00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:26
3 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
46 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Սուրեն Սուրենյանց
Բրյուսելյան հանդիպումից առաջ ՀՀ վարչապետի խոսույթն ավելի պարտվողական է դարձել. Սուրեն Սուրենյանց
09:47
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:40
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ենգիբարյանի կյանքի սերը` «վհուկ» Բելլա Դարբինյանը

© Sputnik / Asatur YesayantsФотографии Леонида Енгибарова
Фотографии Леонида Енгибарова - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայտնի ծաղրածու, մնջախաղի դերասան Լեոնիդ Ենգիբարյանը, որը հայտնի է իր լեգենդար կրկեսային համարներով, այսօր կդառնար 82 տարեկան։ Իր կարճատև կյանքի ընթացքում նա շատ բան է տեսել, այդ թվում` իսկական սեր` հայտնի հայ երգչուհի Բելլա Դարբինյանի նկատմամբ։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Մնջախաղի հայտնի դերասան, ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյանը և ոչ պակաս հայտնի խորհրդային երգչուհի Բելլա Դարբինյանը ծանոթացել են 1960-ական թթ-ի սկզբին, Պրահայում, հյուրախաղերի ժամանակ։ Այդտեղ էլ սկսվել է նրանց սիրավեպը, որն ավելի ուշ վերածվել է մեծ և իսկական ընկերության։ Լեոնիդը նվաճել է Բելլային ոչ միայն իր տաղանդով, այլ նաև բարի սրտով։

Պրահայի հյուրախաղերը

Լեոնիդը սիրում էր կատակներ անել բոլորի հետ։ Նրա հումորը չի շրջանցել նաև Բելլային։ Համերգներից մեկի ժամանակ Բելլան և Լեոնիդը վիճել են, մնջախաղի դերասանը որոշել է կատակել նրա հետ։ Երգչուհին միշտ նյարդայնացել է բեմ դուրս գալուց առաջ։ Իմանալով դա` Լեոնիդը թաքուն մոտեցել է բարձրախոսին և երգի ընթացքում անընդհատ անջատել ու միացրել է այն։

Спутник_Юрий Гагарин – человек, первым побывавший в космосе. Кадры из архива - Sputnik Արմենիա
Թե ինչպես բարձն ու հայը օգնեցին Յուրի Գագարինին

«Մայրս մեծ սթրես է ապրել։ Համերգից հետո մտել է Լեոնիդի մոտ և ասել. «Լյոնյա, նայի՛ր, տե՛ս, դու էլ ես բեմ բարձրանալու ու տես, թե ինչ կլինի քեզ հետ»», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Բելլա Դարբինյանի դուստրը` «Օրակարգ» տեղեկատվական ծառայության համակարգող Թերեզա Կասյանը։

Նույն օրը Ենգիբարյանը վստահ դուրս է եկել Պրահայի բեմ` իր նշանավոր համարով և տապալել այն։ Հերթական անհաջող փորձից հետո Լեոնիդը հեռացել է բեմից։ Այդ դեպքից հետո Լեոնիդը Բելլային վհուկ է անվանել։

Պար` անձրևից հետո

Մի անգամ Բելլան, տեսնելով Ենգիբարյանի պատռված կոշիկները, նրբանկատորեն իմացել է նրա ոտքի համարը և կոշիկ նվիրել Լեոնիդին։

«Մայրս ասել է նրան, որ նա փոքր ոտքեր ունի, իսկ վրդովված Ենգիբարյանը պատասխանել է, որ 42 համարի կոշիկ է հագնում», — պատմեց Կասյանը։

Պրահայում զբոսնելու ժամանակ նրանք մնացել են անձրևի տակ։ Թրջված, սառած մտել են հայտնի բարերից մեկը։ Լեոնիդը Չեխոսլովակիայում ճանաչված և սիրված էր։ Ենգիբարյանին դիմավորել են ծափահարություններով և նրա համար երաժշտություն են միացրել։ Նա երգչուհուն հրավիրել է պարի։ Հաջորդ օրը Բելլան մեկնել է Երևան, իսկ Լեոնիդը հյուրախաղերով մնացել է Պրահայում։ Նա որոշել է ինչ-որ ծանոթի հետ գնալ նույն բարը։

© Sputnik / Ani LiparityanԼեոնիդ Ենգիբարովի տիկնիկը
Ենգիբարյանի կյանքի սերը` «վհուկ» Բելլա Դարբինյանը - Sputnik Արմենիա
Լեոնիդ Ենգիբարովի տիկնիկը

«Լեոնիդին կրկին դիմավորել են ծափահարություններով և միացրել նույն երաժշտությունը, որի տակ նա պարել էր մորս հետ։ Ենգիբարյանը դուրս է եկել դահլիճի կենտրոն, հանել մորս նվիրած կոշիկները, սեղմել դրանք կրծքին ու սկսել պարել», —ասաց Կասյանը։

Այդպես մնջախաղի վարպետը ցույց է տվել Բելլայի նկատմամբ սերն ու կարոտը։

Հանդիպում Երևանում

Անգամ հեռավորությունը չի խանգարել նրանց սիրել միմյանց, Լեոնիդը Մոսկվայում էր, Բելլան` Երևանում։ Սակայն Ենգիբարյանը ժամանակ է գտել և պարբերաբար այցելել նրան։ Ենգիբարյանը Բելլային ամուսնության առաջարկ է արել։

«Երբ Լեոնիդը մայրիկիս ամուսնության առաջարկություն է արել, Բելլան պատմել է դա Զաբել մորաքրոջը։ Նա նայել է մորս և ասել` մեզ միայն ծաղրածուն էր պակաս», — պատմեց Կասյանը։

Կատակով ասված այդ արտահայտությունը, կարծես, կանխորոշել է նրանց հետագա ճակատագիրը. Բելլան և Լեոնիդը մտերիմ ընկերներ են դարձել։ Վերջին անգամ նա եկել էր մորս մահից առաջ։ Նա այցելել է Դարբինյանի նոր տուն, որտեղ նույնիսկ կահույք չի եղել։ Ենգիբարյանը խոստացել է կահույք գնել Բելլայի տան համար։

Բելլա Դարբինյանը ծանր է տարել Լեոնիդի մահը և մինչև կյանքի վերջ ապրել իր սիրելի արտիստի մահվան ցավը սրտում։

Русская версия

Լրահոս
0