00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:26
3 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
46 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Սուրեն Սուրենյանց
Բրյուսելյան հանդիպումից առաջ ՀՀ վարչապետի խոսույթն ավելի պարտվողական է դարձել. Սուրեն Սուրենյանց
09:47
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:40
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եվ բոյկոտը կոչվեց կապիտանի անունով

© AP Photo / Hakob BerberyanРеферендум по конституционным поправкам, одобренным Западом, но бойкотированных оппозицией (27 ноября 2005). Еревaн
Референдум по конституционным поправкам, одобренным Западом, но бойкотированных оппозицией (27 ноября 2005). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Քվեարկությանը մասնակցելու ձևերից մեկը քվեարկությանը չմասնակցելն է։ Խոսքն այն մարդկանց մասին չէ, որոնք ավանդաբար չեն գնում ընտրատեղամաս` նախընտրելով քվեարկության օրը նստել թաղի գարեջրատանը և վիճաբանել «Բարսելոնայի» ու «Ռեալի» առավելությունների շուրջ։
Եվ բոյկոտը կոչվեց կապիտանի անունով

Խոսքը ակտիվ չմասնակցության մասին է, որը գրեթե ողջ աշխարհում ունի նույն անվանումը՝ բոյկոտ։

Բոյկոտը կարող է ընկալվել նույնիսկ որպես քաղաքացիական անհնազանդության ձև, մանավանդ այն երկրներում, որտեղ քվեարկելը պարտադիր է։ Այսինքն` ընտրողն ասում է՝ այո, նույնիսկ տուգանք կվճարեմ, բայց սկզբունքորեն չեմ գնա ընտրությունների։ 2010 թվականին Թասմանիայում կայացած ընտրություններում 6000 մարդու տուգանեցին 26 դոլարով։

Осень в Ереване - Sputnik Արմենիա
Ինչու է կնոջ միտքն ավելի մաքուր, քան տղամարդունը

Ո՞վ է բոյկոտը։ Այո, ոչ թե ինչ է, այլ ով է։ Նախանցած դարի վերջին անգլիացի լորդերից մեկի ունեցվածքի կառավարիչը Իռլանդիայում կապիտան Չարլզ Բոյկոտն էր։ Տեղացիները նրան չէին սիրում, այնքան չէին սիրում, որ 1880 թվականին Իռլանդիայի հողագործների լիգան կոչ արեց բոյկոտել կապիտան Բոյկոտին։ Տեղացիները հաճույքով արձագանքեցին այդ հորդորին։

Հարևանները նրա հետ չէին շփվում, նույնիսկ չէին խոսում, խանութները հրաժարվում էին նրան որևէ բան վաճառել, իսկ եկեղեցում պատարագի ժամանակ նրա կողքին որևէ մեկը չէր նստում։ Եվ կապիտանը ստիպված թողեց ու հեռացավ, բայց մնաց պատմության մեջ, որովհետև հենց նրա անունով բոյկոտը կոչվեց բոյկոտ։

© Photo : Leslie Ward / Public domainՉարլզ Բոյկոտ
Եվ բոյկոտը կոչվեց կապիտանի անունով - Sputnik Արմենիա
Չարլզ Բոյկոտ

Ինչպես են էստոնացիները քվեարկում ու անվճար երթևեկում Տալլինում

Սա հաջողված բոյկոտի օրինակ էր։ Սակայն լինում են դեպքեր, երբ հնարավոր չէ միանշանակ ասել՝ արդյոք բոյկոտը հաջողվել է։ Դրա վառ ապացույցը 1980 թվականի Մոսկովյան օլիմպիադան է։ Ավագ սերնդի ներկայացուցիչները կհիշեն՝ Խորհրդային Միության իշխանությունները զորք մտցրին Աֆղանստան, և Ամերիկան կոչ արեց բոյկոտել Մոսկվայում կայանալիք օլիմպիական խաղերը։ Երբ մայիսին վերջնականապես հայտնի դարձավ, թե քանի երկիր է միացել բոյկոտին, ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահ Ջիմի Քարտերը ելույթ ունեցավ հեռուստատեսությամբ և հայտարարեց՝ այսքան երկիր միացել է մեր կոչին, ուրեմն բոյկոտը լիովին հաջողվել է։ Դրանից երկու ժամ անց հեռուստատեսությամբ ելույթ ունեցավ ԽՍՀՄ ղեկավար Լեոնիդ Բրեժնևը և հայտարարեց՝ այսքան երկիր չի միացել ամերիկացիների կոչին, ուրեմն օլիմպիադայի բոյկոտը լիովին ձախողվել է։

Прилетающих на Итуруп самолетом остров всегда встречает ясной погодой и живописными видами из иллюминатора. А все от того, что в туман и низкую облачность самолеты на остров не вылетают. - Sputnik Արմենիա
Տվեք ինձ հինգ միլիոն դոլար, և ես կգտնեմ կործանված ինքնաթիռը

Քանի որ բոյկոտի մասին ենք խոսում, մի մեջբերում անեմ համացանցային հանրագիտարանից՝ Վիքիպեդիայից. «Համընդհանուր ընտրությունների ժամանակ ընտրողները կամ առանձին քաղաքական ուժեր երբեմն բոյկոտում են քվեարկությունը, որպեսզի դրսի աշխարհին ապացուցեն, որ ընտրությունները ոչ լեգիտիմ էին։ Սակայն այս մարտավարությունը կարող է աղետալի հետևանքներ ունենալ բոյկոտողների համար։ Քվեարկությանը չմասնակցելը հազվադեպ է հանգեցնում ընտրությունների արդյունքների զրոյացմանը, այնինչ բոյկոտողները դուրս են մնում իշխանական մարմիններից և հայտնվում են քաղաքական փակուղում»։

Թույլ տվեք բերել այս պնդման արդարացիության ամենահայտնի օրինակներից մեկը, որը վկայակոչում են միջազգային փորձագետները։ Ջամայկա։ 1983 թվական։ Խորհրդարանական ընտրություններ։ Երկրի հիմնական ընդդիմադիր ուժը՝ Ժողովրդական ազգային կուսակցությունը, կոչ արեց բնակիչներին բոյկոտել ընտրությունները։ Մարդիկ իրոք չգնացին։ Պատկերացրեք՝ երկրի 60 ընտրատարածքներից ընտրությունները կայացան միայն վեցում։ Մասնակցությունը կազմեց ընդամենը երկուսուկես տոկոս։ Այսինքն՝ գրեթե կատարյալ բոյկոտ։ Արդյունքը՝ իշխող Լեյբորիստական կուսակցությունը գրավեց Ջամայկայի պառլամենտի բոլոր 60 տեղերը։ Այսինքն՝ հարյուր տոկոսանոց մեծամասնություն։ Եթե ուզում եք, կարող եմ մի տասը այսպիսի օրինակ բերել աշխարհի ամենատարբեր երկրներից՝ Վենեսուելա, Իռլանդիա, Գամբիա և այլն։

Կյանքում քեզ քծնում են, իսկ սոցցանցում` հայհոյում. ցուկերբերգյան իրականության երանգները

Հիմա եթե ասեմ, որ անկախ Հայաստանում էլ այս գրեթե 30 տարվա ընթացքում բոյկոտը երբեք չի պսակվել հաջողությամբ, գիտեմ, որ հակադարձելու եք՝ բա 2003 թվականի Սահմանադրական հանրաքվեն։ Բոյկոտեցինք, ու չանցավ։ Իրոք, Սահմանադրական փոփոխություններն այն ժամանակ ընդունված կհամարվեին, եթե դրանց օգտին քվեարկեր մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրացուցակներում ընդգրկվածների մեկ երրորդը, ինչը չեղավ։

Цирковой спектакль OFU.Приземление - Sputnik Արմենիա
Արդյո՞ք այլմոլորակայինները կուտեն մեզ

Բայց կներեք, շատ եմ կասկածում, որ իշխանություններն այն ժամանակ խիստ շահագրգիռ էին, որ փոփոխություններն անցնեն, որովհետև կար եվրոպացիների բացասական գնահատականը։

Իրականում ակնհայտ էր, որ այն ժամանակ մեր հարազատ իշխանություններն առանձնապես չէին էլ ուզում, որ եվրոպացիների բացասական գնահատականին արժանացած Սահմանադրությունն անցներ, իսկ հետո վերամշակեցին այն և երկու տարի հետո շռնդալից անցկացրին 93 տոկոսով, չնայած, եթե հիշում եք, 2005-ի քվեարկությունը ստացավ «ուրվականների հանրաքվե» անվանումը, և նույնիսկ միջազգային դիտորդներն էին զարմանքով արձանագրում, որ ընտրատեղամասերում գրեթե մարդ չկար։ Իսկ դուք ասում եք՝ բոյկոտ։ Այո, բոյկոտը մեզ մոտ առնվազն մի անգամ պսակվել է հաջողությամբ, բայց դա եղել է այն ժամանակ, երբ կար իշխանությունների հստակ հրահանգը՝ թույլ տալ բոյկոտը։

Գրախանութներից ամենից հաճախ գողանում են Աստվածաշունչը, որում գրված է՝ մի գողացիր

Լրահոս
0