00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ձյունիկ Աղաջանյան
Արցախի վտարանդի կառավարության գոյությունը ՀՀ-ում ամենևին էլ սպառնալիք չէ.Աղաջանյան
09:48
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռեժիսոր Կարեն Հովհաննիսյան. «Ինձ մեկ էր` կմեռնեմ, թե՞ չէ»

© Фото предоставлено PR-службой телекомпании НТВРежиссер Карен Оганесян
Режиссер Карен Оганесян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայտնի ռուսաստանցի ռեժիսորը պատմել է, թե ինչպես է փոքր հայկական քաղաքից ընկել մեծ ռուսական կինո, ինչու մասնագիտական կրթություն չի ստացել ու որ հերոսի մասին է լինելու իր հաջորդ ֆիլմը։

Ալեքսեյ Ստեֆանով, Sputnik.

Ռեժիսոր Կարեն Հովհաննիսյանը մեծացել է Գյումրիում, սովորել` Երևանում, որից հետո Մոսկվա է տեղափոխվել։ Մոսկվայում, ինչպես ինքն է խոստովանում, լավ մարդկանց է հանդիպել, որոնք նրան ճիշտ ուղղություն են ցույց տվել։ Այդպիսի մարդկանցից մեկն էր իր սիրելի «Անապատի սպիտակ արևը» ֆիլմի ռեժիսոր Վլադիմիր Մոտիլը։ Նա համոզել է Հովհաննիսյանին չընդունվել ՎԳԻԿ, թեև վերջինս պատրաստվում էր դա անել, այլ խորհուրդ է տվել միանգամից աշխատանքի անցնել։

© Фото предоставлено PR-службой телекомпании НТВԿարեն Հովհաննիսյան
Режиссер Карен Оганесян - Sputnik Արմենիա
Կարեն Հովհաննիսյան

Ապագա ռեժիսորը լսել է վարպետին, ավարտել Յուրի Գրիմովի ռեժիսորական դասընթացներն ու միանգամից գնացել «Ցենտրալ փարթներշիփ» ռուսական կինոընկերության այն ժամանակվա տնօրեն Ռուբեն Դիշդիշյանի մոտ։ Կարենը պարզապես խնդրել է վստահել իրեն ֆիլմ նկարահանել։ Այդ պահին ընթացքի մեջ էր «Ես մնում եմ» ֆիլմի սցենարը, սակայն այն պետք է ուրիշը նկարահաներ։ 

«Ես ասացի Լևոն Ռուբենովիչին` տվե՛ք ինձ այդ սցենարը, եթե այդ ֆիլմը չնկարահանեմ` ուղղակի կմեռնեմ։ Հետո պարզվեց, որ դա գրավել էր նրան ու ինձ շանս տվեցին։ «Ես մնում եմ» ֆիլմը որոշեց ճակատագիրս. ես մնացի Մոսկվայում ու շարունակեցի ֆիլմեր նկարահանել։ Պարզապես, երբ ամբողջ սրտով մի բան ուզում ես, տիեզերքն օգնում է քեզ». – ասում է Կարեն Հովհաննիսյանը։

Кинорежисер Рубен Мамулян, актриса Мириам Хопкинс, Майклс Балкон и продюсер Кеннет МакГовен на съемке фильма Бекки Шарп. - Sputnik Արմենիա
Ինչու՞ պետք է ամաչեմ, որ հայ եմ․ Հոլիվուդի «կնքահոր» խոստովանությունը

Այդ ֆիլմի նկարահանմանը նախորդող իր կյանքի մոսկովյան շրջանը ռեժիսորը ստուգում է անվանում. նա ո՛չ աշխատանք ուներ, ո՛չ էլ գումար, ընկերներն առաջարկում էին նրան բիզնեսով զբաղվել, սակայն Հովհաննիսյաննը համառորեն ուզում էր ֆիլմեր ստեղծել։

Սովորում էր նկարահանման հարթակում

Արդեն առաջին ֆիլմի նկարահանման ժամանակ Կարենն աշխատում էր ռուսական կինեմատոգրաֆի այնպիսի աստղերի հետ, ինչպիսինն են Անդրեյ Կրասկոն, Ֆյոդոր Բոնդաչրուկը, Անդրեյ Սոկոլովը, Ելենա Յակովլևան և այլն։

«Մի կողմից ինձ` սկսնակ ռեժիսորին, դժվար էր նրանց հետ, մյուս կողմից էլ` շնորհակալ եմ նրանց, որ օգնեցին ինձ։ Օրինակ` «Ես մնում եմ» ֆիլմի նկարահանման երկրորդ օրը Բոնդարչուկը, տեսնելով, որ ես մտահոգված եմ, ձեռքը պարզեց ու ասաց. «Ես քեզ հետ եմ։ Ամեն ինչ լավ լինի»»։

Նախկինում ես երբեք չէի տեսել` ինչպես են ռեժիսորները դերասանների հետ աշխատում։ Կարող էի ժամերով ինչ-որ բան բացատրել, մինչև չհասկացա` նկարահանման հարթակում ամենակարևորը դերասանն է», – հիշում է Հովհաննիսյանը։

Վերջին երկու նախագծերում Հովհաննիսյան աշխատում է Վլադիմիր Մաշկովի հետ ու անկեղծորեն ասում է, որ նրան հանճար է համարում։ «Նրա նվիրվածությունը մասնագիտությանը ապշեցնում, զարմացնում ու ոգեշնչում է։ Դու հասկանում ես, որ պետք է հասնես նրան, մեկ մակարդակի վրա լինելու համար։ Ես Վլադիմիր Լվովիչից շատ բան եմ սովորում, դա օգտակար է աշխատանքի համար»։

Հանգստանում եմ նկարահանումներին

Կարեն Հովհաննիսյանը չի սիրում սովորել, բայց նույնիսկ, եթե սիրեր, ռեժիսորի մասնագիտությունը նախընտրում է յուրացնել ամեն ինչ հենց նկարահանման հարթակում, որտեղ նա անցկացնում է իր ամբողջ ժամանակը։ Նկարահանումների ժամանակ էլ հանգստանում է։

© Фото предоставлено PR-службой телекомпании НТВԿարեն Հովհաննիսյան
Режиссер Карен Оганесян - Sputnik Արմենիա
Կարեն Հովհաննիսյան

«Ես հանգստանում եմ, երբ ֆիլմեր եմ նկարահանում։ Երբ չեմ նկարահանում, դա սարսափելի է։ Այդ ժամանակ ես մոնտաժով եմ զբաղվում, կարող եմ զուգահեռ երկու ֆիլմի մոնտաժ անել, ապագա ֆիլմերի համար երկու-երեք պատմություն եմ գրում, պատրաստվում եմ նոր ֆիլմի նկարահանումներին. առնվազն երեք աշխատանք եմ անում։ Երբեք չեմ հանգստանում», – ասում է ռեժիսորը։

Հովհաննիսյանը երազում հաճախ է հուշումներ տեսնում` ինչպես է պետք սցենարը գրել ու ֆիլմը մոնտաժել։

«Ես երազանք ունեմ. որևէ կրիչի վրա գցել երազներս։ Պարզապես, միացնել մոնիտորն ու տեսնել` ինչ է ինձ հետ կատարվել։ Երբեմն, այնքան հանճարեղ բլոկբաստերներ եմ տեսնում, շատ ափսոս, որ առավոտյան դրանք չքանում են հիշողությունիցս։

Գլխավոր սկզբունքը` չկրկնվել

«Ես կարող եմ նույն ռեստորանները գնալ, նույն ուտեստները պատվիրել, բայց կինոյում այդպես չէ. եթե մի բան նկարել եմ, նմանօրինակ բան էլ չեմ անի։ Ես անընդհատ փորձում եմ բարդացնել կյանքս։ Այդպես ես կատարելագործվում եմ», – ասում է Հովհաննիսյանը։

Руководитель киножурнала Ералаш Борис Грачевский - Sputnik Արմենիա
Ինչն է դուր եկել Հայաստանում «Երալաշի» հիմնադրին

Մշտապես զարգանալու համար նա սեփական պրոդյուսերական ընկերությունն է բացել։ «Ընկերությանս նպատակն է ոչ թե տարեկան 10–20 ֆիլմ նկարել, այլ նկարահանել միայն այնպիսի ֆիլմեր, որոնք հետաքրքրում են ինձ որպես ռեժիսորի ու որպես պրոդյուսերի։ Տարեկան մեկ-երկու նախագիծ, որոնք հոսքի մեջ չեն կրկնվում։ Լավ ֆիլմերը հնարավոր չէ արագ անել», – համոզված է ռեժիսորը։

Նա յուրովի է ընկալում իր մասնագիտությունը. «Ես տեսել եմ շատ ռեժիսորների, որոնք անընդհատ ժամին են նայում. եկեք ավելի արագ աշխատենք, ուրիշ գործեր էլ ունեմ։ Ինձ թվում է` եթե այս մասնագիտությունն ես ընտրել, բարի եղիր վազիր անընդհատ ու ժամանակին մի նայիր։ Ես ինքս երբեք չեմ նստում, նույնիսկ «Հովհաննիսյան» անունով աթոռ չունեմ, իմ նկարահանման հրապարակում բոլորը վազում են։ Իսկ ով չի վազում, ինձ հետ չի աշխատում»։

Հովհաննիսյանի խոսքով` եղել է ժամանակ, որ նա սկսել է տատանվել։ Սակայն «Կլիմ» դրամատիկ սերիալը ռեժիսորին վերադարձել է կինո։ «Ես այնքան սիրեցի այդ նախագիծը, այնքան տարվեցի` չնկատեցի ինչպես առողջական խնդիրներ ունեցա։ Ու ինձ մեկ էր` կմեռնեմ, թե՞ չէ։ Իսկ մեկ տարի անց «Ոսկե արծիվ» ազգային կինոմրցանակը ստացա։ Ու հասկացա, որ ամեն ինչ ճիշտ եմ անում», – ասում  է ռեժիսորը։

Աշխատանք առանց կրկնօրինակողների

Կարեն Հովհաննիսյանի վերջին ֆիլմը կոչվում է «Պղնձե արևը»։ «Դա մեր ընդհանուր պատմության երեք օրերի մասին է։ Խառնաշփոթի մեջ հեռացող խորհրդային զորքերը Միջին ասիական երկրներից մեկում նվագախմբի են մոռանում։ Նվագախմբի  դիրիժորի դերը կատարում է Վլադիմիր Մաշկովը։ Իսկ այդ տղաները, որոնց ոչ ոք լուրջ չի ընդունում, զենք են վերցնում` իրենց ու իրենց մտերիմներին պաշտպանելու համար», – պատմում է  Հովհաննիսյանը։

Евгений Багратионович Вахтангов - Sputnik Արմենիա
Հայ հանճարի էպոպեան, կամ ինչպես պահածոները սպանեցին «վախթանգովյան Աստվածաշունչը»


Ու նախօրոք ասվում է` սյուժեն բնորոշ է այն ժամանակներին, «երբ մարդիկ, որոնք եղբայրների նման են ապրել, թշնամիներ դարձան ու այդպես էլ չհասկացան` ինչ անեն»։ Ֆիլմը նաև հասարակ մարդկանց մասին է, որոնք հայտնվելով պատերազմի դաշտում, հերոսներ են դառնում, պարզաբանում է ռեժիսորը։

Իր ֆիլմերում Հովհաննիսյանը փորձում է կրկնօրինակողների չօգտագործել։ Ահա և Վլադիմիր Մաշկովը երեք ամիս շարունակ իր դերը սովորել է Ռուսաստանի Նախագահական նվագախմբի խորհրդատուների օգնությամբ։

«Մաշկովն օրական չորս ժամ դիրիժորություն անել էր սովորում։ Ֆիլմում մի դրվագ կա, երբ արտիստներն օրհներգն են կատարում, ու նրանք իսկապես ինքնուրույն են այն նվագում», – նշեց Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանը զբաղված է «Պղնձե արևի» մոնտաժով, բայց միևնույն ժամանակ և՛ սերիալ է նկարահանում, և՛  լիամետրաժ ֆիլմեր։ Նա արդեն գիտի` ինչպիսինն է լինելու իր հաջորդ ֆիլմը։ «Այդ ֆիլմի աշխատանքային անվանումն է «Հերոսը», դա Ջեյմս Բոնդի պատմության ռուսական տարբերակն է։ Ես ցանկացած ժանր էլ սիրում եմ։ Այս նախագծում զրոյից եմ աշխատում` սկսած գաղափարից մինչև սցենար, և հուսով եմ` մինչև հանդիսատես», – ամփոփում է Հովհաննիսյանը։

Լրահոս
0