00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայերն առաջ են ընկել բրիտանացիներից. Սմբատյանը պատմել է իր մասնագիտության կախարդանքի մասին

© Sputnik / Asatur YesayantsСергей Смбатян. Концертная программа Cartoon Non-Stop
Сергей Смбатян. Концертная программа Cartoon Non-Stop - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դիրիժորը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմել է` ինչ երաժշտություն է լսում, ինչպես է ընտրել մասնագիտությունը, ինչու է սկսել «Դաս Ա» նախագիծը և ուր է տանում իր հյուրերին։

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի — Sputnik, Նանա Մարտիրոսյան. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հավատում է երաժշտության ուժին։

Նա կյանքն առանց երաժշտության չի պատկերացնում։ Վստահ է, որ մարդու լսած երաժշտությունն ազդում է կյանքի որակի ու որոշումների կայացման վրա։ Նա բացառապես դասական է լսում, ավելին` միայն դասականն է երաժշտություն համարում. մնացածը նրա համար միայն հնչունների համադրություն է։

Այդուհանդերձ Սմբատյանը վստահ է, որ պարտադիր չէ` դասականը մեծ տարածում ունենա։

«Երաժշտությունն ինձ համար որոշակի մթնոլորտ ստեղծելու համար ֆոն չէ։ Ամբողջ օրը երաժշտության մեջ եմ` քննարկումներ, փորձեր, ձայնագրություններ, ամեն ինչ դրա շուրջ է։ Դասականից բացի, ոչինչ ինչ չի հուզում, իսկ հույզերն ինձ համար շատ կարևոր են։ Վատ ուտելիքը բացասաբար է անդրադառնում օրգանիզմի աշխատանքի վրա, իսկ վատ երաժշտությունը` ուղեղի աշխատանքի։ Սա փաստ է», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց նա։

Դիրիժորը մեծացել է մի ընտանիքում, որում երաժշտությունն ամենուր էր։ Նա չէր էլ պատկերացնում, որ կարելի է ապրել, ինչ–որ բանով զբաղվել առանց երաժշտության։ Այդպես շարունակվեց այնքան ժամանակ, մինչև մի անգամ նրանց տուն եկավ հոր ընկերը, որը երաժիշտ չէր։ Միայն հինգ տարեկանում Սմբատյանը գիտակցեց, որ մարդը կարող է նաև երաժիշտ չլինել։

© Sputnik / Asatur YesayantsՍերգեյ Սմբատյան
Հայերն առաջ են ընկել բրիտանացիներից. Սմբատյանը պատմել է իր մասնագիտության կախարդանքի մասին - Sputnik Արմենիա
Սերգեյ Սմբատյան

Նա գիտակցել ու ամբողջ կյանքում հետևել է այն կարևոր սկզբունքին, որ մարդը պետք է սիրի իր մասնագիտությունը։

Սմբատյանը որոշել է դիրիժոր դառնալ` ոգեշնչվելով գերմանացի դիրիժոր Վիլհելմ Ֆուրտվենգլերի օրինակով։ Իսկ խորհրդային դիրիժոր Եվգենի Մրավինսկին նրա մեջ ամրապնդել է այդ ցանկությունը։

Սմբատյանը երբեմն շարունակում է ջութակ նվագել, բայց վստահ է, որ ջութակահարն ամբողջովին պետք է պատկանի գործիքին, ուրիշ ոչնչին։ Նա ունի նվագախումբ ու սիրելի աշխատանք։ Կարծում է, որ այն հասարակությունում, որում բոլորը սիրում են իրենց աշխատանքը, ավելի քիչ ագրեսիա կա և ավելի շատ են հաջողության պատմությունները։ Դիրիժորն ինքը չի թաքցնում, որ սիրում է իր աշխատանքը։

«Չեմ կարող բացատրել` բեմում ինչ է կատարվում։ Կա պարտիտուրա, դիրիժոր, նվագախումբ ու էլ ոչինչ։ Մենք փորձում ենք մեր շուրջ ու մեր միջև էներգետիկ դաշտ ստեղծել, այնպես ենք նվագում, ինչպես այդ երաժշտությունը հնչում է մեր գլխում։ Դա հեքիաթային ու կախարդական մի բան է։ Իսկ մեջքին ուղղված հայացքները չեն խանգարում այդ անհավանական գեղեցիկ գործընթացին։ Չէ՞ որ մենք երջանիկ ենք, քանի որ սիրում ենք մեր մասնագիտությունը», – ասաց նա։

Իրենց գործին սիրահարված երաժիշտների հաջողության պատմություններն ավագ դասարանների աշակերտներին ցույց տալու համար նա նախագծել է «Դաս Ա» նախագիծը, որն օգնում է տարածել դասական երաժշտությունը և երաժշտական ճաշակ դաստիարակել ավագ դասարանների աշակերտների մոտ։

© Sputnik / Asatur YesayantsՍերգեյ Սմբատյան
Հայերն առաջ են ընկել բրիտանացիներից. Սմբատյանը պատմել է իր մասնագիտության կախարդանքի մասին - Sputnik Արմենիա
Սերգեյ Սմբատյան

Սմբատյանն ասաց, որ նվագախումբն արդեն ավելի քան 13 հազար դպրոցականի հետ է հանդիպել, 20-30%–ն արդեն համերգասրահ են վերադարձել` դասական երաժշտություն լսելու, մի քանի տասնյակն էլ ապշեցրել են իրենց մտածելակերպով ու գաղափարներով։

Վերջերս ռուս դաշնակահար Նիկոլայ Լուգանսկին խոսել է դպրոցներում դասական երաժշտություն դասավանդելու անհրաժեշտության մասին։ Սմբատյանն ասում է, որ Հայաստանն արդեն առաջ է ընկել` մեկնարկելով այս գործընթացը։

Նախագիծն արդեն հետաքրքրել է Rhinegold Publishing բրիտանական պարբերականին, որը խորհուրդ է տվել անգլիացիներին հայերի փորձը։

«Ուզում էինք, որ յուրօրինակ նախագիծ լինի։ Փորձում ենք մարզեր հասնել ու հնարավորինս շատ աշակերտների ներգրավել։ Ուզում ենք, որ երաժշտությունը դառնա նրանց քննարկվող թեմաներից մեկը, որ նրանք զգան երաժշտությունը, որ նրանց համար սովորական դառնա տոմս առնելն ու համերգ գնալը», –նշեց նա։

Art-неделя в Гюмри - Sputnik Արմենիա
Պարզապես «պտիչկա» չէ. ինչպես են Գյումրիում հանրահռչակում դասական երաժշտությունը

Դիրիժորն ուզում է նաև, որ Հայաստանն աշխարհում ընկալվի որպես արվեստի նկատմամբ իր մոտեցմամբ առանձնացող երկիր։ Հենց դրա համար է նա Հայաստան հրավիրում հայտնի երաժիշտներին ու նրանց ծանոթացնում հայ երաժիշտների կատարման վարպետությանը։

«Սկզբունքորեն հրավիրում եմ մեծ ներուժ ունեցող արտիստների, որովհետև մեր երկիր այցելած յուրաքանչյուր մարդ ուղերձ է տանում. Հայաստանն արվեստի իր ընկալմամբ արտասովոր երկիր է, ու այդ ամենը պետք է սեփական աչքերով տեսնել, պատմելը քիչ է», – ասաց դիրիժորը։

Սմբատյանն իր հյուրերին անպայման տանում է Մատենադարան, որպեսզի տեսնեն հայերի ներուժն ու պատմությունը, հաճախ` Մարտիրոս Սարյանի թանգարան` երկրի գույները տեսնելու համար, իսկ Էջմիածնում ծանոթանում են մեր ժողովրդի արժեքներին։

Բայց այս ամենից ավելի կարևոր է այլ բան` նա հնարավորություն է տալիս աշխատել մի նվագախմբի հետ, որը կարող է մեկ փորձի ընթացքում այնքան աշխատանք անել, որի համար մի ուրիշ նվագախմբին երեք օր է պետք։

Լրահոս
0