00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Էրեբունի» պատմահնագիտական թանգարանի տարածքում կհամտեսեն ուրարտական կերակուրներ

© Sputnik / Asatur YesayantsИсторико-археологический музей-заповедник "Эребуни"
Историко-археологический музей-заповедник Эребуни - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Էրեբունի-Երևանի» 2800-ամյակին ընդառաջ կարևոր նախագիծ է մշակվում, որն ավարտին կհասցվի ընթացիկ տարվա ավարտին։ Խոսքը «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի, «Շենգավիթ» հնագույն բնակատեղիի և Կարմիր բլրի մասին է, որոնց ուղղությամբ վերականգնողական աշխատանքներ պետք է արվեն։ Ծրագրերի մեջ է մտնում նաև ուրարտական խոհանոցի վերստեղծումը։

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի-Sputnik. Անհրաժեշտ է լարված աշխատել, որպեսզի մեր մայրաքաղաքի օրրանը կարողանանք պատշաճ ներկայացնել մեր հասարակությանը։ Այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեցին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը և «Երևաննախագիծ» ՓԲԸ տնօրեն Սիրեկան Օհանյանը։

«Նախագծային աշխատանքներն այս տարի կավարտվեն ամբողջությամբ, 2018 թվականին հնարավորինս շուտ կիրականացնենք ու պատշաճ մակարդակի կբերենք ամրակայման հնարավորությունները»,-ասաց «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը։

Sputnik Արմենիայի թղթակիցները հետաքրքիր փաստեր են պարզել «Էրեբունի» ամրոցի մասին - Sputnik Արմենիա
«Էրեբունի» հնագույն ամրոցը. ինչով է այն գրավում զբոսաշրջիկներին

Վերոնշյալ երեք վայրերը զբոսաշրջային զարգացման կենտրոններ դարձնելու համար թիրախային նպատակներ կան` պատմական վիճակ, դրա ճանաչողական ցուցադրությունը, ինչպես նաև ժամանակակից ձեռքբերումների առանձնահատկությունների ներկայացումը։

«Էսքիզային նախագիծը մշակված է, խնդիրը ներդրողների բացակայությունն է։ Հասկանալի պատճառներով ֆինանսական հնարավորություններ չկան, ուստի պետք է մտցնել մասնավորի բաղադրիչը։ Տվյալ երեք հնագիտական բնակավայրերն ընդգրկված են Երևանի զբոսաշրջային զարգացման ընդհանուր ծրագրի մեջ, աշխատանքները կընթանան փուլային տարբերակով` Էրեբունի, հետո Շենգավիթ, հետո Կարմիր բլուր»,-ասաց «Երևաննախագիծ» ՓԲԸ տնօրեն Սիրեկան Օհանյանը։

Որպեսզի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը կարողանա գոյատևել սեփական միջոցների հաշվին, տարածքում կգործի նաև սրճարան։ Եվ որ ամենահետաքրքիրն է` Գյուրջյանը խոստանում է, որ այնտեղ վերստեղծվելու է ուրարտական խոհանոցը։

«Մենք մտածում ենք այնտեղ վերստեղծել ուրարտական խոհանոցը, այն արդեն վերստեղծվում է մեր թանգարանում զետեղված գյուղատնտեսական այն արտադրանքի հենքի վրա, որը հայտնաբերվել է միջնաբերդի պեղումներից»,-ասաց Գյուրջյանը։

Պարզվում է` այս ծրագիրը կյանքի կոչելու համար թանգարանի աշխատակիցները համագործակցում են Հնագիտության ինստիտուտի բաժիններից մեկի հետ։ Այս հարցում օգնության կգան նաև հայտնի խոհարարները։ Ուրարտական խոհանոցի բաղկացուցիչ մաս կլինեն գինին ու գարեջուրը։ Գագիկ Գյուրջյանն ավելորդ չհամարեց հիշեցնել, որ հնագույն կարասների մեջ հայտնաբերվել են գարու հատիկներ։

Տեսակետ կա, որ ուրարտական խոհանոցի բարիքները համտեսելու համար աշխարհի տարբեր երկրներից զբոսաշրջիկներ կժամանեն։ Այդ գրավչությանը դժվար թե դիմանան։

 

Լրահոս
0