կողմից՝ օտարները, որտեղ մարդիկ չգիտեն՝ ում հավատալ և ով է իրականում փրկում Հայրենիքը, բայց նրանք բոլորը հայեր են և բոլորն ուզում են լավ ու հանգիստ ապրել։ Այդ մասին է ֆիլմը։

Անցած դարի 20-ականների՝ ամենևին ոչ թավշյա հեղափոխական կրքերը և 2018թ․-ի «թավշյա հեղափոխությունը». ի՞նչ ընդհանրություն ունեն դրանք, բացի իշխանության փոփոխությունից։ Հասարակությունը ճեղք է տվել, ոմանք նոր իշխանության կողմից են, ոմանք՝ դրա դեմ, երրորդները նույնպես կողմնակից են, բայց վերապահումներով, չորրորդները կողմնակից են մեկընդմիշտ և առանց որևէ վերապահման, հինգերորդներն ընդհանրապես անիշխանության, որպես կարգուկանոնի սկզբնաղբյուրի, կողմնակից են։ 

Հնարավոր է` ՀՀԿ–ն ինքը «սևերի» և «սպիտակների» բաժանում նախաձեռնի. քաղտեխնոլոգ

Ընդհանուր առմամբ զարմանալու բան չկա, նման բաներ տեղի են ունենում եթե ոչ միշտ, ապա շատ հաճախ, և եթե ոչ ամենուր, ապա շատ երկրներում։ Անհանգստացնող է այսպես ասած քաղաքական սլաքների տեղափոխումը ընտանեկան հարաբերությունների վրա, երբ, պայմանականորեն, եղբայրները, քույրերը, մայրեր-դուստրերը, երկու ճամբարի բաժանվելով, միմյանց գայլի հայացքով են նայում և քաղաքական հակառակորդներ են դառնում։ Երբ երեք մարդուց չորսը միմյանց թշնամի են։

Երբ «պրո» և «հակա» փաշինյանական հեռուստահաղորդումներ դիտելը դառնում է մի տեսակ ընտանեկան սպորտաձև, որտեղ մի կողմի երկրպագուները պատրաստ են ջարդել մյուս կողմի երկրպագուներին։ Բայց եթե մարզադաշտում աղմկեցին ու ցրվեցին, ապա ո՞ւր գնալ, երբ մի տանիքի տակ են ապրում։

Հեղափոխություն տեղի ունեցավ զուտ իշխանության մասով, համակարգը պահպանվեց. Ավետիսյան - Sputnik Արմենիա
«Հեղափոխություն տեղի ունեցավ զուտ իշխանության մասով. համակարգը պահպանվեց». Ավետիսյան

Հայհոյանքների և վիրավորանքների հոսանքին դիմակայելու առումով շատ տեղին է ԱԱԾ-ի՝ վերջերս կայացրած որոշումը՝ հայտնաբերել սոցցանցերում այն էջերը, որտեղ բռնություն է քարոզվում, հնչում են վիրավորանքներ Հայաստանի և Արցախի ղեկավարության, հանրապետության նախագահների, քաղաքական կուսակցությունների և դրանց առաջնորդների հասցեին։

 «Սարոյան եղբայրների» ստեղծողները մտածել անգամ չէին կարող, որ տասնամյակներ անց (ֆիլմի պրեմիերան կայացել է Երևանում 1969թ․-ին) Հայաստանում բազմաթիվ կուսակցություններ կլինեն, «Դաշնակցությունը», որին բոլոր հնարավոր բառերով հայհոյում էին, կդառնա առաջնայիններից մեկը, իսկ «Կոմունիստականը»՝ «մեր բոլոր հաղթանակների ոգեշնչողն ու կազմակերպիչը», ոչինչ չի անի ու դանդաղ կկազմաքանդվի։ Կյանքը գնում է իր հունով, և շատ բան է փոխվում։ 

Ինչ վերաբերում է «Սարոյան եղբայրերին» (սցենարի հեղինակ՝ Գուրգեն Բորյան, ռեժիսորներ՝ Խորեն Աբրահամյան, Ֆունզե Դովլաթյան, Արկադի Հայրապետյան), Անդրկովկասի հանրապետությունների և Ուկրաինայի կինոփառատոնում ֆիլմն արժանացել է գլխավոր՝ «Պրոմեթևսի գավաթ» մրցանակին և Հայկական ԽՍՀ Պետական մրցանակին։ Այն ժամանակվա համար քիչ պարգևներ չէին։

Լրահոս
0